Կառլոս Էսպինոլայի օրագիրը
«Կառլոս Էսպինոլայի օրագիրը» (ռուս.՝ «Дневник Карлоса Эспинолы»), ռեժիսոր և սցենարիստ Վալենտին Սելիվանովի 1976 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմը, որը հայտնի է Ալեքսեյ Ռիբնիկովի երաժշտությամբ։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1976 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վալենտին Սելիվանով |
Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Սյուժե
խմբագրելԿառլոսի հայրը հեղափոխական է ու անկախության մարտիկ։ Կառլոսը (շատ այլ հեղափոխականների երեխաների հետ միասին) ապրում և դաստիարակվում է միջազգային գիշերօթիկ դպրոցում։ Եվ հենց դասընկեր Նատաշայի հետ քնքուշ բարեկամությունն է օգնում նրան վերապրել հոր մահվան մասին լուրը։
Դերերում
խմբագրել- Մարինա Մուխինա – Նատաշա Շումիլինա
- Խոսե Լուիս Բելմեստր (Չիլի) – Կառլոս Էսպինոլա
- Կարլոս Սոխո (Իսպանիա) – Ժոզե
- Էդիտա Խուան Բլանկո – Մարիա Սերրա
- Սիլվիո Սեգալ – Լուիս
- Ռիկարդո Արթուրո Մորո
- Իսիդորո Ուգո Ռոա
- Սերգեյ Դենիսով – Սերյոժա
- Էլեոնորա Շաշկովա – Ալեքսանդրա Իվանովնա
- Վյաչեսլավ Շալևիչ – ինտերնատի տնօրեն
- Անտոնինա Դմիտրիևա
- Լյուդմիլա Չուրսինա – միանձնուհի
- Կախի Կավսաձե – Անտոնիո Էսպինոլա
- Զեյնաբ Բոցվաձե
- Լյուսիեն Օվչիննիկովա (էպիզոդ)
- Զինաիդա Սորոչինսկայա – Կլավդիա Տիխոնովնա[1]
- Արմեն Ջիգարխանյան – տեքստ կադրից դուրս
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր և սցենարիստ՝ Վալենտին Սելիվանով
- Օպերատոր՝ Վլադիմիր Սապոժնիկով
- Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Ռիբնիկով
- Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Վլասկով
- Պարերի բեմադրում՝ Լ․ Տաուբե
- Հնչյունային օպերատոր՝ Վադիմ Նաբատնիկով
- Խմբագիր՝ Ս. Կլեբանով
- Խորհրդատու՝ Վիկտոր Վոլսկի
- «Зодиак» խումբ, Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Գեորգի Գարանյան
- Տնօրեն՝ Ա. Մակարով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Зинаида Сорочинская. Биография на сайте Алексея Тремасова.
Արտաքին հղումներ
խմբագրել- Информация о фильме на сайте Российское кино Արխիվացված 2021-07-12 Wayback Machine — 28.06.2009