Խորամաբադ
Խորամաբադ կամ Խորամ Աբադ (պարս.՝ خرمآباد), քաղաք Իրանի արևմուտքում, Լոռեսթան նահանգի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է ▲373 416 մարդ (2016)[1], հիմնականում՝ լուռեր։ Խորամաբադը գտնվում է Զագրոսի լեռներում, կարևոր գյուղատնտեսական կենտրոն է։
Քաղաք | ||
---|---|---|
Խորամաբադ | ||
خرمآباد | ||
Երկիր | Իրան | |
Օստան | Լոռեսթան | |
Շահրեստան | Խորամաբադ | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 1147 մետր | |
Բնակչություն | ▲373 416 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 066 | |
Պաշտոնական կայք | khoramabad.ir | |
| ||
Բնակչություն
խմբագրելՔաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 373 416 մարդ, որոնք կազմում էին 109 231 տնտեսություն[2]։ Խորամաբադը բնակչությամբ Լոռեսթան օսթանի ամենախոշոր և Իրանի քսաներեքերորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում տրված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1976 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 38 676[4] | 59 578[4] | 104 912[4] | 208 592[4] | 249 258[4] | 272 815[3] | 333 945[5] | 348 216[6] | 373 416[2] |
Քաղաքում բնակվում են հիմնականում լոռեր և քրդեր[7].
Բնակչության բաժանումն ըստ լեզվի (2022) | ||||
---|---|---|---|---|
Լեզու | Տոկոս | |||
Լոռերեն | 49 % | |||
Քրդերեն | 25 % | |||
Պարսկերեն | 25 % | |||
Այլ/խառը | 1 % | |||
Պատմություն
խմբագրելԽորամաբադը Իրանի տարածքում մարդու առաջին բնակավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են բազմաթիվ քարանձավային կացարաններ (40-50 հազ. տարի)։ Շատ հետազոտողներ կարծում են, որ Խորամաբադը հիմնվել է Էլամի դինաստիայի օրոք (մ.թ.ա. 3200-2700 թթ.)։
Քաղաքի կենտրոնում գտնվում է Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցը, որը կառուցվել է Սասանյանների օրոք։ 14-րդ դարում ամբողջովին ավերվել է։ Սեֆյանների օրոք քաղաքը ծաղկել է և դարձել Իրանի կարևոր կենտրոններից մեկը։
Ուսումնական հաստատություններ
խմբագրել- Լոռեսթանի բժշկական համալսարան[8]
- Մադաննի տեխնիկական քոլեջ[9]
- Խորամաբադի Ազատ համալսարան
- Լոռեսթանի համալսարան[10]
Քույր քաղաքներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- aeka.persianblog.ir Արխիվացված 2019-10-26 Wayback Machine
- Lorestan Historic Museum Gallery Արխիվացված 2011-12-11 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
- ↑ 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 3,0 3,1 «IRAN: Lorestan» (անգլերեն). City Populations.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «KHORRAMABAD ii. Population, 1956-2011». Encyclopædia Iranica (անգլ.).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Լեզվական բաժանում. Լոռեսթան օսթան». Iran Atlas (անգլերեն). Վերցված է 2024 թ. հունվարի 1-ին.
- ↑ «Lorestan University of Medical Sciences homepage». Lums.ac.ir. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12–ին-ին.
- ↑ «afpkh.ir». afpkh.ir. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12–ին-ին.
- ↑ «Lorestan University" homepage, in English». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «لرستان و یاماگاتای ژاپن خواهرخوانده شدند» [Kayhan newspaper] (Persian). iran.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «خطا | خبرگزاری فارس». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորամաբադ» հոդվածին։ |