Ծեփում
Ծեփում, պլաստիկ փափուկ նյութերի (կավ, պլաստիլին, մեղրամոմ) զանգվածը կուտակելու կամ կտրատելու միջոցով քանդակ ստեղծելու եղանակ։ Ծեփումը քանդակագործի աշխատանքի գործընթացի նախնական փուլն է։ Ծեփման միջոցով պատրաստում են բնօրինակներ և էսքիզներ։ Այն գեղարվեստական ուսուցման սկզբնական ձևերից է (նաև՝ մանկապարտեզում, դպրոցում)։ Քանդակագործության, գրաֆիկայի և գեղանկարչության մեջ ծեփում (կամ մոդելում) ասելով հասկացվում Է նաև ծավալի և պլաստիկ ձևի արտահայտումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 124)։ ![]() |