«Կախարդական դեղամիջոցը» (ռուս.՝ Волшебное лекарство), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը 1982 թվականին նկարահանել է Ռոման Կաչանովը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։

Կախարդական դեղամիջոցը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Կաչանով
ՀնչյունավորումՄարիա Վինոգրադովա, Յուրի Վոլինցև և Մարգարիտա Կորաբելնիկովա
Բեմադրող նկարիչՆատալյա Օռլովա
ԵրաժշտությունԱլեքսանդր Գոլդշտեյն
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1982

Սյուժե

խմբագրել

Միտյա անունով տղան նստած է տանը, քանի որ բակում նրա ընկերը` Վալերան, նրան վախկոտ է անվանել այն բանի համար, որ նա վախեցել է հարևանի շնից։ Նա տեսնում է պապիկի հաբերը սեղանին։ Պապիկը տղային ասում է, որ նա ձեռք չտա հաբերին, քանի որ դրանք կախարդական են ով ուտում է դրանք, անմիջապես քարանում է։ Եվ նա ավելացնում է, որ միայն երեխաներն են քարանում այդ հաբերից, իսկ մեծերի համար դա սովորական դեղամիջոց է` մրսածության դեմ։

Միտյային հետաքրքրում է, թե իրեն նեղացնողներից ո՞ր մեկին` շա՞նը թե ընկերոջը պետք է հաբով հյուրասիրի, որպեսզի վերջինս քարանա, բայց պարզվում է, որ նրանցից ոչ մեկը արժանի չէ նման ճակատագրի։ Պարզվում է, որ նրանցից յուրաքանչյուրը ունի դրական հատկություններ, որոնք էականորեն գերազանցում են նրանց բացասական կողմերը։ Հարևանը Միտային ասում է, որ շունը ծառայել է սահմանային զորքերում, որտեղ նա վիրավորվել է։ Եվ Վալերան հասցնում է փրկել Սաշա անունով տղային, որը դուրս էր եկել ճանապարհ` գնդակը վերցնելու և քիչ էր մնում բեռնատարի տակ ընկնել։ Համոզվելով, որ Սաշայի հետ ամեն ինչ կարգին է, Վալերան նրան քաղցրավենիքի տեղ տալիս է հաբը, որն ավելի շուտ ստացել էր ընկերոջից։ Միտյան թույլ չի տալիս Սաշային ուտել հաբը, այն վերցնում է կատվիկը, որն անմիջապես բարձրանում է ծառ։ Միտյային դժվարությամբ կարողանում է հաբը հետ վերցնել։ Վալերան զայրացած հարցնում է Միտյային իր պահվածքի մասին, բայց Միտյան խնդրում է, որ նա չվրդովվի և ավելացնում է, որ վաղը նրան կբերի շոկոլադ, Սաշային` պաղպաղակ, իսկ կատվիկի համար` երշիկ։

Միտյան վերադարձնում է պապիկի հաբերը, որը նա դուրս է նետում պատուհանից, ասելով, թե կատակել է։ Հաբը ընկնում է արհեստական լճակի մեջ, որն անմիջապես սառում է (քանի որ ձմեռ էր եկել)։ Հաջորդ օրը Միտյան գնում է սառած արհեստական լիճ և սահում է սառույց վրա։ Նայելով չմուշկներով սահող պապիկին` նա թակում է սառույցը և զարմանքով ասում. «Իսկ դու ասում էիր, թե պարզապես կատակում ես»։

Նկարահանող խումբ

խմբագրել
Ռեժիսոր Ռոման Կաչանով
Սցենարի հեղինակ Անատոլի Տարասկին
Բեմադրող նկարիչ Նատալյա Օռլովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Անտոնինա Ալյոշինա, Մարինա Ոսկանյանց, Ալեքսանդր Դորոգով, Էլվիրա Մասլովա, Վիոլետա Կոլեսնիկովա, Ալեքսանդր Պանով
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Երաժշտության ձևավորող Ալեքսանդր Գոլդշտեյն
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Դերերը հնչյունավորել են Օլգա Գրոմովա` Միտյա
Յուրի Վոլինցև` Պապիկ
Մարիա Վինոգրադովա` Վալերա, ավագ տղա
Մարգարիտա Կորաբելնիկովա` Սաշոկ
Վլադիմիր Ֆիլիիպպով` շան տեր
Տնօրեն Նիկոլայ Եվլյուխին

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել