Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (République démocratique du Congo)՝ պետություն է Կենտրոնական Աֆրիկայում։ Սահմանակից է Կոնգոյի ժողովրդական Հանրապետությանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, Սուդանին, Ուգանդային, Ռուանդային, Բուրունդիին, Տանզանիային, Զամբիային, Անգոլային։ Տարածությունը 2345,4 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 79,375,136 (2015[4])։ Մայրաքաղաքը՝ Կինշասա։ Բաժանվում է 9 նահանգի։ Կինշասա քաղաքը (արվարձաններով) առանձին վարչական միավոր է՝ նահանգի իրավունքներով։
Պատմություն
խմբագրելԵվրոպացիների մուտք գործելուց դեռ շատ առաջ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնակչության հիմնական մասը կազմող բանտու լեզվաընտանիքի ժողովուրդների մոտ ստեղծվել էր գույքային անհավասարություն, սկսել էին զարգանալ դասակարգային հարաբերություններ, առաջացել էին պետական կազմավորումներ (Կոնգո, Կակոնգո, Մատամբա և այլն)։ 15-րդ դարի վերջին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում երևացին պորտուգալացիները, որոնք չնայած տեղաբնիկների համառ դիմադրությանը, հաստատվեցին Կոնգոյի գետաբերանում և սկսեցին զբաղվել ստրկավաճառությամբ։ 19-րդ դարի վերջերին Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ին հաջողվեց իր հսկողության տակ առնել Աֆրիկայի կենտրոնական մասը։ Բեռլինի կոնֆերանսը (1884—1885) ճանաչեց նրա գերիշխանությունը, այսպես կոչված, «Կոնգոյի ագատ պետության» նկատմամբ։ 1908-ին երկիրը պաշտոնապես դարձավ Բելգիայի գաղութ՝ Բելգիական Կոնգո անունով։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Զաիրում տեղի ունեցան հակաիմպերիալիստական ժողովրդական ելույթներ, որոնք դաժանորեն ճնշվեցին գաղութարարների կողմից։ Ազատագրական շարժումը նոր վերելք ապրեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1945 թվականին Մատաղի նավահանգստում սկսված գործադուլը վերածվեց զինված ապստամբության։ 1950-ական թվականների սկզբներին երևաև եկան կուլտուր-լուսավորական խոշոր կազմակերպություններ, որոնք կարնոր դեր խաղացին ազգային ինքնա–գիտակցության ձևավորմաև գործում և աստիճաևաբար վերածվեցիև քաղաքական կուսակցությունների։ Ամենախոշորը Կոնգոյի ազգային շարժում (հիմնվել է 1958 թվականին) կուսակցությունն էր։ Ազգային-ազատագրական շարժման ճնշման տակ Բելգիան ստիպված էր անկախություն տալ Բելգիական Կոնգոյին, որը 1960 թվականի հունիսի 30-ին հռչակվեց անկախ հանրապետություն։ Կառավարությունը գլխավորեց Պ․ Լումումբան։ Գերտերությունները, օգտագործելով տարբեր ցեղախմբեր ու սոցիալական խավեր ներկայացնող պարագլուխների տարաձայնությունները, խափանում էիև կառավարության տնտեսական և քաղաքական միջոցառումները, հրահրում խռովություններ։ Եվրոպացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու պատրվակով 1960 թվականի հուլիսին բելգիական զորքեր մտցվեցին Կոնգո։ Սեպտեմբերին ՄԱԿ-ի թողտվությամբ իշխանությունից հեռացվեց ազգային կառավարությունը։ Պ․ Լումումբան ձերբակալվեց և գազանորեն սպանվեց (1961 թվականի հունվար)։ Երկրում