Վայոց ձորի միջբարբառ (հին հայերեն), հայ բարբառների արևելյան խմբակցության «ում» ճյուղին պատկանող բարբառ, որն օգտագործում են ՀայաստանիՎայոց ձորի մարզիԱղավնաձոր, Արենի, Արփի (բնակչությունը 1963 թվականին տեղափոխվել է Գնիշիկից), Գնիշիկ, Գնդեվազ, Խաչիկ, Կեչուտ, Ռինդ, Չիվա (բնակչության գերակշռող մասը տեղափոխվել է Խաչիկ, Աղավնաձոր և Գնիշիկ գյուղերից), Հորս (բնակչությունը 1918-20 թվականներին տեղափոխվել է Նախիջևանի Օծոփ գյուղից), Նոր Ազնաբերդ (բնակչությունը 1988 թ. տեղափոխվել է Նախիջևանի Ազնաբերդ (Ըզնաբերդ) գյուղից), մասամբ՝ Հերհեր, Զեդեա, Եղեգիս, Արարատի մարզիԵղեգնավան (Շիդլու) գյուղերի և Ջերմուկ քաղաքի բնակիչները: Լեզվական առավել սերտ առնչություն ներկայացնող ընդհանուր խոսվածքից որոշ չափով առանձնանում է Օծոփ-Հորսի խոսվածքը:
Արենդալի տեղական փոստը հիմնադրվել է Գուդբրանդ Քլաուս Ուելմբերիգի (Gudbrand Claus Ulleberg) կողմից 1885 թվականի նոյեմբերի 9-ին: Առաջին նամականիշների վրա նշված էր «Arendals-Bypost» («Արենդալի տեղական փոստ») գրությունը: Դրանք տպագրված էին վիմագրության եղանակով և ունեին երկու գույներ ու հենց փոստի բացման օրն են թողարկվել: Կրկնվող թողարկումը տեղի է ունեցել 1888 թվականին:
1886 թվականի հունվարի 1-ին Արենդալում թողարկվել են տեղական լրագրային նամականիշներ, որոնց վրա գրված էր... Ավելին⇒
Օրիորդ Քարէն Եփփէ եզակի անուն մըն է 1895-ի Համիտեան ջարդերէն սկսող օրերուն եւ այնուհետեւ գաղութներու մէջ մեր ժողովուրդի վերականգնումի ճիգին իրենց նպաստը բերած օտար մարդասէրներու եւ նուիրեալներու հոյլին մաս կազմողներէն մին է։
Ծնած է 1876-ին, ԴանիոյԼիւմպէրկ քաղաքը, պետական ուսուցիչի ընտանիքի մէջ։ Երեք քոյրերու անդրանիկը։ Ծննդավայրին դպրոցը աւարտելէ ետք հօր առաջարկով գացած է Քոփենհակն՝ բժշկութիւն ուսանելու համար։
Համիտեան կոտորածներու տարիներն էին ու մամուլը լուրեր կը հաղորդէր ջարդերու մասին։ Հայ որբեր պատսպարող եւրոպացի եւ ամերիկացի միսիոնարները մամուլի միջոցով կրցած էին... Ավելին⇒
Կիևի պատմություն,Ուկրաինայի մայրաքաղաքը, նրա խոշորագույն քաղաքը, տարիքը՝ ամենաքիչը 1200 տարեկան: Ըստ տարեգրի, Կիևը հիմնել են երեք եղբայրներ Կիյը, Շեկը և Խորիվը և նրանց քույր Լիբեդը և կոչել են ի պատիվ Կիյի՝ ավագ եղբոր: Ավանդությունը վկայում է նաև, որ Դնեպրի բլրաշատ ափերին մեծ քաղաքի ի հայտ գալը կանխատեսել էր Անդրեաս առաքյալը:
Քաղաքի հիմնադրման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ: Ըստ որոշ ենթադրությունների, սլավոնական առաջին բնակիչները ժամանակակից քաղաքի տարածքում ապրել են դեռևս 6-րդ դարում: 882 թվականինԿիևը դարձել է Հին ռուսական պետության (Կիևյան Ռուսիա) մայրաքաղաքը և 10-12-րդ դարերում հասել է իր ծաղկմանը: Մոնղոլների՝ Ռուսիա ներխուժման արդյունքում ավերվել և անկում է ապրել: Հետագա դարերում Կիևը եղել է վարչական միավորի կենտրոն Լիտվական Մեծ իշխանության, Ռեչ Պոսպոլիտայի և Ռուսական պետության կազմում, որը վերածվել է... Ավելին⇒
