ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000
2000 թ. փետրվարի 12-ից մինչև 27-ը ԱՄՆ-ում 15-րդ անգամ անցկացվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնությունը. սա հինգերորդ մրցաշարն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Հանդիպումները տեղի ունեցան Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես, Սան Դիեգո և Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքներում։ Մրցաշարի ձևաչափը կրկին փոփոխություն կրեց։ Այժմ երեքական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 2001 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Այս անգամ մրցաշարին հրավիրվեցին միանգամից երեք հյուր-թիմեր, որոնք էին` Կոլումբիա, Պերու և Հարավային Կորեա։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000 CONCACAF Gold Cup 2000 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Միացյալ Նահանգներ |
Քաղաքներ | 3 |
Մարզադաշտեր | 3 |
Մրցաշրջանի ժամկետ | փետրվարի 12 — փետրվարի 27 |
Մասնակիցներ | 12 (3 կոնֆեդերացիաներից) |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Կանադա |
Փոխչեմպիոն | Կոլումբիա |
Երրորդ տեղ | Տրինիդադ և Տոբագո Պերու |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 518 500 (27 289 խաղում) |
Խաղեր | 19 |
Խփված գոլեր | 55 (2.89 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Կառլո Կորազին (4 գոլ) |
Լավագույն խաղացող | Քրեյգ Ֆորեսթ |
← 1998 2002 → |
Որակավորում
խմբագրելՄասնակիցներ
խմբագրելՀավաքական | Մասնակցությունները | Որակավորման ճանապարհը | |
---|---|---|---|
Հյուսիսամերիկյան զոնա | |||
Միացյալ Նահանգներ | 7-րդ | կազմակերպիչ երկիր | |
Մեքսիկա | 13-րդ | գործող չեմպիոն | |
Կանադա | 7-րդ | ընտրական անցումային մրցաշարի հաղթող | |
Կենտրոնամերիկյան զոնա | |||
Կոստա Ռիկա | 10-րդ | 1999 թ. կենտրոնամերիկյան գավաթի հաղթող | |
Գվատեմալա | 12-րդ | 1999 թ. կենտրոնամերիկյան գավաթում 2-րդ տեղ | |
Հոնդուրաս | 11-րդ | 1999 թ. կենտրոնամերիկյան գավաթում 3-րդ տեղ | |
Կարիբյան զոնա | |||
Ճամայկա | 6-րդ | 1998 թ. կարիբյան գավաթի հաղթող | |
Տրինիդադ և Տոբագո | 10-րդ | 1999 թ. կարիբյան գավաթի հաղթող | |
Հայիթի | 8-րդ | ընտրական անցումային մրցաշարում 2-րդ տեղ | |
ԿՈՆՄԵԲՈԼ | |||
Կոլումբիա | 1-ին | հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից | |
Պերու | 1-ին | հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից | |
ԱՖԿ | |||
Հարավային Կորեա | 1-ին | հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից |
Մրցավայրեր
խմբագրելՄայամի | Լոս Անջելես | Սան Դիեգո | |
Օրանժ Բոուլ մարզադաշտ | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ | Քուալքոմ մարզադաշտ | |
անգլ.՝ Orange Bowl | անգլ.՝ Memorial Coliseum | անգլ.՝ Qualcomm Stadium | |
74 000 նստատեղ | 93 000 նստատեղ | 67 000 նստատեղ | |
Մրցաշարի ընթացքը
խմբագրելԽմբային փուլ
խմբագրելA խմբում որպես ֆավորիտ ընկալվում էր Հոնդուրասի հավաքականը, որը վստահորեն ձեռք բերեց փլեյ-օֆֆի ուղեգիր՝ 2։0 հաշվով երկու հաղթանակ տանելով մրցակիցների նկատմամբ։ Երկրորդ ուղեգրին տիրացավ Կոլումբիայի հավաքականը՝ 1։0 հաշվով առավելության հասնելով Ճամայկայի նկատմամբ։
B խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Միացյալ Նահանգների ազգային թիմը։ Այս խմբում ընդգրկված Պերուի ու Հայիթիի հավաքականները վաստակեցին 1-ական միավոր, և միայն գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ ուղեգրին արժանացան պերուցիները։
C խմբից քառորդ եզրափակիչ դուրս եկան Մեքսիկան ու Տրինիդադ և Տոբագոն, իսկ խմբում երրորդ տեղը գրաված Գվատեմալան հետ դուրս մնաց հետագա պայքարից։
D խմբում ընդգրկված Կոստա Ռիկայի, Կանադայի և Հարավային Կորեայի հավաքականների միջև բոլոր հանդիպումներն ավարտվեցին ոչ ոքիներով։ Խփած գոլերի ավելի լավ ցուցանիշի շնորհիվ կոստառիկացիները զբաղեցրեցին խմբում առաջին տեղը, իսկ երկրորդ ուղեգրի տերը որոշվեց վիճակահանության միջոցով[1]։
Փլեյ-օֆֆ
խմբագրելՔառերդ եզրափակչի բոլոր հանդիպումներում յուրօրինակ անակնկալներ գրանցվեցին։ Մրցաշարի կազմակերպիչ Միացյալ Նահանգների հավաքականը, մրցաշարին հրավիրված Կոլումբիայի հավաքականի հետ 2։2 հաշվով ավարտելով հանդիպման լրացուցիչ ժամանակը, պարտվեց նրան հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով։ Հաջորդ հանդիպման արդյունքում կրկին պարտություն կրեց զույգի ֆավորիտը. Հոնդուրասի և Պերուի հավաքականները ցուցադրեցին բաց ֆուտբոլ, խաղավերջից քիչ առաջ հանդիպումը դադարեցվեց 5։3 հաշի ժամանակ պերուացիների օգտին[2]։ Քառորդ եզրափակչի մեկ այլ խաղում Տրինիդադ և Տոբագոն Կոստա Ռիկայի ազգային թիմին 2։1 հաշվով հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ. կրկին ֆավորիտ համարվող հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից։ Ֆավորիտների անհաջողությունը իր շարունակությունը գտավ նաև քառորդ եզրափակչի վերջին դիմակայության ժամանակ. Կանադայի հավաքականը լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ Մեքսիկային հաղթեց 2։1 հաշվով։
Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմեցին մրցաշարին հրավեր ստացած ԿՈՆՄԵԲՈԼ-ի երկու ներկայացուցիչները՝ Կոլումբիայի և Պերուի ազգային թիմերը։ Այս դիմակայության արդյունքում կոլումբիացիները հաղթեցին 2։1 հաշվով և դուրս եկան եզրափակիչ։ Կիսաեզրափակչի մյուս զույգում Կանադայի հավաքականը նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ տարավ Տրինիդադ և Տոբագոյի նկատմամբ։ Պերուացիներն ու տրինիդադցիները կիսեցին մրցանակային երրորդ տեղը ու պարգևատրվեցին բրոնզե մեդալներով։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի պատմության մեջ երկրորդ անգամ եզրափակչում ներկայացվեց այլ կոնֆեդերացիաներից մրցաշարին հրավիրված թիմ՝ Կոլումբիան։ Մոտավորապես նույն կերպ էին գնահատվում Կանադայի հավաքականի հնարավորությունները։ Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ Կանադայի. այս հաղթանակը կանադացիներին պարգևեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի երկրորդ տիտղոսը և կանադական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ու միակ «ոսկե գավաթը»։ Կանադացիներն ստացան նաև 2001 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու հնարավորություն։
Հանդիպումներ
խմբագրելԽմբային փուլ
խմբագրելԽումբ A
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Հոնդուրաս | 2 | 2 | 0 | 0 | 4 | 0 | +4 | 6 |
2 | Կոլումբիա | 2 | 1 | 0 | 1 | 1 | 2 | -1 | 3 |
