Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 17, 2017 թ.
![Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/5/55/Aleqsandr_Stepanyan_Matinyan_%28Research_on_Armenian_Architecture%29_1.jpg/150px-Aleqsandr_Stepanyan_Matinyan_%28Research_on_Armenian_Architecture%29_1.jpg)
Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան(ց) (1843, Թիֆլիս - օգոստոսի 25 1909, Փարիզ), հայազգի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, բարերար, Թիֆլիսի քաղաքագլուխ։
Ալեքսանդր Մատինյանի պատանեկության տարիներից քիչ տեղեկություններ են հայտնի: Ծնվել է թիֆլիսեցի Ստեփանի ընտանիքում: Սովորել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում: Այն ավարտելուց հետո՝ 1862 թվականին, ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: 1866 թվականին համալսարանն ավարտելուց հետո ևս մեկ տարի Մոսկվայի շրջանային դատախազի մոտ անցել է գործնական փորձաշրջան: 1867 թվականի վերջին գործուղվել է Քութայիսի նահանգ՝ Քութայիսի և Շորապանի գավառային գործերը կարգի բերելու առաջադրանքով:
1868 թվականին ներդրված դատական բարեփոխումից հետո Մատինյանը նշանակվել է... Ավելին⇒