2011 թվականի ապրիլի 30-ին Դորտմունդի Բորուսիան տնային խաղում 2։0 հաշվով հաղթեց Նյուրենբերգին և հռչակվեց 2010-11 մրցաշրջանի Բունդեսլիգայի հաղթող։ Դա Յուրգեն Կլոպի գլխավորությամբ առաջին նվաճած տիտղոսն էր։ Վերջինիս գլխավորությամբ 2011-12 մրցաշրջանում թիմը ավելի լավ արդյունք գրանցեց՝ պաշտպանելով երկրի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մրցաշրջանում թիմը վաստակեց... Ավելին⇒
Հակամարտություն Վազիրիստանում՝ զինված դիմադրություն Վազիրիստանիաֆղանական կլանների և Պակիստանի կենտրոնական կառավարության միջև: Հակամարտությունը կարելի է դասակարգել, ինչպես քաղաքացիական հակամարտություն, այնպես էլ գլոբալ պատերազմ ահաբեկչության դեմ: Պատերազմի պատճառներից մեկը դարձավ ԱֆղանստանումԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունները և Թալիբանի ու Ալ-Քաիդայի առաջնորդների դուրս մղումը Պակիստանի տարածքից:
2001 թվականիհունվարի 11՝ Պակիստանցի իսլամիտները ստեղծեցին «Աֆղանստանի պաշտպանության խորհուրդը», որի գլխավոր նպատակն էր՝ ցույց տալ թալիբներին... Ավելին⇒
1972 թվականի շախմատի աշխարհի առաջնություն տեղի է ունեցել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում՝ ԱՄՆ ներկայացուցիչ, հավակնորդ Բոբբի Ֆիշերի և գործող չեմպիոն, ԽՍՀՄ ներկայացուցիչ Բորիս Սպասկիի միջև։ Այն անվանվել է դարի առաջնություն: Ֆիշերն աշխարհում Ամերիկայում ծնված առաջին ամերիկացին էր, որը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն և երկրորդ ամերիկացին ընդհանուր առմամբ (Վիլհելմ Ստեյնիցը՝ աշխարհի առաջին չեմպիոնը, ԱՄՆ քաղաքացիություն ընդունել է 1888 թվականին)։ Ֆիշերի հաղթանակը նաև կարճ ժամանակով վերջ դրեց աշխարհի առաջնությունում ԽՍՀՄ 24 տարվա տիրապետությանը։
Առաջին խաղը սկսվել է 1972 թվականի հուլիսի 11-ին։ Վերջին խաղը սկսվել է օգոստոսի 31-ին, սակայն 40-րդ քայլից հետո հետաձգվել է։ Հաջորդ օրը Սպասկին առանց խաղը շարունակելու... Ավելին⇒
Նկարում պատկերված է ջրհեղեղի մասին առասպելի սյուժեից մի տեսարան, որտեղ 40 օր անընդհատ տեղացող անձրևից հետո Նոյը բացում է տապանի պատուհանը և տեսնում, որ այն վերջապես այն ավարտվել է: Կտավը նկարված է ծովանկարչության ոճով՝ առավելապես վառ գույներով, տեսարանում գերիշխում է այն, թե ինչպես է ամպերի միջով ծակում անցնում արևի լույսը: Նույն սյուժեն Ութսոնի կողմից օգտագործվել է 1878 թվականին «Հունական պոեզիայի հանճարը» աշխատանքում, որը, սակայն, տարբերվում է ջրհեղեղի այլ փուլի ներկայացմամբ: Միևնույն ժամանակ «Ջրհեղեղից հետո» նկարում նկարիչն ակնհայտորեն ցանկացել է արտահայտել աշխարհի մոնոթեիստական տեսլականը՝ միտումնավոր խուսափելով արարման ժամանակ Աստծուն ուղղակիորեն պատկերելուց: Իր գեղարվեստական կարիերայի նույն ժամանակաընթացքում Ուոթսը՝ սիմվոլիզմի ապագա ներկայացուցիչը, նկարել է ջրհեղեղի և հասարակությունն անարժան մարդկանցից մաքրելու թեմաներով բազմաթիվ կտավներ՝ ենթադրելով, որ... Ավելին⇒