3 | Ճամայկա | 2 | 0 | 0 | 2 | 0 | 3 | -3 | 0 |
Հանդիպումների արդյունքները
12 փետրվարի 21:00 UTC-5 |
Կոլումբիա | 1 : 0 | Ճամայկա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 49 591 Մրցավար՝ Ֆելիպե Ռամոս |
---|---|---|---|---|
Գոնսալո Մարտինես 15' | Հղում |
14 փետրվարի 19:00 UTC-5 |
Ճամայկա | 0 : 2 | Հոնդուրաս | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 50 164 Մրցավար՝ Մարիո Սանչես |
---|---|---|---|---|
Հղում | Կառլոս Պավոն 51' (11մ) Սամուել Կաբալյերո 86' |
16 փետրվարի 19:00 UTC-5 |
Հոնդուրաս | 2 : 0 | Կոլումբիա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 36 004 Մրցավար՝ Ռամեշ Ռամդան |
---|---|---|---|---|
Կառլոս Պավոն 71' Միլտոն Նունյես 78' |
Հղում |
Խումբ B
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Միացյալ Նահանգներ | 2 | 2 | 0 | 0 | 4 | 0 | +4 | 6 |
2 | Պերու | 2 | 0 | 1 | 1 | 1 | 2 | -1 | 1 |
3 | Հայիթի | 2 | 0 | 1 | 1 | 1 | 4 | -3 | 1 |
Հանդիպումների արդյունքները
12 փետրվարի 19:00 UTC-5 |
Միացյալ Նահանգներ | 3 : 0 | Հայիթի | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 49 591 Մրցավար՝ Օլխեր Մեխիաս |
---|---|---|---|---|
Ջովան Կիրովսկի 18' Էրիկ Վինալդա 55' (11մ) Քոբի Ջոնս 90' |
Հղում |
14 փետրվարի 21:00 UTC-5 |
Հայիթի | 1 : 1 | Պերու | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 50 164 Մրցավար՝ Կառլոս Բատրես |
---|---|---|---|---|
Սեբաստիեն Վորբ 61' | Հղում | Իսրաել Սունյիգա 69' |
16 փետրվարի 21:00 UTC-5 |
Պերու | 0 : 1 | Միացյալ Նահանգներ | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 36 004 Մրցավար՝ Ֆելիպե Ռամոս |
---|---|---|---|---|
Հղում | Քոբի Ջոնս 89' |
Խումբ C
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Մեքսիկա | 2 | 1 | 1 | 0 | 5 | 1 | +4 | 4 |
2 | Տրինիդադ և Տոբագո | 2 | 1 | 0 | 1 | 4 | 6 | -2 | 3 |
3 | Գվատեմալա | 2 | 0 | 1 | 1 | 3 | 5 | -2 | 1 |
Հանդիպումների արդյունքները
13 փետրվարի 14:00 UTC-8 |
Մեքսիկա | 4 : 0 | Տրինիդադ և Տոբագո | Քուալքոմ մարզադաշտ, Սան Դիեգո Հանդիսական՝ 22 131 Մրցավար՝ Ռաֆաել Ռոդրիգես |
---|---|---|---|---|
Ռաֆաել Մարկես 36' Լուիս Էռնանդես 52' Շուրլանդ Դևիդ 75' (ի.գ.) Ֆրանսիսկո Պալենսիա 85' |
Հղում |
15 փետրվարի 21:00 UTC-8 |
Տրինիդադ և Տոբագո | 4 : 2 | Գվատեմալա | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 23 621 Մրցավար՝ Յան Չժու Կիմ |
---|---|---|---|---|
Ռասել Լատապի 26' Առնոլդ Դվարիկա 36' Դևիդ Նախիդ 52' Դուայթ Յորք 83' |
Հղում | Խուան Կառլոս Պլատա 30' Գիլյերմո Ռամիրես 47' |
17 փետրվարի 19:00 UTC-8 |
Մեքսիկա | 1 : 1 | Գվատեմալա | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 20 113 Մրցավար՝ Գուստավո Մենդես |
---|---|---|---|---|
Էմիլիո Մորա 26' | Հղում | Էրիկ Միրանդա 28' |
Խումբ D
խմբագրելՏեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Կոստա Ռիկա | 2 | 0 | 2 | 0 | 4 | 4 | 0 | 2 |
2 | Կանադա[1] | 2 | 0 | 2 | 0 | 2 | 2 | 0 | 2 |
3 | Հարավային Կորեա | 2 | 0 | 2 | 0 | 2 | 2 | 0 | 2 |
Հանդիպումների արդյունքները
13 փետրվարի 12:00 UTC-8 |
Կոստա Ռիկա | 2 : 2 | Կանադա | Քուալքոմ մարզադաշտ, Սան Դիեգո Հանդիսական՝ 22 131 Մրցավար՝ Փիթեր Պրենդերգաստ |
