Կագույա, տնային մուկ, որը համարվում է երկու մայրերի սերունդ, նա ծնվել է առանց հոր մասնակցության (ապրիլ, 2004)[1][2]։ Ճապոնացի գիտնականները նրան անվանել են ճապոնական էպոսի հերոսուհու՝ Կագույա անունով լուսնի արքայադստեր պատվին, որին գտել են հնդեղեգի ցողունում։ Մինչ նրա ծնունդը մասնագետները վստահ էին, որ դա անհնար է կաթնասունների մոտ՝ գենոմային դրոշմման պատճառով, ինչը պահանջում է, որ պտղի ԴՆԹ-ում առկա լինեն և՛ արական, և՛ իգական գեներ: Առանց արական գեների ընկերքի նորմալ զարգացումն անհնար է։

Կագույա
Տեսակառանձնյակ և լաբորատոր կենդանի
Սեռիգական
Ծնվել էապրիլի 1, 2004(2004-04-01)
Սատկել էհունիս 2006 (2 տարեկան)

Կուսածնության գործընթաց

խմբագրել

Կուսածին սաղմնաթաղանթ ստանալու համար տոմոհիրո Կոնոյի ղեկավարած հետազոտողների խումբն օգտագործել է երկու մկների ձվաբջիջները՝ նորմալ և մուտացված: Փոփոխված ձվի գենոմում բացակայում էր ԴՆԹ-ի մի հատված, որը դատապարտում էր երկու գենի անջատման՝ մայրական դրոշմման պատճառով։ Բացի այդ, այս ձվաբջիջը հանվել է նորածին իգական սեռի ձվարաններից, որի վրա դրոշմելու արգելքները դեռ ամբողջությամբ չեն գործում։ Նման մանիպուլյացիաների օգնությամբ ստացվել են երկու (457-ից) լիարժեք դիպլոիդ ձվաբջիջներ[3]։

Կլոն չէ

խմբագրել

Կագույան չի համարվում կլոնավորված կենդանի, քանի որ նրա ստեղծման համար օգտագործվել է ծնողական երկու առանձնյակների բջիջներ։ Ուսումնասիրությունն ինքնին նպատակ ունի ուսումնասիրել կուսածնույթուն գործընթացը. «Մեր հետազոտության նպատակն էր պարզել, թե ինչու են կաթնասունների զարգացման համար պահանջվում և սերմնաբջիջ, և ձվաբջիբ», - ասում էր Կոնոն[3]։

Հետագայում Կագույան ավանդական եղանակով՝ արուի մասնակցությամբ, սերունդ է տվել[3]։

Կյանքի տևողություն

խմբագրել

Կագույան ապրել է 793 օր, մինչդեռ սովորական մկների կյանքի տևողությունը 600-700 օր է։ Հետագայում հետազոտողների նույն խումբը բուծել է ևս 13 «երկմայրական» մկներ, որոնք իրենց սովորական հարազատներից ավելի երկար են ապրել նույն պայմաններում՝ միջինը 186 օրով՝ մոտ 30 տոկոսով։ Ինչպես գիտնականները նշել են Human Reproduction ամսագրում (2010 թվականի փետրվար)[4] իրենց հրապարակման մեջ, ստացված բոլոր էգ մկները, համեմատած նորմալների հետ, որոնք ունեին և՛ «մայրական», և՛ «հայրական» գենային նյութ, ունեին զգալիորեն ավելի փոքր չափսեր և քաշ: Ենթադրաբար, որոշ արական գեներ մեծացնում են սերունդների օրգանիզմի աճի ներուժը՝ միաժամանակ կրճատելով նրա կյանքը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Birth of parthenogenetic mice that can develop to adult. Արխիվացված 2007-12-25 Wayback Machine Nature 428: 860—864. (22 April 2004).
  2. High-frequency generation of viable mice from engineered bi-maternal embryos. Nature Biotechnology 25: 1045—1050. (2007).
  3. 3,0 3,1 3,2 The End of Males? Mouse Made to Reproduce Without Sperm(անգլ.) Bijal P. Trivedi for National Geographic News. (21 April 2004).(Ստուգված է 9 հունվարի 2012).
  4. «Longevity in mice without a father» by Manabu Kawahara and Tomohiro Kono.(անգլ.) Human Reproduction 25(2): 457—461. (2010).(Ստուգված է 9 հունվարի 2012).

Հղումներ

խմբագրել