ծավալվեց ապստամբական շարժում, որը գլխավորում էր 1963 թվականին ստեղծված Ազատագրության ազգային խորհուրդը։ 1964 թվականին հայրենասերները հռչակեցին Կոնգոյի ժողովրդական Հանրապետություն՝ մայրաքաղաքով։ Բայց ՆԱՏՕ-ի ուղղակի զինված միջամտությունն ու կառավարության ներսում եղած տարաձայնությունները խանգարեցին ամրապնդելու ձեռք բերվածը։ 1964 թվականին իշխանության գլուխ կանգնեց Չոմբեի պրոիմպերիալիստական կառավարությունը։ 1965 թվականին բանակն իր ձեռքն առավ իշխանությունը և նախագահ հռչակվեց գեներալ լեյտենանտ Մոբուտոլին։ 1970 թվականի վերջին Մոբուտուն ընտրվեց նախագահ, իսկ 1971 թվականի հոկտեմբերի 27-ին պետությունը վերանվանվեց Զաիրի Հանրապետություն։ 1973—1974 թվականներին ազգայնացվեցին օտարերկրյա նավթային առևտրական, արդյունաբերական և այլ ընկերություններ։ Աֆրիկայի լիակատար ազատության հարցերում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը վարում է համաձայնողական քաղաքականություն։ Սերտ կապեր են պահպանվում ԱՄՆ-ի Բելգիայի և արևմտյան այլ պետությունների հետ։
Պետական կարգ
խմբագրելԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1967 թվականին։ Պետության և կառավարության գլուխը նախագահն է, որը նաև զինված ուժերի և ոստիկանության գերագույն գլխավոր հրամանատարն է։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Ազգային ժողովն է[5]։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած քաղաքացիները։ Դատական համակարգը բաղկացած է գերագույն դատարանից, ապելյացիոն դատարանից, օկրուգային, ոստիկանական ն հաշտարար դատարաններից։
Աշխարհագրություն
խմբագրելԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը գտնվում է Կոնգոյի իջվածքում և նրան կից բարձրությունների վրա, հասարակածային և մերձհասարակածային գոտիներում։ Կենտրոնական և արևմտյան մասերը զբաղեցնում է ճահճապատ, ալյուվիալ հարթավայրը՝ Կոնգոյի իջվածքի առավել ցածր մասը, որտեղից տեղանքը ամֆիթատրոնի ձևով բարձրաևում է դեպի ծայրամասերը։ հարավ-արևմուտքում Հարավ-Գվինեական բարձրավանդակի մի մասն է։ Հարավում սեղանաձև սարավաևդներ են, Կոնգո ն Զամբեզի գետերի ջրբաժանում՝ բարձր հարթավայրեր (1200—1500 մ և ավելի)։ Առավել բարձր ու մասնատված է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան մասը, որտեղ սահմանի երկայնքով ձգվում է բեկորային լեռներով (2000—3000 մ) եզրավորված Արևելա-աֆրիկական բեկվածքների գոտին։ Ամենաբարձրը Ռուվենզորի լեռնազանգվածն է (5109 մ)։ Գործող հրաբուխներից նշանավոր են Նյամլագիրան և Նյիրագոնգոն։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հարուստ է պղնձի, կոբալտի, ցինկի, ուրանի, ալմաստի պաշարներով, երկաթի, բոքսիտների, բիտումային թերթաքարերի, մանգանի, ոսկու, ածխի նաև քաշերտերով, հայտնաբերված են նավթաերնակումներ։
Կլիմա
խմբագրելԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքի 3° հյուսիս և 3° հարավ լայնությունների միջև գտնվող մասն ունի խոնավ հասարակածային կլիմա (1700—2500 մմ տարեկան տեղումներով)։ Հասարակածից հյուսիս և հարավ կլիման մերձհասարակածայիև է։ Ամենատաք ամսվա (մարտ կամ ապրիլ) միջին ջերմաստիճանը 24 °C-ից 28 °C Է, ամենացուրտ ամսվանը (հուլիս կամ օգոստոս)՝ 22 °C-ից 25 °C։ Ներքին ջրերը։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ունի ջրառատ գետերի խիտ ցանց։ Խոշոր գետը Կոնգոն է (Զաիր), Արուվիմի, Ուբանգի, Լոմամի, Լուլոնգա, Կասաի և այլ վտակևերով։ Գետերը սահանքավոր են, հարուստ հիդրոէներգիայի պաշարներով, ունեն ջրվեժներ, նավարկելի են Կոնգոյի իջվածքում։ Նշանավոր են Մոբուտու Սեսե Սեկո, Իդի Ամին Դադա, Կիվու, Տանգանիկա, Մվերու լճերը, Կոնգոյի իջվածքում՝ Մաի Նդոմբե և Տումբա ծանծաղ լճերը։ Հողաբուսական ծածկույթը։ Հասարակածային գոտում հզոր, կարմրադեղնավուն, ֆերալիտային հողերի վրա աճում են խիտ, խոնավ մշտադալար անտառներ (կարմիր ծառ, դեղին ծառ, էբենոս, յուղատու արմավենի, տարբեր կաուչուկատուներ և այլն), Կոնգոյի իջվածքի առավել ցածրադիր վայրերում՝ ճահճացած անտառներ, հարավում և ծայր հյուսիսում՝ սեզոնային խոնավ անտառներ և բարձրախոտային երկրորդական սավաննաներ։ Գետահովիտներում կան սրահային անտառներ։ Ծայր հարավում և հարավ-արևելքում, դարչնակարմրագույն հողերի վրա աճում են արևադարձային նոսր անտառներ։ Լեռնալանջերին բուսածածկույթն ունի ուղղաձիգ գոտիականություն։ Կոնգոյի գետաբերանում կան մաևգրովային բույսեր։ Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան։ Կաև այծքաղների, փղերի, ռնգեղջյուրների, զեբրերի տարբեր տեսակներ, առյուծներ, ընձառյուծներ, վագրակատուներ, բորենիներ, սողուններ, միջատներ, թռչուններ, գետերում ն լճերում՝ գետաձի, ձկներ։
Ռելիեֆ
խմբագրելԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հսկայական կենտրոնական սարահարթ է (Կոնգոյի ավազան), որը ծածկված է արևադարձային անտառներով, արևելքում շրջապատված լեռներով, հարավում և հարավ-արևմուտքում հարթավայրերով և սավաննաներով, իսկ հյուսիսում՝ դաշտերով։ Ռվենզորի լեռնաշղթան գտնվում է երկրի արևելյան սահմաններում։
Հանքանյութեր
խմբագրելԵրկրի աղիքները պարունակում են պղնձի, կոբալտի, կադմիումի, բոքսիտի, երկաթի հանքաքարի, ածուխի, ադամանդի, ոսկու, արծաթի, նավթի, ցինկի, մանգանի, անագի, ուրանի պաշարներ։ Աշխարհի հետախուզված ուրանի պաշարների կեսից ավելին գտնվում է հանրապետության տարածքում։ Մալաքիտի և կոլումբիտ-տանտալիտի խոշոր հանքավայրեր։ Երկրի տարածքում գտնվում է Աֆրիկայի պղնձե գոտու մի մասը։
Բնակչություն
խմբագրելԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնակչության մոտ 85%-ը պատկանում է բանտու լեզվախմբին, մոտ 52%-ը պահպանում են տեղական հավատը, մոտ 45%-ը քրիստոնյաներ են, կան մուսուլմաններ։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է։ Խիտ են բնակեցված արևելյան լեռնային շրջանները, հարավ-արևելքում, Կոնգո գետի ստորին հոսանքի և Կասաի գետի ավազանը։ Խոշոր քաղաքը Կինշասան է։ Կարնոր են Լուբումբաշի, Մբուժի Մայի, Կիսանգանի, Կանանգա ն այլ քաղաքները։
Կրթություն