---|---|---|---|---|
Խաֆետ Սոտո 11' Հարոլդ Ուոլես 54' |
Հղում | Կառլո Կորազին 19' (11մ), 57' |
15 փետրվարի 19:00 UTC-8 |
Հարավային Կորեա | 0 : 0 | Կանադա | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 23 621 Մրցավար՝ Բրայան Հոլ |
---|---|---|---|---|
Հղում |
17 փետրվարի 21:00 UTC-8 |
Հարավային Կորեա | 2 : 2 | Կոստա Ռիկա | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 20 113 Մրցավար՝ Արխելիո Սաբիլյոն |
---|---|---|---|---|
Դոն Գուկ Լի 14' Մին Սոն Լի 75' |
Հղում | Պաուլո Վանչոպե 66' Էռնան Մեդֆորդ 85' |
Փլեյ-օֆֆ
խմբագրելՔառորդ եզրափակիչ | Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||||
19 փետրվարի - Մայամի | ||||||||||
Հոնդուրաս | 3 | |||||||||
23 փետրվարի - Սան Դիեգո | ||||||||||
Պերու | 5 | |||||||||
Պերու | 1 | |||||||||
19 փետրվարի - Մայամի (ԼԺՀ / ՀՏՀ) | ||||||||||
Կոլումբիա | 2 | |||||||||
Միացյալ Նահանգներ | 2 / 1 | |||||||||
27 փետրվարի – Լոս Անջելես | ||||||||||
Կոլումբիա | 2 / 2 | |||||||||
Կոլումբիա | 0 | |||||||||
20 փետրվարի – Սան Դիեգո (ԼԺՀ) | ||||||||||
Կանադա | 2 | |||||||||
Մեքսիկա | 1 | |||||||||
24 փետրվարի – Լոս Անջելես | ||||||||||
Կանադա | 2 | |||||||||
Կանադա | 1 | |||||||||
20 փետրվարի – Սան Դիեգո (ԼԺՀ) | ||||||||||
Տրինիդադ և Տոբագո | 0 | |||||||||
Կոստա Ռիկա | 1 | |||||||||
Տրինիդադ և Տոբագո | 2 | |||||||||
Քառորդ եզրափակիչ հանդիպումներ
խմբագրել19 փետրվարի 15:00 UTC-5 |
Միացյալ Նահանգներ | 2 : 2 ԼԺՀ (2:2) | Կոլումբիա | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 32 972 Մրցավար՝ Կառլոս Բատրես |
---|---|---|---|---|
Բրայան ՄաքԲրայդ 20' Քրիս Արմաս 51' |
1 : 2 ՀՏՀ Հղում |
Ֆաուստինո Ասպրիլյա 21' Խերարդո Բեդոյա 81' |
19 փետրվարի 17:30 UTC-5 |
Հոնդուրաս | 3 : 5[2] | Պերու | Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի Հանդիսական՝ 32 972 Մրցավար՝ Մարիո Սանչես |
---|---|---|---|---|
Ռեյնալդո Կլավասկին 32' Կառլոս Պավոն 67' (11մ) Խոսե Լուիս Պինեդա 69' |
Հղում | Ռոբերտո Օլսեն 7' Խորխե Սոտո 14' (11մ) Խոսե դել Սոլար 50' Ռոբերտո Պալասիոս 52' Վալդիր Սաենս 87' |
20 փետրվարի 12:00 UTC-8 |
Կոստա Ռիկա | 1 : 2 ԼԺՀ (1:1) | Տրինիդադ և Տոբագո | Քուալքոմ մարզադաշտ, Սան Դիեգո Հանդիսական՝ 18 062 Մրցավար՝ Յան Չժու Կիմ |
---|---|---|---|---|
Վիլյամ Սանսինգ 89' | Հղում | Առնոլդ Դվարիկա 26' Միքի Տրոտման 101' |
20 փետրվարի 14:30 UTC-8 |
Մեքսիկա | 1 : 2 ԼԺՀ (1:1) | Կանադա | Քուալքոմ մարզադաշտ, Սան Դիեգո Հանդիսական՝ 18 062 Մրցավար՝ Փիթեր Պրենդերգաստ |
---|---|---|---|---|
Ռամոն Ռամիրես 35' | Հղում | Կառլո Կորազին 83' Ռիչարդ Հասթինգս 92' |
Կիսաեզրափակիչ հանդիպումներ
խմբագրել23 փետրվարի 20:00 UTC-8 |
Պերու | 1 : 2 | Կոլումբիա | Քուալքոմ մարզադաշտ, Սան Դիեգո Հանդիսական՝ 3 402 Մրցավար՝ Ռաֆաել Ռոդրիգես |
---|---|---|---|---|
Ռոբերտո Պալասիոս 75' | Հղում | Մարսիալ Սալասար 39' (ի.գ.) Վիկտոր Բոնիլյա 53' |
24 փետրվարի 20:00 UTC-8 |
Կանադա | 1 : 0 | Տրինիդադ և Տոբագո | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 2 841 Մրցավար՝ Գուստավո Մենդես |
---|---|---|---|---|
Մարկ Ուոթսոն 68' | Հղում |
Եզրափակիչ
խմբագրել27 փետրվարի 12:00 UTC-8 |
