Խիստ ցամաքային կլիմա
Խիստ ցամաքային կլիմա, չափավոր կլիմայական գոտուն բնորոշ կլիմայի տեսակ, որը բնորոշ է մայրցամաքների ներքին շրջաններին, որոնք մեկուսացված են համաշխարհային օվկիանոսից և գտնվում են բարձր ճնշման տակ գտնվող տարածքների ազդեցության տակ։
Առանձնահատկություններ
խմբագրելԳրեթե ողջ տարվա ընթացքում այստեղ տիրում է չափավոր կլիմայական գոտու ցամաքային օդը, եղանակի տեսակը՝ անտիցիկլոնային է, տեղումների քանակն աննշան է՝ 400 մմ-ից քիչ, խոնավության մակարդակը այնքան էլ բարձր չէ՝ գործակիցը 1-ից ցածր է։ Քամիները, որպես կանոն, թույլ են։ Բնորոշ են ջերմաստիճանի ամպլիտուդայի մեծ տատանումներ՝ ինչպես տարեկան, այնպես էլ օրական։ Ձմեռները երկարատև են, սակավաձյուն և շատ ցուրտ՝ բևեռում գտնվող Սախա-Յակուտիայի Հանրապետության կենտրոնական և արևելյան շրջաններում հնարավոր են մինչև -65 ˚C սառնամանիքներ[1]։ Ամառը, որպես կանոն, տաք է (ամենատաք ամսվա ջերմաստիճանը կազմում է 15-20 ˚C, միջին առավելագույնը՝ 25 ˚C-ից ավել), բայց կարճ, տեղումները համեմատաբար ավելի շատ են, քան ձմռանը, ամենաշատ տեղումները թափվում են հուլիսին։
Խիստ ցամաքային կլիմա ունեցող շրջաններ
խմբագրելԽիստ ցամաքային կլիման հանդիպում է միայն Հյուսիսային կիսագնդում։ Դա պայմանավորված է նրանով, որ Հարավային կիսագնդի չափավոր կլիմայական գոտում գրեթե չկա ցամաք, հետևաբար, չկան պայմաններ ցամաքային օդային զանգվածների ձևավորման համար։ Բնորոշ է Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիայի ներքին շրջաններին, Ռուսաստանի տարածքում դա Արևելյան և Կենտրոնական Սիբիրն է։ Խիստ ցամաքային կլիմայի օրինակ է Յակուտսկը, որը գտնվում է Սախա-Յակուտիայի Հանրապետության կենտրոնական մասում։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Յակուտսկ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | −5,8 | −2,2 | 8,3 | 21,1 | 31,1 | 35,1 | 38,4 | 35,4 | 27,0 | 18,6 | 3,1 | −3,9 | 38,4 |
միջին առավելագույնը (°C) | −35,1 | −28,6 | −12,3 | 1,7 | 13,2 | 22,4 | 25,5 | 21,5 | 11,5 | −3,6 | −23,1 | −34,3 | −3,4 |
միջին ջերմաստիճանը (°C) | −38,6 | −33,8 | −20,1 | −4,8 | 7,5 | 16,4 | 19,5 | 15,2 | 6,1 | −7,8 | −27,0 | −37,6 | −8,8 |
միջին նվազագույնը (°C) | −41,5 | −38,2 | −27,4 | −11,8 | 1,0 | 9,3 | 12,7 | 8,9 | 1,2 | −12,2 | −31,0 | −40,4 | −14,1 |
բացարձակ նվազագույնը (°C) | −63,0 | −64,4 | −54,9 | −41,0 | −18,1 | −5,4 | −1,5 | −7,8 | −14,2 | −40,9 | −54,5 | −59,8 | −64,4 |
տեղումների քանակը (մմ) | 9 | 8 | 7 | 8 | 20 | 35 | 38 | 37 | 31 | 18 | 16 | 10 | 237 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խիստ ցամաքային կլիմա կատեգորիայում։ |