Կանտեմիր
Կանտեմիր (մոլդ.՝ Cantemir), քաղաք Մոլդովայում։ Կանտեմիրի շրջանի կենտրոնն է[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կանտեմիր | |||||
ռումիներեն՝ Cantemir | |||||
| |||||
Երկիր | Մոլդովա | ||||
Համայնք | Cantemir District? | ||||
Առաջին հիշատակում | հունիսի 6, 1973[1][2] | ||||
ԲԾՄ | 51 մետր | ||||
Բնակչություն | 3429 մարդ (2014)[3] | ||||
Հեռախոսային կոդ | 273 | ||||
Փոստային դասիչ | MD-7301 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CT | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելԿանտեմիրը հիմնադրվել է 1973 թվականի ապրիլին[5]։ Քաղաքը անվանակոչվել է Մոլդովայի իշխան, պատմաբան, արևելագետ, փիլիսոփա, երաժշտագետ, պետական-քաղաքական գործիչ Դիմիտրիե Կանտեմիրի անունով։
Աշխարհագրություն
խմբագրելԿանտեմիր քաղաքը գտնվում է Մոլդովայի հարավ-արևմուտքում, Պրուտ գետի մոտ, որով անցնում է Ռումինիայի հետ պետական սահմանը։ Քաղաքի տարածքով է անցնում Քիշնև-Լեովա-Կագուլ ավտոճանապարհը։ Մայրաքաղաք Քիշնևից գտնվում է 126 կմ հարավ։ Քաղաքի սահմանի մոտ է գտնվում Մոլդովայի վերջին երկաթուղային կայարան Պրուտ II-ը։
Արդյունաբերություն
խմբագրելԿանտեմիրը համարվում է Մոլդովայի գինեգործության կենտրոններից մեկը։
Բնակչություն
խմբագրելԸստ 2004 թվականի մարդահամարի տվյալների՝ Կանտեմիրում ապրում են հետևյալ ազգությունները[6]․
Ազգություններ | Բնակչություն | % Տոկոսային բաժին |
---|---|---|
Մոլդովացիներ / Ռումինացիներ | 3,014 | 77.84% |
Բուլղարներ | 320 | 8.26% |
Ռուսներ | 275 | 7.10% |
Ուկրաինացիներ | 154 | 3.97% |
Գագաուզներ | 60 | 1.55% |
Գնչուներ | 11 | 0.28% |
Լեհեր | 6 | 0.15% |
Այլազգիներ | 32 | |
Ընդհանուր | 3,872 | 100% |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nicu V. Localitățile Moldovei în documente și cărți vechi: îndreptar bibliografic. Volumul 1: A-L (ռումիներեն) — Chișinău: Universitas, 1991. — P. 126. — 508 p. — ISBN 5-362-00841-2
- ↑ РСС Молдовеняскэ. Ымпэрциря административ-териториалэ пе дата де 1 октомбрие 1974 — Chișinău: Cartea Moldovenească, 1975. — P. 48.
- ↑ 2014 Moldovan census — 2017.
- ↑ Կաղապար:СГНСССР
- ↑ Советская Молдавия. Краткая энциклопедия. — 1982. — С. 239.
- ↑ Recensământul populației din 2004. Caracteristici demografice, naționale, lingvistice, culturale statistica.md
Գրականություն
խմբագրել- Veaceslav Ioniță. Igor Munteanu, Irina Beregoi: Ghidul orașelor din Republica Moldova. Chișinău,: TISH, 2004 (F.E.-P. Tipografia Centrală). 248 p. ISBN 9975-947-39-5
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանտեմիր» հոդվածին։ |