Կամո Ադամյան
քաղաքական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կամո Այսերի Ադամյան (հունվարի 18, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ։
Կամո Ադամյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1966 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1984) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1994) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի պարի պետական անսամբլ, Ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն և Հայաստանի արդարադատության նախարարություն |
Կրթություն
խմբագրել- 1973-1984 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։
- 1989-1994 թթ. - սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։
- 2002-2004 թթ. - սովորել և ավարտել է Անանիա Շիրակացու անվան միջազգային հարաբերությունների համալսարանի համաշխարհային էկոնոմիկայի ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1984-1987 թթ. - աշխատել է Հայաստանի Պարի պետական անսամբլում։
- 1988-1994 թթ. - եղել է «Նորք» պարի համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց։
- 1995-1998 թթ. - աշխատել է Անշարժ գույքի բորսայում որպես ինֆորմացիայի հավաքագրման և առք ու վաճառքի բաժնի պետ։
- 2001-2003 թթ. - ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տնտեսական բաժնի պետ։
- 2003-2005 թթ. - ՀՀ Էներգետիկայի նախարարության տնտեսական բաժնի պետ։
- 2005-2010 թթ. - ՀՀ Էներգետիկայի նախարարության գլխավոր աուդիտոր։
- 2010-2014 թթ. - ՀՀ Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ։
- 2013 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ժամանակավորապես նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող[1]
- 2014 թ. հունվարի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար[2]։
- 2014 թ. հուլիսի 3-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։
- 2014 թ. հուլիսին նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության անդամ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կ. ԱԴԱՄՅԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Կ. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «ԿԱՄՈ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.