Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կամո Գևորգի Դանիելյան, (սեպտեմբերի 15, 1961(1961-09-15), Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 27, 1992(1992-06-27), Քյաթուկ, Խոջալուի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ։

Կամո Դանիելյան
սեպտեմբերի 15, 1961(1961-09-15) - հունիսի 27, 1992(1992-06-27) (30 տարեկան)
ԾննդավայրՄարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՔյաթուկ, Խոջալուի շրջան, Ադրբեջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան
և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988-1991 թվականներին մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի, Շուշիի (Բերդաձոր), Հադրութի (Խանձաձոր, Տող, Մոխրենես), Ասկերանի (Խրամորթ, Փառուխ, Դահրազ, Խոջալու, Քյաթուկ), Մարտունու (Ղարադաղլու) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թվականի հունիսի 1-ին, սաֆոնովյան ռեժիմի պայմաններում, ձերբակալվել է և պահվել Բաքվի բանտում, որտեղից ազատվել է գրեթե հաշմված։ Ապաքինվելուց հետո նշանակվել է «Էրեբունի» օդանավակայանի ԼՂ օդագծի պարետ։ Շուշիի ազատագրման համար Գորիսից տեղափոխել է առաջին անհրաժեշտության բեռներ։ Հերթական թռիչքի ժամանակ ուղղաթիռը խփվել է, Կամո Դանիելյանը ծանր վիրավորվել է։ 1992 թվականի ամռանը, դեռես չապաքինված, մեկնել է ռազմաճակատ, ղեկավարել Քյաթուկի ինքնապաշտպանությունը և կասեցրել հակառակորդի առաջխաղացումը։ Զոհվել է մարտի դաշտում։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով։ Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։