խմբագրել1967 թվականի տվյալներով, անգրագետ էր մեծահասակ բնակչության մոտ 90%-ը։ Տարրական և միջնակարգ դպրոցները հիմնականում պատկանում են քարոզիչներին և ֆինանսավորվում պետության կողմից։ 1968 թվականից մտցվել է անվճար տարրական և միջնակարգ կրթություն։ Ուսուցումը տարվում է ֆրանսերենով։ Տարրական 6-ամյա դպրոց ընդունվում են 6 տարեկանից։ Միջնակարգ ուսումնական հաստատությունն ունի 2 աստիճան (2—4 տարի)։ Առաջինն ընդհանուր է և կրում է «կողմնորոշման շարք» անունը։ Երկրորդի՝ բնական գիտությունների, մանկավարժության, տեխնիկայի բաժիններում տարվում է դիֆերենցված ուսուցում։ Բարձրագույն կրթության վերակազմակերպումից հետո (1971), Կինշասայի, Լուբումբաշիի և Կիսանգանիի համալսարանները միավորվել են՝ դառնալով Ազգային համալսարան Կինշասայում։ Գործում են նաև մանկավարժական, ճարտարապետական, շինարարական, կերպարվեստի, երաժշտական ուսումնական հաստատություններ, դրամատիկ արվեստի ազգային ակադեմիա։
Լեզուներ
խմբագրելԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, էթնիկապես չեզոք լեզու, որը նախատեսված է երկրում ապրող բազմաթիվ ժողովուրդների միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար։ Ըստ Ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպության տվյալների՝ 2022 թվականի դրությամբ ԿԺԴՀ-ի բնակչության 51,37%-ը խոսում է ֆրանսերեն։ ԿԺԴՀ-ն աշխարհի երկրորդ ամենամեծ ֆրանսախոս երկիրն է Ֆրանսիայից հետո՝ բնակչության բացարձակ թվով. 2022 թվականին 48,924,702 կոնգոլցիներ կամ ԿԺԴՀ բնակչության 51,37%-ը կարող էին գրել և կարդալ ֆրանսերեն՝ 66,393,815 ֆրանսերենի կամ 96,91-ի դիմաց։ Ֆրանսիայի բնակչության %-ը, ով գիտեր գրել և կարդալ ֆրանսերեն։ ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Կինշասան բնակչության թվով աշխարհի ամենամեծ ֆրանսախոս քաղաքն է։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը բազմալեզու երկիր է, որն ունի ընդհանուր առմամբ 242 խոսակցական լեզու։ Էթնոլոգը թվարկում է 215 լեզու։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է՝ ժառանգված գաղութատիրության ժամանակաշրջանից։ Չորս լեզու ունեն «ազգային» կարգավիճակ՝ Կոնգո, Լինգալա, Սուահիլի, Լուբա։ Լինգալա (միջէթնիկ հաղորդակցության լեզու կենտրոնում և հյուսիս-արևմուտքում), kingwana (սվահիլի բարբառ, երկրի կենտրոն և արևելք), կիկոնգո (ծայրահեղ հարավ-արևմուտք), չիլուբա (կենտրոն և հարավ-արևմուտք)։ Երկրի պատմության գաղութատիրական ժամանակաշրջանում հոլանդերենը նույնպես պաշտոնական լեզու էր, սակայն հետագայում այն փոխարինեց ֆրանսերենը։ Ընդհանուր առմամբ, նահանգի տարածքում շրջանառության մեջ է մոտ 242 լեզու։ Երբ երկիրը բելգիական գաղութ էր, տարրական դպրոցներում արդեն ուսումնասիրվում և ուսուցանվում էին 4 լեզուներ՝ այն դարձնելով այն եզակի աֆրիկյան երկրներից մեկը, որը եվրոպական գաղութատիրության ժամանակաշրջանում ազգային լեզուներով գրագիտություն ուներ։ Գաղութատիրության ժամանակաշրջանում հոլանդերենը և ֆրանսերենը պաշտոնական լեզուներ էին, բայց ֆրանսերենը, անհամեմատ, ամենակարևոր լեզուն էր։
Մամուլ, ռադիո, հեռուստատեսություն