Չիլիի պատմությունը սկսվում է տարածաշրջանի բնակեցման ժամանակներից՝ մոտ 13000 տարի առաջ: 16-րդ դարում սկսվում է ներկայիս Չիլիի տարածքի նվաճումն ու տիրապետումը իսպանական կոնկիստադորների կողմից, 19-րդ դարում Չիլիական ժողովուրդը գաղութարար իշխանությունից անկախություն նվաճեց: Չիլիի հետագա զարգացումը, ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, սկզբնապես պայմանավորված է եղել բորակի, մի փոքր ավելի ուշ՝ պղնձի արդյունահանմամբ: Օգտակար հանածոների մեծաքանակ առկայությունը հանգեցրել է Չիլիի տնտեսության նշանակալի աճին, բայց և՝ հարևան պետություններից կախյալությանը, նույնիսկ նրանց հետ պատերազմելուն: 1970 թվականին Չիլիում իշխանության եկավ սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալյենդեն, ով սկսեց երկրի արմատական սոցիալ-տնտեսական վերակառուցումը: 1973 թվականիսեպտեմբերի 11-ին գեներալ Աուգուստո Պինոչետի հեղաշրջումը երկրում սկիզբ դրեց 17-ամյա բռնապետության և տնտեսության մեջ արմատական շուկայական բարեփոխման: 1988 թվականից Չիլին բռնում է... Ավելին⇒
Օնիքա Թանեա Մարաժ (Կաղապար:Լեզու en), ծանօթ՝ Նիքի Մինաժ անունով (Կաղապար:Լեզու en), ծնած 8 Դեկտեմբեր1982, Փորթ օֆ Սփէյն), ամերիկացի «ռեփըր», երաժշտահան, դերասանուհի, երգչուհի, հեղինակ, հեղինակ-կատարող, արուեստագիտուհի, երաժշտուհի, գործարար եւ նորաձեւութեան տիպար:
Ծնած է 8 Դեկտեմբեր1982-ին, Թրինիտատ եւ Թոպէյկոյի մէջ։ Ան ունի հնդկական, չինական եւ ափրիկեան արմատներ։ Յաճախած է «Elizabeth Blackwell Middle School 210» դպրոցը, ուր սորված է սրինգ նուագել։ Դպրոցը աւարտելէ ետք, ընդունուած է «Fiorello H. LaGuardia» երաժշտական դպրոցը:
Մարաժ մականունը հնդկական է, իսկ Օնիքա անունը՝ ափրիկեան։ Նիքի Սենթ Ճէյմս քաղաքին մէջ ապրած է մեծ մօրը հետ մինչեւ հինգ տարեկան, որովհետեւ մինչ այդ իր ծնողները... Ավելին⇒
Քեմբելթաուն (գաել.՝ Ceann Loch Chille Chiarain կամ Ceann Locha), քաղաք և նախկին թագավորական ինքնավար ավան Շոտլանդիայի Արգայլ և Բյուտի մարզում՝ Կինթայր թերակղզու Քեմբելթաուն ծովախորշում: Ի սկզբանե հայտնի է եղել, որպես «Կինլոխկիլկեռան», վերանվանվել է 17-րդ դարում և կոչվել Քեմբելի քաղաք (անգլ.՝ Campbell's Town)՝ ի պատիվ Արգայլի IX կոմս Արչիբալդ Քեմբելի, որին շնորհվել էր այս տարածքը 1667 թվականին: Քաղաքը շատ արագ դարձավ նավաշինության և շոտլանդական վիսկիի կարևորագույն կենտրոն և ծանրաբեռնված ձկնորսական նավահանգիստ:
Քեմբելթաունը Շոտլանդիայի վիսկիի արտադրության հինգ կարևորագույն շրջաններից մեկն է, որը մյուս շրջաններից տարբերվում է ածիկի հիմքով վիսկիի պատրաստման տեխնոլոգիայով: Քեմբելթաունը մի ժամանակ ուներ թորման երեսուն արտադրամաս և հռչակվել էր... Ավելին⇒
