Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կազինո Ռոյալ (այլ կիրառումներ)

«Կազինո Ռոյալ» (անգլ.՝ Casino Royale), բրիտանական հետախուզության գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող անգլիացի գրող Յան Ֆլեմինգի վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1953 թվականի ապրիլի 13-ին Jonathan Cape հրատարակչությունում։

Կազինո Ռոյալ
անգլ.՝ Casino Royale
Կազինո Ռոյալ վեպի առաջին հրատարակության շապիկը
ՀեղինակՅան Ֆլեմինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրլրտեսական վեպ և քրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Բոնդ, Վեսպեր Լինդ, Ֆելիքս Լեյթեր, Մ և Ռենե Մատիս
Նկարագրում էRoyale-les-Eaux?
ՇարքՋեյմս Բոնդ
ՀաջորդԱպրիր և թող մյուսներին մեռնել
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվապրիլի 13, 1953
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=20151102

Վեպի կառուցվածք

խմբագրել

Վեպը բաժանված է 27 գլխի։ Պատմվում է երրորդ դեմքով՝ հեղինակի կողմից։

Դիպաշար (սյուժե)

խմբագրել

Վեպի գործողությունները տեղի են ունենում ֆրանսիական մտացածին Ռոյալ-լեզ-Օ քաղաքում՝ Դյեպի մոտ։

Խորհրդային լրտես Լե Շիֆրը (նույն ինքը պարոն Նամբեր) անհաջող ներդրումների արդյունքում կորցնում է ունեցվածքի մեծ մասը։ Որպեսզի վերադարձնի փողերը, Ռոյալ-լեզ-Օ քաղաքի կազինոյում (խաղատանը) կազմակերպում է բակկարայի մրցաշար։ Նրան սնանկացնելու մտադրությամբ բրիտանական հետախուզությունն այնտեղ է ուղարկում իր գործակալ Ջեյմս Բոնդին։ Ռոյալ-լեզ-Օում Բոնդը հանդիպում է իր կապավոր Ռենե Մատիսի հետ, որն էլ նրան ծանոթացնում է Վեսպեր Լինդի հետ։

Խաղի ընթացքում Բոնդը տանուլ է տալիս իր բոլոր միջոցները, բայց օգնության է հասնում է ԿՀՎ գործակալ Ֆելիքս Լեյթերը՝ պարտքով տալով խոշոր գումար։ Մրցաշարի վերջում Բոնդը հաղթում է և Լե Շիֆրից վերցնում բոլոր փողերը։ Վեսպերի հետ նա իր հաղթանակն է տոնում ռեստորանում։ Հանկարծակի Վեսպերը հեռանում է՝ գրություն ստանալով Մատիսից։ Դավադրություն նկատելով՝ Բոնդը նրա հետևից դուրս է գալիս փողոց, որտեղ ականատես է լինում Վեսպերի առևանգմանը։ Նրա հետապնդում է առևանգիչներին, բայց ավտովթար է տեղի ունենում։ Փողերի տեղն իմանալու նպատակով Լե Շիֆրը լլկում է Բոնդին։ Հանկարծակի հայտնվում է ՄԱՀԼ-ի (ռուս.՝ СМЕРШ -Смерть шпионам) գործակալը և սպանում Լե Շիֆրին։

Մի քանի օր անց Բոնդն ուշքի է գալիս հիվանդանոցում։ Նրան այցելում են սկզբում Մատիսը, հետո Վեսպերը՝ վերականգնելով առևանգման երեկոյի և հաջորդող օրերի պատկերը։ Բոնդն ամուսնության առաջարկություն է անում Վեսպերին։ Չորս շաբաթ անց Բոնդը վերջնականապես կազդուրվում է և սիրեցյալի հետ մեկնում է հանգստի։ Բայց Վեսպերն իրեն տարօրինակ է պահում, կատարում է տարօրինակ հեռախոսազանգեր, նրան թվում է՝ ամենու հետևում են իրեն։ Վերջնականապես նա ինքնասպանություն է գործում՝ մահից առաջ գրված նամակում Բոնդին խոստովանելով, որ ինքը եղել է կրկնակի գործակալ՝ աշխատելով թե՛ ՄԻ-6-ում, թե՛ խորհրդային հետախուզությունում։

Կերպարներ

խմբագրել
  • Ջեյմս Բոնդ — բրիտանական հետախուզության գործակալ (գործակալ 007)։
  • Լե Շիֆրի (ֆր.՝ Le Chiffre) — խորհրդային լրտես, Էլզասի աշխատավորների արհմիության ղեկավար։
  • Վեսպեր Լինդ (անգլ.՝ Vesper Lynd) — Բոնդի սիրեցյալը (գործակալ 3030)՝ ՄԱՀԼ
  • Ռենե Մատիս (ֆր.՝ René Mathis) — Երկրորդ Բյուրոյի աշխատակից, Բոնդի կապավորը
  • Հրատարակումներ

