Ծինուբան (Ախալցխայի շրջան)

Ծինուբան (վրացերեն՝ წინუბანი), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 12 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1330 մ բարձրության վրա։ Վրացերենից թարգմանվում է դիմացի հարթ[3]։ Հայտնի է նաև Շորաբեթ և Զեմո-Գլտե անուններով[4]։

Գյուղ
Ծինուբան
վրաց.՝ წინუბანი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախեթի մարզ
ՇրջանԱխալցխայի
ՀամայնքԱխալցխայի շրջան
ԲԾՄ1330 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն251[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 97,2 %, Վրացիներ 2,8 %[2]
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Ծինուբան (Ախալցխայի շրջան) (Վրաստան)##
Ծինուբան (Ախալցխայի շրջան) (Վրաստան)
Ծինուբան (Ախալցխայի շրջան) (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Ծինուբան (Ախալցխայի շրջան) (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Բնակչությունը

խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 425 բնակիչ, հիմնականում հայեր, որոնցից 193 տղամարդ և 232 կին։ 2014 թվականին գյուղում ապրում էր 251 մարդ, որոնցից 119 տղամարդ և 132 կին։ Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի և կարտոֆիլի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։ Գյուղը մտնում է Ծղալթբիլայի գյուղական համայնքի կազմի մեջ։ 1913 թվականի դրությամբ գյուղում գործում էր դպրոց 38 աշակերտներով։ 1960 թվականին կառուցվել է գյուղի դպրոցի նոր շենքը, որն էլ 1968 թվականից դարձել է միջնակարգ։ 1994-1995 ուստարում դպրոցում սովորում էր 107 աշակերտ։

Պատմությունը

խմբագրել

Բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգի Արծաթի և Կամպիր գյուղերից 1830 թվականին։ Երկրորդ աշխարհամարտին գյուղից մասնակցել է 115 մարդ, որից զոհվել է 56-ը։ Նրանց հիշատակի համար կանգնեցվել է հուշարձան քանդակագործ Ռուբեն Պապոյանի նախաձեռնությամբ։ Գյուղի Սուրբ Աստվածամայր եկեղեցին կառուցվել է 1869 թվականին։ Այն ուղղանկյուն հատակագծով, երկթեք տանիքով կառույց է, որն ունի երկու մուտք և եռահարկ զանգակատուն։ Եկեղեցին գործել է մինչև 1936 թվականը, ապա վերածվել է հացահատիկի ամբարի։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո եկեղեցին բարեկարգվել է և դարձել է սրբավայր։ Գյուղի մյուս հայտնի ուխտատեղին Կույս Վերոնն է, որը կառուցվել է 1919-1924 թվականներին[5]։

Նույնանուն գյուղ կա նաև Ախալցխայի շրջանի Ագարայի գյուղական համայնքի կազմում, որտեղ մինչ 19-րդ դարի վերջերը, ապրել են Էրզրումից գաղթած հայերը, իսկ այժմ վրացաբնակ է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. Ethnic composition of Georgia 2014
  3. Դարբինյան Վ., Նորածեն-Ծղալթբիլա, հատոր Բ, Երևան, 2005, էջ 71։.
  4. Դավթյան Ա. , Հայկական և հայախառն բնակավայրերը Վրաստանում, Երևան, 1997, էջ 154։.
  5. Կարապետյան, Ս, Ախալցխա, Երևան, 2008, էջ 201-206։.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 126