Խաչիկ Թոլոլյան

հայ գրականագետ, հրապարակախոս

Խաչիկ Մինասի Թոլոլյան, (օգոստոսի 30, 1944(1944-08-30)[1], Հալեպ, Սիրիա), հայ սփյուռքագետ, գրականագետ, հրապարակախոս։ Բրաունի համալսարանի դոկտոր (1975, համեմատական գրականության, սփյուռքի և էթնիկ հարցերի մասնագետ)։

Խաչիկ Թոլոլյան
արմտ. հայ.՝ Խաչիկ Թէօլէօլեան
Ծնվել էօգոստոսի 30, 1944(1944-08-30)[1] (80 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա և  ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ռոդ Այլենդի համալսարան, Բրաունի համալսարան, Ուեսլեական համալսարան և Հարվարդի քոլեջ
Մասնագիտությունգրականագետ և հրապարակախոս
ԱշխատավայրՈւեսլեական համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Հարվարդի և Ռոդ Այլենդի համալսարանները։ 1981 թվականից աշխատում է Ուեսլեյան համալսարանում` հումանիտար գիտելիքների կենտրոնի փոխտնօրեն, տնօրեն, ապա՝ անգլերենի բաժնի տնօրեն, պրոֆեսոր։ 1991 թվականից՝ «Սփյուռք. Անդրազգային հետազոտությունների պարբերաթերթի» (անգլերեն) հիմնադիր-խմբագիր, Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ։ Ուսումնասիրությունները ընդգրկում են գրականագիտական, հասարակագիտական և պատմագիտական հարցեր։ Հեղինակ է «Սփյուռքի մեջ» (1990, Փարիզ) գրքի[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Թոլոլյան» հոդվածին։