խմբագրել1970-ական թվականներին լույս են տեսնում շուրջ 70 թերթ և ամսագիր։ Կինշասայում՝ «Միոտո» («Mioto»), «Սալոնգո» («Salongo»), «Էլոմբե» («Elombe»), «էլիմա» («Elima») օրաթերթերը, «Նկումու» («Nkumy») շաբաթաթերթը, «Զաիր» («Zaire») շաբաթական ևանդեսը, «Տրիբյուն դյու Տրավայեոր» («Tribune du Travailleur») թերթը, Լուբումբաշիում՝ «Տաիֆա» («Taifa»), «Մվանգա» («Mwanga») օրաթերթերը և «Ուկվելի» («Ykweli») շաբաթաթերթը։ Զաիրպրես («L’Agence Za’fre-presse», AZP) ինֆորմացիոն գործակալությունը հիմնադրվել է 1957 թվականին։ Ռադիոյի և հեռուստատեսության հաղորդումների կառավարական ծառայությունը (հիմնված՝ 1949 թվականին) ունի 7 ռադիոկայան։ Հաղորդումները տրվում են ֆրանսերենով, լինգալա, կիկոնգո և աֆրիկյան մի քանի այլ լեզուներով։ 1967 թվականից Կինշասայում և Լուբումբաշիում գործում են հեռուստատեսության կայաններ։
ճարտարապետություն և կերպարվեստ
խմբագրելԺողովրդական բնակարանները մեծ մասամբ առանց պատուհանի, գլանաձև կամ հատակագծում քառանկյունի, կոնաձև, խոտածածկ կտուրներով, հյուսածո կամ կավածեփ խրճիթներ ե այլն։ XIX դ․ և XX դ․ սկզբին զարգացած քաղաքները (Կինշասա և այլն) խստորոշ բաժաևված են 2 մասի՝ հարմարավետ բազմահարկ շենքերով կառուցապատված շրջաններ ն բնիկների անբարեկարգ թաղամասեր։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում փայտի քանդակագործությունը առանձնանում է ոճական բազմազանությամբ․ բնօրինակին մոտ պատկերների կողքին հանդիպում են չափազանց սխեմատիկ, պայմանական նմուշներ։ Նշանավոր են բակուբա ժողովրդի թագավորների ստատիկ և հանդիսավոր արձանիկները (ամենավաղը թվագրված է XVI դ․ վերջ)։ Ներքին արտահայտչականությամբ և դինամիզմով են առանձնանում բալուբա, խիստ ոճավորվածությամբ՝ բենա-լուլուա, ընդհանրացվածությամբ՝ բայակա, գրոտեսկայնությամբ՝ բասոնգո ժողովուրդների արձանիկները։ Բազմաբնույթ են և արտահայտչականության հասնելու տարբեր մոտեցումներով են կատարված փայտե դիմակները։ 1940-ական թթ․ վերջերին հանդես են եկել գեղանկարիչ — «պրիմիտիվիստներ» (բնանկարիչ Ա․ Մոնժիտա, դիմանկարիչ Ա․ Կիաբելուա), նաև դեկորատիվ կոմպոզիցիաներ ստեղծող մի խումբ նկարիչներ (Պիլի-Պիլի Մուլոնգոյա, Մվենզե)։ Գեղանկարիչ Կաբեյայի նկարները Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել են արծաթե մեդալի (1967)։
Երաժշտություն
խմբագրելԲակոնգո, մոնգո, բալենգոլա, լոկելե, բանգալա, բատեկե, բալուբա և մյուս ժողովուրդների երաժշտական մշակույթի ձևավորումն ու կազմակերպումը սկսվել է դեռևս Բուշոնգո, Կոնգո, Լունդա և այլ պետությունների ժամանակաշրջանում։ Երգիչ-ասացողները մասնակցում էին ժողովրդական տոնախմբություններին։ Տարածված են հարվածային (նգոմա, իկոնկո և այլ թմբուկներ), լարավոր (քնար, տավիղ, ցիտրա և այլն), փողայիև (փոզ, սրինգ, եղջերափող և այլն) գործիքները։ 1968 թվականին Կինշասայում ստեղծվել է Երաժշտության ն դրամա–տիկական արվեստի ազգային ակադեմիա։
Թատրոն
խմբագրելԹատերականացված հանդեսները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ժողովուրդնևրի կենցաղում մեծ տեղ են գրավել շատ հին ժամանակներից։ 1940-ական թվականներին կազմակերպվել են սիրողական խմբեր, գրվել են պիեսներ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 648)։ |