Խաչքար Տուտիկ Իշխանի
Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթող, որը գտնվում է Լոռու մարզի Կողես գյուղում և թվագրվում է 1241 թվականին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գրանցված է 7.56/1 համարով[2]։
Երկիր | Հայաստան[1] |
---|---|
Տարածաշրջան | Կողես[1] |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Վայր | Գերեզմանոց |
Կոթողը նվիրված է Սուրբ Երրորդությանը և Տուտիկ իշխանի հարազատների հիշատակին։ Կոթողը գտնվում է Կողես գյուղի կենտրոնական հատվածում գտնվող գերեզմանատանը։
Կողեսի պահպանված հուշարձաններից ամենանշանավորը Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողն է (1241 թ.): Այն կանգնեցված է գյուղի կենտրոնական մասում գտնվող գերեզմանատան տարածքում։
Այստեղ է նաև Տուտիկ իշխանի տոհմական դամբարանը։ Այն եղել է գետնահարկ և թաղածածկ, այժմ չնչին հետքերն են մնացել։ Դամբարանի գլխին` արևելքից, կանգնած են իրար կից երեք գեղաքանդակ խաչքարեր՝ ճարտարապետորեն ձևավորված ընդհանուր պատվանդանի վրա։ Խաչքարերից մեջտեղինն ավելի մեծ է և նրբաքանդակ, իսկ մյուսների խաչից ներքև պատկերված են հեծյալ ռազմիկներ, ձեռքերին երկար նիզակներ և սպառազեն, ձիերը քառատրոփ վազքի դիրքով են։
Պատվանդանի վրա կա հետևյալ տապանագիրը.
«Կամավն բարերարին Աստծոյ ևս Տուտիկս և մայրն իմ Թամար և ամուսինն իմ Դիդկա կանգնեցաք զերորդութիւնն վասն Սասնայի և Քամեթարայ և Նորադինին, որք անհետ կորան ի ձեռս անաւրինաց և սուգ մեծ և անմխիթար թողին մեզ, որք երկրպագեք յիշեցեք զմեզ և յծնաւղս մեր թվին ՈՂ-ին (1241 թ.)[3]»:
Տուտե իշխանի սերունդը իշխել և կալվածքներ է ունեցել Լոռիում՝ Կողես-Օձուն տարածաշրջանում։ Հայտնի է, որ Տուտե իշխանի մյուս որդին` Տուտիկ (նաև՝ Տոտիկ) հայտնի գիտնական հոգևորականի եղբայրը, մեծ հարգանք է վայելել ամբողջ Լոռիում, և նրա անվամբ կոչվել են թե Կողեսի մոտի վտակը՝ Տոտկաջուր, և թե դրա շրջակայքը։ Հետագայում այս կալվածքն անցել է Լորիս-Մելիքյաններին։ Կողեսը եղել է նրանց իշխանական նստավայրը, հին ավանդազրույցներում այն թագավորական նստավայր են կոչել։
Տուտե իշխանի քույրը Սարգիս Մեծի կինն էր, Զաքարյան միջնադարյան իշխանապետության հիմնադիրներ Իվանե և Զաքարե Զաքարյաններ մայրը։ Տուտե իշխանի որդին՝ Գրիգոր Թութևորդին, մեծապես հայտնի կրոնական գործիչ էր, դպրոցապետ ու գիտնական, Հաղպատի թեմի առաջնորդը[4]։
Արձանագրություն
խմբագրելԿոթողի վրա պահպանվել է հետևյալ արձանագրությունը.
Աղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=37965. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ hushardzantest. «ՏՈՒՏԻԿ ԻՇԽԱՆԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ (ՊԵՏ. ՑՈՒՑԱԿ N 5.56.1.6, Գ. ԿՈՂԵՍ)». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
- ↑ Ս. Գ. ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆ, Կ. Գ. ՂԱՖԱԴԱՐՅԱՆ, Ս. Տ. ՍԱՂՈՒՄՅԱՆ (2012). ԴԻՎԱՆ ՀԱՅ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՊՐԱԿ IX ԼՈՌՈԻ ՄԱՐԶ (PDF). ԵՐԵՎԱՆ: ԵՐԵՎԱՆ Հ Հ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. էջեր 443, 444, 445, 446.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)