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 17 տարեկանում Սևիլյայի կազմում։ 18 տարեկանում շատ ծանր վթար է ունենում, որի պատճառով շատ բժիշկներ հավատացած են լինում, որ նա այլևս չի կարող շարունակել իր ֆուտբոլային կարիերան, բայց նա հաղթահարում է այդ վնասվածքը և նորից վերադառնում է խաղադաշտ։ 19 տարեկանում իր հիանալի խաղով գրավում է Ռեալ Մադրիդի ղեկավարության ուշադրությունը և 27 միլիոն եվրոյով տեղափոխվում արքայական ակումբ։ Նա Ռեալում հանդես է գալիս որպես... Ավելին⇒
Ալեքսանդր Մատինյանի պատանեկության տարիներից քիչ տեղեկություններ են հայտնի: Ծնվել է թիֆլիսեցի Ստեփանի ընտանիքում: Սովորել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում: Այն ավարտելուց հետո՝ 1862 թվականին, ընդունվել է Մոսկվայի համալսարանիիրավաբանական ֆակուլտետ: 1866 թվականին համալսարանն ավարտելուց հետո ևս մեկ տարի Մոսկվայի շրջանային դատախազի մոտ անցել է գործնական փորձաշրջան: 1867 թվականի վերջին գործուղվել է Քութայիսի նահանգ՝ Քութայիսի և Շորապանի գավառային գործերը կարգի բերելու առաջադրանքով:
1868 թվականին ներդրված դատական բարեփոխումից հետո Մատինյանը նշանակվել է... Ավելին⇒
Փրոդյուսիջ (անգլ.՝ Produsage), ավստրալացի գիտնական Ակսել Բրանսի առաջ քաշած եզրույթը, որը հանրայնացրել է իր «Blogs, Wikipedia, Second Life and Beyond: From Production to Produsage» գրքում։ Փրոդյուսիջ բառն անգլերեն production (ստեղծել) և usage (օգտագործել) բառերի միաձուլումն է։ Փրոդյուսիջն օգտագործողների կողմից բովանդակության ստեղծման տեսակն է բազմազան առցանց միջավայրերում, բաց կոդով ծրագրային ապահովման մեջ և բլոգոլորտում։ Այս հասկացությունը ջնջում է պասիվ սպառման և ակտիվ ստեղծման միջև սահմանազատումը։ Ստեղծողների և սպառողների կամ բովանդակությունն օգտագործողների տարբերակումը գնալով թուլանում է, քանի որ օգտագործողները կամա թե ակամա նաև ստեղծողների դեր են կատարում։ Փրոդյուսեր (անգլ.՝ produser) եզրը վերաբերում է այն անձին, որը ներգրավված է փրոդյուսիջի գործընթացում։ Այս հասկացությունը նման և փոխկապակցված է... Ավելին⇒
R.E.M. [ար-ի-էմ], ամերիկյան ռոք-խումբ: Ձևավորվել է 1980 թվականին ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատենս քաղաքում: Խմբի անդամներն են Մայքլ Ստայպը (վոկալ), Փիթեր Բակը (կիթառ), Մայքլ Միլզը (բաս-կիթառ) և Բիլ Բերին (հարվածային գործիք՝ թմբկահար): R.E.M-ը ալտերնատիվ ռոքի ամենակարևոր և հեղինակավոր խմբերից մեկն է: Խումբը գրեթե անմիջապես գրավեց կիթառ սիրող, արպեջիո ոճը նախընտրող մարդկանց ուշադրությունը՝ ձեռք բերելով մեծ լսարան: 1981 թվականինR.E.M-ը թողարկեց իր առաջին սինգլը՝ «Radio Free Europe»: 1983 թվականին հաջորդեց նրանց առաջին ալբոմի՝ Murmur-ի թողարկումը: Հաջորդող մի քանի տարիների ընթացքում ձևավորվեց խմբի տեղծագործական հեղինակությունը որպես անդերգրաունդ կոլեկտիվ, որը առավել հայտնի էր ուսանողական ռադիոկայաններում: 1987 թվականը խմբի համար բեկումնային էր. նրանք թողարկեցին իրենց երկրորդ սինգլը՝ «The One I Love», ինչի շնորհիվ... Ավելին⇒
