Ծիծեռնավանք (համայնք, Քաշաթաղ շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնավանք (այլ կիրառումներ)
Ծիծեռնավանք, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Քաշաթաղի շրջան |
Ներառում է | Ծիծեռնավանք գյուղ, Մելիքաշեն գյուղ, Տանձուտ գյուղ, Արահոծ գյուղ, |
Վարչկենտրոն | Ծիծեռնավանք գյուղ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (2015) | 273 |
Տարածք | 7119,0 հա |
Ժամային գոտի | +4 |
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևմտյան մասում։ Ունի լեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 7119,0 հա է, որից 4482,9 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Աղավնո գետի վտակը[2]։
Բերձոր շրջկենտրոնից հեռու է 26 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 76 կմ[2]։
Պատմություն
խմբագրելՊատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԾիծեռնավանք համայնքը հարուստ էր պատմամշակութային հուշարձաններով։ Ծիծեռնավանք գյուղում են գտնվում 5-ից 7-րդ դարերով թվագրվող Ծիծեռնավանքը, 14-ից 15-րդ դարերով թվագրվող 4 խաչքարերը, 9-րդ դարով թվագրվող խաչքարը, 8-ից 9-րդ դարերով թվագրվող խաչքարը, 8-րդ դարով թվագրվող խաչքարը, 9-ից 11-րդ դարերով թվագրվող 2 խաչքարերը, 1065 թվականով թվագրվող խաչքարը, 9-ից 10-րդ դարերով թվագրվող խաչքարը, 17-րդ դարով թվագրվող խաչքարը և այլն։ Մելիքշեն գյուղում են գտնվում 15-րդ դարի վերջերին հիմնադրված Քաշաթաղի մելիքության առաջնորդ Մելիք Հայկազի ապարանքը, 17-ից 18-րդ դարերով թվագրվող խոյատապաններ, 17-րդ դարով թվագրվող խաչքարը և այլն։ Տանձուտ գյուղում են գտնվում միջնադարով թվագրվող ժայռափոր եկեղեցին, ջրաղացը և այլն[2]։
Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք
խմբագրելՀամաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Ծիծեռնավանք համայնքն իր մեջ ներառում է Ծիծեռնավանք, Մելիքաշեն, Տանձուտ, Արահոծ գյուղերը[2]։
Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, առևտրային օբյեկտներ[2]։
Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։
Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր տարբեր աղբյուրներից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ[2]։
2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։
Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին, մասնավորապես՝ Լեռնահովիտ-Բերձոր-Լեռնահովիտ երթուղուն[2]։
Բնակչություն
խմբագրելԾիծեռնավանք համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 273 մարդ, որոնք կազմել են 80 տուն։ Նույն թվականի դրությամբ Ծիծեռնավանք գյուղում բնակվել է 113 մարդ, որոնք կազմել են 28 տուն։ Մելիքշեն գյուղում բնակվել է 51 մարդ, որոնք կազմել են 14 տուն։ Տանձուտ գյուղում բնակվել է 103 մարդ, որոնք կազմել են 38 տուն։ Արահոծ գյուղում բնակվել է 6 մարդ, որոնք կազմել են 2 տուն[2]։
Կրթություն
խմբագրելԾիծեռնավանք համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 32 աշակերտ[2]։
Տնտեսություն
խմբագրելՀամայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 2323,4 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։