Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 13, 2024 թ.
- ...իտալացի առաջին կինոաստղագնացը (տեսանյութ) թռել է Լուսին՝ այնտեղ ամուսնանալու նպատակով։
- ...Վերածննդի և Լուսավորության դարաշրջաններում գոյություն է ունեցել հանրապետություն, որը, սակայն, չի ունեցել ո՛չ մայրաքաղաք, ո՛չ էլ պետական խորհրդանիշեր։
- ...Միացյալ Թագավորության Պլիմուտ քաղաքում ապրել է քաղաքային ավտոբուսներով մշտապես երթևեկող կատու, որի մասին նույնիսկ գիրք է գրվել։
- ...գեր թագավորի սիրուհիների համար ստեղծվել է հատուկ աթոռ, որպեսզի նրանք չմնան միապետի ծանրության տակ։
- ...երեք տարբեր պետություններին պատկանող կղզում հոսում են նույն անվանումով երկու գետեր։
- ...Անգլիայի Լիվերպուլ քաղաքի փողոցներում կարելի է հանդիպել հսկա բանանաոչխարի (լուսանկարում)։