Խռմփոց, առանձնահատուկ գործընթաց, որն ուղեկցում է շնչառությանը՝ քնած ժամանակ, արտահայտվում է հստակ ցածր տոնային դռդռոցով և թրթռոցով։

Խռմփոց

Խռմփացնելու պատճառներ

խմբագրել

Խռմփացնելը պայմանավորված է նրանով, որ քնած ժամանակ մարդու մոտ անկախ իր կամքից թուլանում է քիմքն ու լեզուն։ Խռմփոցն առաջանում է կոկորդի և ըմպանի փափուկ հյուսվածքների թրթռոցի հետևանքով, որը պայմանավորված է մարդու անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններով։

Խռմփոցը որպես մի շարք հիվանդությունների ցուցիչ

խմբագրել

Երբեմն խռմփոցը հանկարծակի ընդհատվում և առաջանում շնչառության կանգ (ապնոէ)։ Խռմփացնող մարդիկ ունեն սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ[1]։

Խռմփոցի բացասական ազդեցությունը շրջապատի վրա

խմբագրել

Բարձր խռմփոցը կարող է հասնել մինչև 112 դեցիբել։ Սակայն այն մարդն, որը խռմփացնում է, սովորաբար չի լսում իր խռմփոցը։ Խռմփոցը խանգարում է կողքի քնած մարդուն, որը և քնելու ընթացքում և գիշերցվա ընթացքում տանջվում է խռմփոցի ձայնից։ Արդյունքում խռմփացնող մարդու հարևանությամբ քնած մարդն առավոտյան իրեն զգում է քնատ, հոգնած և դյուրագրգիռ։

Խռմփոցի բուժում

խմբագրել

Խռմփոցի բուժման մեթոդներից

  • Մարմնի քաշի նվազեցում
     
    ՍԻՊԱՊ թերապիա
  • ՍԻՊԱՊ թերապիա ( անգլ.՝ CPAP — Constant Positive Airway Pressure), այն իրենից ներկայացնում է քնած ժամանակ շնչառական ուղիների մի փոքր «փչում», որը նպաստում է կոկորդի փափուկ հյուսվածքների իջնելուն և վերացնում է խռմփոցի զարգացման հիմնական մեխանիզմը։
  • Խռմփոցի բուժման ներբերանային եղանակը նպաստում է քթով շնչելուն և բարձրացնում է կոկորդի մկանների տոնուսը, որը երբեմն այս կամ այն չափով կանխարգելում է նրանց թրթռալը, և հետևաբար ցածրանում է խռմփոցի ձայնը (երբեմն նույնիսկ մինչև լրիվ անհետանալը)։
  • Քիմքի լազերային պլաստիկա և կրիոպլաստիկա. բուժական արդյունքը հիմնված է քիմքի փափուկ հյուսվածքների ջերմային կամ սառը այրման վրա։
  • Լազերով կամ կրիոապլիկատորով քիմքի փափուկ հատվածին հասցվում է գծային կամ կետային այրվածք, որը հանգեցնում է նրանց բորբոքմանը։ Հյուսվածքը լավացման ընթացքում ծավալով փոքրանում է և քիմքը ամրանում է, որը նվազեցնում է նրա թրթիռը և խռմփոցի ձայնային երևույթը։
  • Խռմփոցը բուժելու համար էլեկտրական սարքեր. սարքը ֆիքսում է խռմփոցի սկսելը, էլեկտրահաղորդիչ էլեկտրոդներով 5 վայրկյան էլեկտրական ազդանշան է ուղարկում մարդու մաշկի մակերեսին։ Այդ ժամանակ խռմփոցի ձայնը նվազում է՝ կապված նրա հետ, որ քնած մարդն իր դիրքը քնած ժամանակ փոխում է, խոր քնի փուլը փոխարինվում է մակերեսայինի, կամ մեծանում է կոկորդի մկանային լարվածությունը, քանի որ հաղորդվում է թեթև մերսողական հոսանք, որի արդյունքում կոկորդի մկանները նորմալ դիրքի են վերադառնում:Այս յուրահատուկ մեթոդը բերում է անգիտակցական մակարդակում խռմփոցի պայմանական ռեֆլեքսի փոքրացմանը՝ չարթնացնելով խռմփացնող մարդուն։
  • Օրթոդոնտիկ բուժում. շատ հաճախ խռմփոցը կապված է ստորին ծնոտի կախվելու և լեզվի հետ գնալով։ Դա փակում է բերանաըմպանային տարածությունը և քնի ընթացքում խանգարում է շնչառությանը։
  • Իմպլանտներ. ամրացնում է փափուկ քիմքը և վայրկենական կանխում է խռմփոցը։
  • Ավստրալիական սրնգի՝ դիդժերիդուի վրա նվագելը. սա շնչառական հատուկ տեխնիկա է նվագելու ժամանակ, երբ մարզվում են վերին շնչուղիները, զարգանում են մկանները, ամրանում են քիմքի, քիթ-կոկորդի և ըմպանի հյուսվածքները[2][3][4]։
  • Այլ մեթոդներ. ԱՄՆ արտոնագրերի բյուրոյում գրանցված են խռմփոցի դեմ պայքարի 186 տարբեր հայտնագործություններ, ներառյալ «դնչակալներ», որոնք դժվարեցնում են բերանով շնչելը, փոքրիկ զանգակներ, որոնք կարվում են գիշերազգեստի վրա՝ մեջքի վրա քնելուց զգուշացնելու համար։ Սակայն այս միջոցները այնքան չեն ազատում խռմփոցից, որքան հանգեցնում են անքնության[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Р. В. Бузунов, И. В. Легейда, Е. В. Царева Храп и синдром обструктивного апноэ сна у взрослых и детей. Практическое руководство для врачей. Москва, 2013 г.]
  2. «Игра на старой дудке останавливает храп» (ռուսերեն). membrana.ru. 23 декабря 2005. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. Otto Braendli (23.12.2005). «Didgeridoo spielen hilft gegen Schnarchen». Medienmitteilung (գերմաներեն). Universität Zürich. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. Milo A Puhan, Alex Suarez, Christian Lo Cascio, Alfred Zahn, Markus Heitz, Otto Braendli. Didgeridoo playing as alternative treatment for obstructive sleep apnoea syndrome: randomised controlled trial(անգլ.) // The BMJ : еженедельный реферируемый научный журнал. — BMJ Group, 2006. — Т. 332. — С. 266. — ISSN 0959-8138. — doi:10.1136/bmj.38705.470590.55
  5. Почему люди храпят?

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խռմփոց» հոդվածին։