Կողես
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողես (այլ կիրառումներ)
Կողես, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Կողես | ||
Կողեսի գյուղապետարանի շենք | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռի | |
Համայնք | Լոռի Բերդ (համայնք) | Լոռի Բերդ համայնք[1] | |
Վարչական շրջանի ղեկավար | Արսեն Մամաջանյան[2] | |
ԲԾՄ | 1310 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼381 մարդ (2011)[3] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԿողես գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1350 մետր բարձրության վրա[1]։
Բնակավայրի հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորի քաղաքից 52 կմ է, իսկ ամենամոտ քաղաքից՝ Ստեփանավանից, մոտ 18 կմ[1]։
Կողես գյուղը զբաղեցնում է 1219.0 հա տարածք, որից 23 հա-ը բնակելի տարածք է[1]։
Կլիմա
խմբագրելԿողես գյուղի կլիման մեղմ է, բարեխառը։ Ձմռան ամիսներին համեմատաբար տաք է՝ հիմնականում կայուն ձյունածածկով։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4.5 է, հուլիսին՝ +20: Գրանցված առավելագույն ջերմաստիճանը +40 է, իսկ նվազագույնը՝ -32 է։ Մեղմ կլիմայի շնորհիվ ունի փարթամ բուսականություն[1]։
Ֆաունա և ֆլորա
խմբագրելԲնակավայրի վարչական տարածքում առկա են անտառային գոտիներ, որտեղ հիմնականում աճում են կաղնի, լորենի, սոճի, բոխի, վայրի տանձի[1]։
-
Տեսարան դեպի Ձորագետ Կողես գյուղից
-
Քարայր Կողես գյուղում
Պատմություն
խմբագրելԿողեսը որպես բնակավայր բնակեցված է եղել դեռևս 1000 տարի առաջ[1]։
18-րդ դարում Լոռիում Պոնտոսից հանքագործ հույների տեղափոումով Կողեսը դարձել է հունաբնակ։ 20-րդ դարի սկզբներից գյուղում կրկին սկսել են բնակվել հայեր[4]։ Հույների հեռանալուց հետո բնակչության ազգային կազմը դարձել է հիմնականում միատար։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԿողեսն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն։ 2004 թվականի դրությամբ Հայաստանի պատմության և անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկվել է 20 միավոր հուշարձանախումբ ընդհանուր 54 հուշարձան[5]։
Ցանկում ներառված են մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտ, 6-րդ դարով թվագրվող կոթող, միջնադարով թվագրվող «Տուտկադուռ» կոչվող գյուղատեղին, 10-ից մինչև 17-րդ դարերով թվագրվող թվով 5 եկեղեցիներ (ավերակ և կիսավեր), 10-ից մինչև 13-րդ դարերով թվագրվող թվով 3 մատուռներ (ավերակ և կիսավեր), 12-ից 13-րդ դարերով թվագրվող կամուրջ, 10-ից 13-րդ դարերով թվագրվող քարայր-կացարան, 12-ից 17-րդ դարերով թվագրվող թվով 5 գերեզմանոցներ բազմաթիվ խաչքարերով, տապանաքարերով, թևավոր խաչերով և պատմամշակութային այլ հուշարձաններ[5]։
Հուշարձաններից առավել հայտնի է Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը, որը թվագրվում է 1241 թվականով[1][5]։
-
Տուտիկ իշխանի հուշակոթող
-
Պատմական գերեզմանոց Կողես գյուղում
-
Հնագույն տապանաքարեր
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կողեսի մշտական բնակչությունը կազմել է 381, առկա բնակչությունը՝ 290 մարդ[6]։ Մինչև 1918-1920 թթ. բնակեցված է եղել հույներով, ապա ունեցել խառը հայ-հունական բնակչություն[4]։ Ներկայումս բնակվում են հայեր։
Կողեսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Հանրային կյանք
խմբագրելՈւնի հիմնական դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։
Տնտեսություն
խմբագրելՏնտեսությունը՝ զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքում գործում է քարարդյունահանող մեկ ձեռնարկություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Տեղեկություններ Լոռի Բերդ համայնքի մասին Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 10․11․2023 թվականին)։
- ↑ Տեղեկություններ Լոռի Բերդ համայնքի ղեկավարի, ավագանու և վարչական շրջանների ղեկավարների մասին Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 10․11․2023 թվականին)։
- ↑ 3,0 3,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 5,2 Հայաստանի կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին», վավերացված Հայաստանի նախագահի կողմից 2004 թվականի փետրվարի 9-ին (էլեկտրոնային տարբերակն)։
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 740. — 4696 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կողես» հոդվածին։ |