    խմբագրել

    Վեպը կոշտ կազմով լույս տեսավ 1953 թվականի ապրիլի 13-ին Jonathan Cape հրատակչությունում։ Գիրքն արժեր 10 ցենտ 6 պենս[1][2]։ Առաջին հրատարակության շապիկը նկարազարդված էր հենց Ֆլեմինգի կողմից[3]։ Առաջին թողարկումը կազմում էր ընդամենը 4728 հատ տպաքանակ և վաճառավեց մեկ ամսից էլ քիչ ժամանակում[3]։ 1954 թվականի մայիսին լույս տեսավ վեպի երկրորդ թողարկումը (8000 հատ)[4]։ ԱՄՆ-ում վեպը լույս տեսավ 1954 թվականի մարտի 23-ին, բայց պահանջարկ չունեցավ. հրատարակման տարում վաճառվեց մոտավորապես 4000 օրինակ[5]։ 1955 թվականին American Popular Library հրատարակչությունը վերահրատարակեց վեպը՝ փափուկ կազմով, «Դուք խնդրել էիք սրա մասին» (անգլ.՝ You Asked For It)[6] խորագրով։ Վեպի այս տարբերակում գործակալ 007-ի անունը Ջիմի էր[7]։

    Բնօրինակ լեզվով

    խմբագրել
    1.   Casino Royale, London, «Jonathan Cape», 1953 — 213, էջեր 213 — 213 էջ. — 4728 հատ։ (առաջին հրատարակություն)
    2.   Casino Royale, «Macmillan Publishing Company», 1954, ISBN 9-99740-718-0։ (առաջին հրատարակություն)

    Էկրանավորում

    խմբագրել

    1954 թվականին CBS-ը Յան Ֆլեմինգին վճարեց 1000 դոլար[8], որպեսզի հարմարեցնի վեպը Climax! հեռուստանովելի մեկժամյա սերիայի համար։ Սերիան ցուցադրվեց 1954 թվականի հոկտեմբերի 21-ին[9]. 007 գործակալը դերակատարն էր Բարի Նելսոնը, Լե Շիֆրինը՝ Պետեր Լոտտեն[10]։ Ի տարբերություն գրքի՝ այստեղ Բոնդն աշխատում էր ոչ թե ՄԻ-6-ում, այլ ամերիկյան հետախուզությունում, Քլերենս Լեյթերն անգլիացի էր՝ անգլիական հետախուզության S կենտրոնի գործակալ։ Ռենե Մատիսը՝ որպես կերպար, բացակայում էր, իսկ նրա ազգանունը տրված էր Բոնդի սիրեցյալին՝ Վալերի Մատիսին (վերջինիս դերակատարն էր հայտնի հոլիվուդյան դերասանուհի Լինդա Քրիստիանը)[11][12]։

    1958 թվականի մարտին Յան Ֆլեմինգը վեպի էկրանավորման իրավունքները 6000 դոլարով վաճառեց պրոդյուսեր Գրեգորի Ռատոֆին[10]։ Ռատոֆի մահից հետո պրոդյուսեր Չարլզ Ֆելդոնին դուր եկավ գաղափարը, և նա հասավ գրքի էկրանավորման իրավունքը ստանալուն[13]։ 1967 թվականին վարձույթում հայտնվեց գրքի մոտիվներով սատիրիկ կատակերգությունը։ Ջեյմս Բոնդի դերակատարն էր Դևիդ Նիվենը։ Ֆիլմում նաև նկարահանվեցին Փիթեր Սելլերսը, Ուրսուլա Անդրեսը, Օրսոն Ուելսը և Վուդի Ալենը[14]։

    Ծանոթագրություններ

    խմբագրել
    1. Lycett, էջ 244
    2. «Ian Fleming Bibliography» (անգլերեն). Goldeneye Rare Books. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
    3. 3,0 3,1 «The great Bond cover up» (անգլերեն). Guardian. 2008 թ․ մայիսի 8. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
    4. Lindner, էջ 14
    5. Benson, էջ 8
    6. Pfeiffer & Worrall, էջ 204
    7. Benson, էջ 9
    8. Black, էջ 14
    9. Britton, էջ 30
    10. 10,0 10,1 Benson, էջ 11
    11. Black, էջ 101
    12. Benson, էջ 7
    13. Barnes & Hearn, էջ 56
    14. «Casino Royale (1967)» (անգլերեն). MGM. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.

    Գրականություն

    խմբագրել
    1. Barnes, Alan; Hearn, Marcus, Kiss Kiss Bang! Bang!: the Unofficial James Bond Film Companion, 2001, ISBN 978-0-7134-8182-2։
    2. Benson, Raymond, The James Bond Bedside Companion, 1988, ISBN 978-1-8528-3233-9։
    3. Black, Jeremy, The Politics of James Bond: from Fleming's Novel to the Big Screen, 2005, ISBN 978-0-8032-6240-9։
    4. Britton, Wesley Alan, Spy television, 2004, ISBN 978-0-275-98163-1։>
    5. Lindner, Christoph, The James Bond Phenomenon: A Critical Reader, 2009, ISBN 978-0-7190-6541-5։
    6. Lycett, Andrew, Ian Fleming, 1996, ISBN 978-1-85799-783-5։
    7. Pfeiffer, Lee; Worrall, Dave, The Essential Bond, 1998, ISBN 978-0-7522-2477-0։

    Արտաքին հղումներ

    խմբագրել
     
    Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են