Խաչիկ Նազարյան

հայ աշխարհագետ-երկրաձևաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչիկ Ենոքի Նազարյան (հուլիսի 22, 1926(1926-07-22)[1], Դաշտամեջ, Հայաստան - փետրվարի 28, 2007(2007-02-28)[1], Երևան, Հայաստան), հայ աշխարհագետ-երկրաձևաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Խաչիկ Նազարյան
Ծնվել էհուլիսի 22, 1926(1926-07-22)[1]
Դաշտամեջ, Հայաստան
Մահացել էփետրվարի 28, 2007(2007-02-28)[1] (80 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ և գեոմորֆոլոգ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Հայաստանի կրթության և գիտության նախարարություն
ԱնդամակցությունՀայկական աշխարհագրական ընկերություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1950)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր

Կենսագրություն

խմբագրել

Խաչիկ Նազարյանը ծնվել է 1926 թվականին Արարատի շրջանի Չանախչի (այժմ` Զանգակատուն) գյուղում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1953 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում, 1976-1996 թվականներին եղել է աշխարհագրության ֆակուլտետի դեկան, 1989-1997 թվականներին[2], միաժամանակ՝ ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ, 1979-1992 թվականներին՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխարհագրության ուսումնամեթոդական խորհրդի նախագահ, 1980-2001 թվականներին՝ Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ, 2006 թվականին՝ «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդի անդամ[3]։

Աշխատանքները վերաբերում են Հայկական լեռնաշխարհի ռելիեֆի ձևածագումնաբանական տիպերի վերլուծությանը, ֆիզիկական աշխարհագրության շրջանցման, սելավաբեր երևույթների, հնէաշխարհագրության, բնօգտագործման և բնապահպանության, ֆիզիկական աշխարհագրության կիրառական խնդիրներին[4]։ Հետազոտել է ՀՀ մակերևույթը, սելավային հոսքերը, կազմել ռելիեֆի ձևածագումնաբանական, սելավների ձևավորման համալիր խոշորամասշտաբ քարտեզներ[3]։

  • Անդրկովկասի ֆիզիկական աշխարհագրություն, ռուսերեն, դասագիրք, 1986 (համահեղինակ)։
  • Հայաստանի աշխարհագրություն, գիրք 1-2, դասագիրք, 2002 (համահեղինակ)։
  • Հայկական ՍՍՀ գեոմորֆոլոգիան, Երևան, 1986 (համահեղինակ)։
  • Լեռնային ռելիեֆը որպես ֆիզիկաաշխարհագրական առաջնակարգ գործոն (ՀՀ տարածքի օրինակով), Երևան, 2006։
  • Геология Армянской ССР, т.1, Ереван, 1962 (համահեղինակ).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=7711
  2. «Խաչիկ Նազարյան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  4. «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան».
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Նազարյան» հոդվածին։