Կոլումբիա | 0 : 2 | Կանադա | Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 7 000 Մրցավար՝ Փիթեր Պրենդերգաստ |
---|---|---|---|---|
Հղում | Ջեյսոն դը Վոս 45+1' Կառլո Կորազին 67' (11մ) |
2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն |
---|
Կանադա Երկրորդ տիտղոսը |
Գոլերի հեղինակները
խմբագրել
4 գոլ` |
3 գոլ` |
2 գոլ` |
1 գոլ` |
Էրիկ Միրանդա |
Հարոլդ Ուոլես |
Քրիս Արմաս |
1 ինքնագոլ` |
Մրցանակներ և նվաճումներ
խմբագրելՄրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը դարպասապահ Քրեյգ Ֆորեսթը։ Նրան հանձնվեց նաև «լավագույն դարպասապահ» մրցանակը։ Մրցաշարի լավագույն ռմբարկու Կառլո Կորազինը ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Մրցաշարի հայտնություն ճանաչվեց և ստացավ «մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող» մրցանակը Ռիչարդ Հասթինգսը։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց Կանադայի հավաքականին և նրա ավագ Ջեյսոն դը Վոսին։
Մրցաշարի խորհրդանշանական հավաքականը | |||
---|---|---|---|
Դարպասապահներ | Պաշտպաններ | Կիսապաշտպաններ | Հարձակվողներ |
Քրեյգ Ֆորեսթ | Ռաֆաել Մարկես Ջեյսոն դը Վոս |
Ռամոն Ռամիրես Ռոբերտո Պալասիոս Ռասել Լատապի Քոբի Ջոնս |
Առնոլդ Դվարիկա Կառլո Կորազին Կառլոս Պավոն Ֆաուստինո Ասպրիլյա |
Մրցաշարային աղյուսակ
խմբագրելԹիմ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Կանադա | 5 | 3 | 2 | 0 | 7 | 3 | +4 | 11 |
2 | Կոլումբիա | 5 | 2 | 1 | 2 | 5 | 7 | -2 | 7 |
3-4 | Տրինիդադ և Տոբագո | 4 | 2 | 0 | 2 | 6 | 8 | -2 | 6 |
Պերու | 4 | 1 | 1 | 2 | 7 | 7 | 0 | 4 | |
5-8 | Միացյալ Նահանգներ | 3 | 2 | 1 | 0 | 6 | 2 | +4 | 7 |
Հոնդուրաս | 3 | 2 | 0 | 1 | 7 | 5 | +2 | 6 | |
Մեքսիկա | 3 | 1 | 1 | 1 | 6 | 3 | +3 | 4 | |
Կոստա Ռիկա | 3 | 0 | 2 | 1 | 5 | 6 | -1 | 2 | |
9-12 | Հարավային Կորեա | 2 | 0 | 2 | 0 | 2 | 2 | 0 | 2 |
Գվատեմալա | 2 | 0 | 1 | 1 | 3 | 5 | -2 | 1 | |
Հայիթի | 2 | 0 | 1 | 1 | 1 | 4 | -3 | 1 | |
Ճամայկա | 2 | 0 | 0 | 2 | 0 | 3 | -3 | 0 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կանադան խմբում երկրորդ տեղը գրավեց վիճակահանության արդյունքում. arquivodosmundiais.com(չաշխատող հղում)։
- ↑ 2,0 2,1 Հանդիպումը 89-րդ րոպեին դադարեցվել է մարզադաշտ ներխուժման պատճառով, և այս հաշիվն ամրագրվեց։ Հոնդուրասցի երկրպագուներին զայրեցրել էր այն փաստը, որ մրցավարը 88-րդ րոպեին դաշտից հեռացրեց հոնդուրասցի երկու ֆուտբոլիստի` Պավոնին և Ռեյեսին. worldfootball.net։
Արտաքին հղումներ
խմբագրել- 2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2011-08-08 Wayback Machine (անգլ.)
- 2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-10-13 Wayback Machine (անգլ.)
- 2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները. worldfootball.net (անգլ.), arquivodosmundiais.com(չաշխատող հղում) (պորտ.)
- 2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցանակները. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք 1 Արխիվացված 2011-08-08 Wayback Machine, 2 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, 3 Արխիվացված 2011-01-08 Wayback Machine, 4 Արխիվացված 2011-01-08 Wayback Machine (անգլ.)