Կաթնաթթու
Կաթնաթթու, a-o քսիպրոպիոնաթթու, CH3CH (OH)COOH, միահիմն օքսիթթու։
Կաթնաթթու | |
---|---|
![]() | |
![]() | |
Քիմիական բանաձև | C₃H₆O₃ |
Մոլային զանգված | 1,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 50-21-5 |
PubChem | 612, 19789253 |
EINECS համար | 200-018-0 |
SMILES | CC(C(=O)O)O |
ЕС | 200-018-0 |
ChEBI | 592 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Անգույն բյուրեղներ են, հեշտությամբ լուծվում են ջրում։
Գոյություն ունի օպտիկապես ակտիվ երկու իզոմերների (—), (+) (հալման ջերմաստիճանը՝ 25—26 °C) և ոչ ակտիվ ռացեմիկ (±) (հալման ջերմաստիճանը՝ 18 °C) ձևերով։ Առաջանում է շաքարանյութերը կաթնաթթվային տարբեր բակտերիաների ազդեցությամբ խմորելիս։
Արդյունաբերության մեջ ստացվում է եղեգնաշաքարի, դեկստրոզի և մալթոզի վրա Bacillus Delbriiki-ով ազդելիս։ (+) Կաթնաթթու ածխաջրերի ֆերմենաատիվ անաերոբ (առանց Օ2-ի մասնակցության) ճեղքման՝ գլիկոլիզի վերջնանյութն է կենդանի հյուսվածքներում (գլխավորապես մկաններում)։ Թթվածնի բացակայությամբ մկանում առաջացած կաթնաթթուն համարժեք է ծախսված գլիկոգենի քանակությանը (մկանի հոգնածությունը կապված է գլիկոգենի պաշարի սպառման և կաթնաթթվի կուտակման հետ)։ Օ2-ի առկայությամբ կաթնաթթվի 20%-ը օքսիդանում է CO2-ի և H2O-ի, իսկ անջատված էներգիան ծախսվում է մնացած կաթնաթթուն գլիկոգենի փոխարկելու համար։ Բույսերում և միկրոօրգանիզմներում կաթնաթթուն առաջանում է պիրուվատի վերականգնման ժամանակ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաթնաթթու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 159)։ |