Խառակոնիս
Խառակոնիս, Խարակոնիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճակի գավառակում։ Գտնվում էր Արճակ լճի հյուսիս-արևելյան ափին, Մահմեդիկ գետի աջափնյա հարթավայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Խառակոնիս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի գավառ | |
Գավառակ | Արճակի գավառակ | |
Այլ անվանումներ | Խառակունիս, Խարագոնիս, Խարակոնիս, Կարագյունգյուզ, Կարագյունդյուզ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | խառակոնիսցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խառակոնիսի տներն իրար կպած էին, և տանիքներով կարելի էր անցնել մի տնից մյուսը։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղն ուներ հարուստ և բերրի հողեր։
Պատմություն
խմբագրելԲնակիչները տեղահանվել են 1915 թվականին։ Փրկվածները ռուսական զորքի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
Բնակչություն
խմբագրել1850-ական թվականներին ուներ 96 տուն՝ 665 հայ, իսկ 1909 թվականին՝ 200 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԽառակոնիսի Ս. Թադևոս եկեղեցին և ընդարձակ գերեզմանատունը ունեին 400-450 տարվա հնություն։ Գյուղի շրջակայքում կային մի քանի ուխտատեղիներ։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Ս. Սարգիս մատուռը և Գուշա ավերակ եկեղեցին։ Եկեղեցում պահպանված էր ուրարտական Իշպունիի և նրա որդի Մենուա թագովորների արձանագրություններից մեկը։
Կրթություն
խմբագրել1879 թվականից գյուղում գործում էր հայկական վարժարան, որտեղ սովորում էին 50 աշակերտ։
Անվանի մարդիկ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 678
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 31)։ |