Վարդավառը Յիսուսի Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնն է, որ ընդհանրապէս Յուլիս ամսուան ընթացքին կը կատարուի։
Մեր եկեղեցւոյ հինգ մեծ տօներէն մէկն է։ Հիմնուած է Յիսուս Քրիստոսի կեանքի ընթացքին պատահած դէպքի մը վրայ, երբ իր երեք աշակերտները՝ Պետրոսը, Յակոբոսը եւ Յովհաննէսը առնելով, Թափօր լեռ բարձրացաւ, ու անոնց դիմաց պայծառակերպեցաւ։ Իր դէմքը արեգակի նման փայլեցաւ, եւ զգեստները... Ավելին⇒
Իտալական խոհանոց (իտալ.՝ Cucina italiana), Իտալիայի ազգային խոհանոցը, որը տարածված է ամբողջ աշխարհում, ի շնորհիվ այնպիսի ճաշատեսակների, ինչպիսիք են՝ պիցցան, ռիզոտոն և սպագետտին: Իտալական խոհանոցը բազմատեսակ է, իսկ Իտալիայի յուրաքանչյուր շրջանն ունի իրեն բնորոշ ճաշատեսակները:
Իտալական աղբյուրները վկայում են, որ այս խոհանոցում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես այն ժամանակ, երբ բացահայտվել է Նոր Աշխարհը: Դրանից հետո իտալական ճաշատեսակներում հայտնվել են լոլիկը, կարտոֆիլը, տաքդեղը և եգիպտացորենը, որոնք ներկայումս հանդիսանում են իտալական ճաշատեսակների անբաժանելի մասը:
Իտալական խոհանոցը տարբեր ժամանակներում իր վրա կրել է հռոմեացիների, հույների, լանգոբարդների, արաբների, ֆրանսիացիների և այլ ազգությունների մշակութային ազդեցությունը, ինչն էլ հիմք է դարձել ժամանակակից իտալական խոհանոցի ձևավորման համար: Իտալական խոհանոցն աշխարհի... Ավելին⇒
«Դալմա» կամ «դեոլմե» բառի վերաբերյալ գոյություն ունեն մի շարք բացատրություններ։
Ըստ Խորենացու, Աբեղյանի, Ղանալանյանի և Խալաթյանցի՝ դեոլմեն պարսկերեն բառ է և նշանակում է քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել, իսկ որպես ածական՝ պեղած, ծակած։
Ըստ Երվանդ Շահազիզի՝ «դեոլմեններն» այն հին գետափոր ճանապարհներն են, որոնցով Դալմայի այգում գտնվող... Ավելին⇒
Ուշինսկու գործունեությունն ընթացել է ճորտատիրական հասարակարգի ճգնաժամի, հասարակական-դեմոկրատական շարժման վերելքի և նրանում հեղափոխական-դեմոկրատական ուղղության ձևավորման շրջանում։ Նրա մանկավարժական համակարգի առանցքը կրթության և ուսուցման դեմոկրատացումն էր, որով նա ռուսական մանկավարժությունը բարձրացրեց համաշխարհային նվաճումների մակարդակին։
Ուշինսկու գիտամանկավարժական հետազոտություններում կարևոր տեղ է զբաղեցնում «Մարդը՝ որպես դաստիարակության առարկա» (1868-1869) աշխատությունը, որը համաշխարհային մանկավարժական մտքի նվաճումներից է։
