Կակաչ արևելյան
Կակաչ արևելյան | |
Կակաչ արևելյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Կակաչազգիներ (Papaveraceae) |
Ենթաընտանիք | Կակաչայիններ (Papaveroideae) |
Ցեղ | Խաշխաշ (Papaver) |
Տեսակ | Կակաչ արևելյան (P. orientale) |
Միջազգային անվանում | |
Papaver orientale |
Կակաչ արևելյան (լատին․՝ Papaver orientale), կակաչազգիների ընտանիքին պատկանող բազմամյա դեղաբույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելՀաստ ցողունով, 50-90 սմ բարձրությամբ թավոտ բազմամյա խոտաբույս է։ Բազմաթիվ առէջները բարակ առէջաթելերով են։ Մանր սերմերով պտուղը գլանաձև երկարավուն մերկ տուփիկ է[1]։ Մինչև 20 սմ տրամագծով ծաղիկները խոշոր են, իսկ վառ կարմիր, նարնջակրակակարմրավուն, հասարակ կամ լիաթերթիկ, հիմքում սև ու մանուշակագույն, գրեթե քառակուսի բնով պսակաթերթիկները 4-6 հատ են։ Կոշտ աղվամազով ծածկված տերևները փետրաբաժան են։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-90 սմ-ի։ Ծաղկում է հունիսին։ Բազմացնում է սերմերով և արմատային կտրոններով։ Ցանքը կատարում են մարտ-ապրիլին՝ անմիջապես բաց գրունտի պայմաններում։ Լուսասեր է, բավականին չորադիմացկուն և պահանջկոտ չէ հողի նկատմամբ[2]։
Տարածվածություն
խմբագրելՀայրենիքը Հայաստանն է։ Աճում է չոր, քարքարոտ լանջերում ու թփուտներում, միջին և վերին լեռնային գոտիներում։ Տարածված է Շիրակի դաշտերում, Արագածի լանջերում, Լոռիում, հյուսիսարևելյան շրջաններում, Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում։ Հանդիպում է նաև Իրանում, Փոքր Ասիայում[2]։ Գեղազարդային բույս է[1]։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակներով օգտագործում են վերգետնյա զանգվածը։ Տերևներն ու ցողունները պարունակում են ալկալոիդներ (օրիպավին, կվերցետին և այլն), ճարպային յուղեր, սպիտակուցներ, C, E վիտամիններ, կարոտին և այլն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կակաչ արևելյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կակաչ արևելյան» հոդվածին։ |