Կաղապար:ԸԻ/Շաբաթ 6, 2024 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) • Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- փետրվարի սկզբին Չիլիում բռնկվել են երկրի պատմության ընթացքում խոշորագույն և ամենամահաբեր անտառային հրդեհները, որոնք խլել են 130-ից ավելի մարդկային կյանքեր։
- փետրվարի 4-ի Սալվադորի նախագահական ընտրությունների ժամանակ, ընտրողների ավելի քան 85%-ը քվեարկել է Նայիբ Բուկելեի (նկարում) օգտին։
- հունվարի 30-ին Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը (նկարում) դատապարտվել է տասը տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքները բացահայտելու համար, տասնչորս տարվա՝ կոռուպցիայի և յոթ տարվա ազատազրկման՝ անօրինական ամուսնության համար։
- Դանիայի թագուհի Մարգրետե II-ը հրաժարվել է գահից։ Գահ է բարձրացել նրա որդին՝ Ֆրեդերիկ X անվամբ։
- հունվարի 15-18-ին Իրան-Պակիստան սահմանին իրադրությունը սրվել է։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանում և օդային հարվածներ Իրաքում և Սիրիայում, իսկ Պակիստանը պատասխան ավիահարվածներով է պատասխանել Իրանին:
- 2024 թվականի հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցը, տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, իսկ վիրավորների թիվը հասել է 171-ի։
Վերջերս մահացածներ՝ Գագիկ Գինոսյան • Վլադիմիր Աթանյան • Ֆրանց Բեկենբաուեր • Ռուբեն Մարուխյան • Մարիո Զագալլո