Ուշինսկին մանկավարժության տեսության անկյունաքարը դարձրեց դաստիարակության ժողովրդայնության գաղափարը («Ժողովրդայնության մասին հասարակական դաստիարակության մեջ», 1857)։ Կարևոր արժեք են ներկայացնում նրա կազմած... Ավելին⇒
Սյուզան Մագդալեն Բոյլ (անգլ.՝ Susan Magdalane Boyle, ապրիլի 1, 1961, Բլեքբեռն, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի երգչուհի, որը միջազգային ճանաչում ձեռք բերեց 2009 թվականիապրիլի 11-ին՝ մասնակցելով «Բրիտանիան ունի տաղանդ» (Britain's Got Talent) հեռուստաշուին և կատարելով «I Dreamed a Dream» երգը «Թշվառները» (ֆր.՝ Les Misérables) մյուզիքլից: Առաջին ալբոմը՝ «I Dreamed a Dream»-ը, թողարկվեց 2009 թվականին և դարձավ Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմը՝ գերազանցելով նախկին «ռեկորդը», որը սահմանել էր երգչուհի Լեոնա Լյուիսը՝ «Spirit» ալբոմով: Բոյլի ալբոմը վեց շաբաթ շարունակ զբաղեցրեց «Billboard 200» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և դարձավ ԱՄՆ-ում 2009 թվականի երկրորդ ամենաշատ վաճառված ալբոմը: Հռչակ ձեռք բերած հենց առաջին տարում՝ թողարկելով... Ավելին⇒
Սյուզան Մագդալեն Բոյլ (անգլ.՝ Susan Magdalane Boyle, ապրիլի 1, 1961, Բլեքբեռն, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի երգչուհի, որը միջազգային ճանաչում ձեռք բերեց 2009 թվականիապրիլի 11-ին՝ մասնակցելով «Բրիտանիան ունի տաղանդ» (Britain's Got Talent) հեռուստաշուին և կատարելով «I Dreamed a Dream» երգը «Թշվառները» (ֆր.՝ Les Misérables) մյուզիքլից: Առաջին ալբոմը՝ «I Dreamed a Dream»-ը, թողարկվեց 2009 թվականին և դարձավ Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմը՝ գերազանցելով նախկին «ռեկորդը», որը սահմանել էր երգչուհի Լեոնա Լյուիսը՝ «Spirit» ալբոմով: Բոյլի ալբոմը վեց շաբաթ շարունակ զբաղեցրեց «Billboard 200» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և դարձավ ԱՄՆ-ում 2009 թվականի երկրորդ ամենաշատ վաճառված ալբոմը: Հռչակ ձեռք բերած հենց առաջին տարում՝ թողարկելով... Ավելին⇒
Հրանտ Դինքի սպանություն (թուրքերեն՝ Hrant Dink suikastı), թուրքահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, որը տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրության շենքի դիմաց: Հրանտ Դինքը եղել է «Ակօս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, ով Թուրքիայում բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության եղելության փաստի վերաբերյալ: Հրանտ Դինքը մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ երկու ժողովուրդների երկխոսությունը կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Հրանտ Դինքը քննադատել է թուրքական կառավարության գործողությունները էթնիկ փոքրամասնությունների ճնշման և մարդու իրավունքների ոտնահարման համար: Սպանությունից առաջ նա դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով՝ «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը խորապես քննադատել են նաև... Ավելին⇒
Հայ երաժշտական մշակոյթը ԺԹ. դարուն Հայ երաժշտութեան զարգացման նոր դարաշրջան, երբ սկիզբ կը դրուի ժողովրդային ստեղծագործութեան հաւաքման եւ ուսումնասիրութեան, կը հիմնադրուին ազգային յօրինողական դպրոցը եւ երաժշտագիտութիւնը, օփերային եւ սենեկային կատարողական արուեստները:Այդ շրջանին կ'իրագործուի անցումը միաձայնային երաժշտական արուեստէն դէպի բազմաձայնայինը, երաժշտական ասպարէզը կը սկսին գրաւել Եւրոպայի եւ Ռուսիոյ երաժշտանոցներուն մէջ կրթութիւն ստացած ստեղծագործողներն ու կատարողները:
1828-ին Հայաստանի Արեւելեան Նահանգները կը կցուին Ռուսիոյ, իսկ Արեւմտեան Հայաստան կը մնայ Թուրքիոյ Իշխանութեան տակ:
Արեւելահայերը հնարաւորութիւն կ'ունենան մօտէն առնչուելու ռուս յառաջադէմ գրականութեան ու արուեստին հետ եւ Ռուսիոյ միջոցով ծանօթանալու... Ավելին⇒
Կույտը պրոֆեսիոնալ կարիերան սկսեց 1998 թվականին Ուտրեխտում: Ուտրեխտի կազմում անցկացրել է 5 մրցաշրջան և վերջին մրցաշրջանում ակումբի հետ հաղթել է Նիդերլանդների գավաթը և հաղթել 2003 թվականի Նիդերլանդների Ոսկե խաղակոշիկը: Դրանից հետո նա 1 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Ֆեյենորդ: Նա դարձավ թիմի ավագը և 3 տարի անընդմեջ ճանաչվեց թիմի լավագույն ռմբարկու, 2004-2005 մրցաշրջանի Էրեդիվիզիի լավագույն ռմբարկու և... Ավելին⇒
«Պիգմալիոն» (անգլ.՝ Pygmalion: A Romance in Five Acts), Բեռնարդ Շոուի ամենահայտնի պիեսներից մեկը՝ գրված 1912 թվականին: Պիեսի յուրօրինակությունը, սրամտությունը և ժողովրդական ոգին, արտացոլելով խորը և սուր սոցիալական խնդիրներ, լայն ճանաչում են ապահովել դրա համար: «Պիգմալիոնը» մեծ հաջողություն ունի նաև մեր օրերում:
Պիեսում պատմվում է լոնդոնցի հնչյունաբանության պրոֆեսոր Հենրի Հիգինսի մասին, ով գրազ էր եկել ընկերոջ՝ գնդապետ Փիքերինգի հետ: Ըստ գրազի պայմանի՝ Հիգինսը պետք է վեց ամսվա ընթացքում հասարակ ծաղկավաճառուհի Էլիզա Դուլիթլին սովորեցներ բարձրաշխարհիկ հանրության մեջ ընդունված խոսելաձև և նրան կարողանար ներկայացնել որպես դքսուհի: Պիեսի անվանումը քանդակագործ Պիգմալիոնի մասին անտիկ առասպելի հեգնական ակնարկն է: Պիգմալիոնն այնպիսի կատարյալ արձան էր ստեղծել, որ սիրահարվել էր դրան:
1938 թվականի էկրանավորման համար Շոուն ավելացրել է մի քանի նոր հատվածներ, որոնք այժմ սովորաբար ներառվում են պիեսի անգլերեն տեքստում:
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (արույրապատ պողպատ) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 25 և 50 աբխազական ափսար անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10 և 100 ափսար, արույրապատ պողպատից՝ 1 ափսար։ Մետաղադրամները հատվել են UNC, proof-like և antiproofորակներով:
Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին մետաղադրամներն են... Ավելին⇒