Կառլոս Կրտսեր
Կառլոս Կրտսեր (ֆր.՝ Charles le Jeune, 772 - դեկտեմբերի 4, 811), ֆրանկների թագավոր։ Գահակալել է 800- 811 թվականներին։
Կառլոս Կրտսեր | ||
| ||
---|---|---|
800 թվական - 811 թվական | ||
Մասնագիտություն՝ | միապետ | |
Ազգություն | ֆրանսիացի | |
Ծննդյան օր | 772[1] | |
Ծննդավայր | անհայտ | |
Վախճանի օր | դեկտեմբերի 4, 811[1] | |
Վախճանի վայր | Բավարիա[1] | |
Դինաստիա | Կարոլինգներ[1] | |
Քաղաքացիություն | Ֆրանսիա | |
Հայր | Կառլոս Մեծ[1] | |
Մայր | Hildegard of Vinzgouw?[1] |
Կենսագրություն
խմբագրելԿառլոսը եղել է Կառլոս Մեծի երկրորդ տղան և նրա երկրորդ կնոջ առաջին տղան։ Երբ Կառլոս Մեծը իր իշխանությունը բաժանեց որդիների միջև, Կառլոս Կրտսերը ստացավ ֆրանկների թագավոր տիտղոսը[2]։ Նա 800 թվականի դեկտեմբերի 25-ին թագադրվեց Հռոմում։ Մինչ այդ նա կառավարում էր Մենի կոմսությունը։ Նրա ավագ եղբայրը՝ Պիպին Սապատավորը, զրկվել էր ժառանգությունից, իսկ նրա կրտսեր եղբայրները ժառանգություն ստացան Իտալիան և Ակվինատիան։
789 թվականին Կառլոս Կրտսերի հայրը նրան առաջարկեց ամուսնանալ Էլֆրեդեյի հետ, ով Մերսիայի թագավորի աղջիկն էր։ Թագավորը պնդում էր, որ դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ Կառլոս Մեծի աղջիկը ամուսնանա նրա տղայի հետ[3]։ Կառլոսը նեղացավ և նավահանգիստը փակեց անգլիացի վաճառականների համար։ Հետագայում նավահանգիստը նորից բացվեց և առևտրական կապերը վերականգնվեցին, իսկ 796 թվականին Կառլոս Մեծը և Մերսիայի թագավորը կնքեցին Անգլիայի պատմության մեջ առաջին հայտնի առևտրական դաշինքը։
Կառլոս Կրտսերը վախճանվեց Բավարիայում 811 թվականի դեկտեմբերի 4-ին։
Գրականություն
խմբագրել- Schieffer Th. Karl der Jüngere // Neue Deutsche Biographie (NDB). — Berlin: Duncker & Humblot, 1977. — Bd. 11. — S. 174—175. — ISBN 3-428-00192-3.
Արտաքին հղումներ
խմբագրել- Karl der Jüngere (գերմ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et Robertiens — Villeneuve-d'Ascq: 1993. — P. 203. — ISBN 978-2-9501509-3-6
- ↑ Roger Collins (1998). Charlemagne. University of Toronto Press. էջեր 125–. ISBN 978-0-8020-8218-3.(անգլ.)
- ↑ Matthias Becher (2003). Charlemagne. Yale University Press. էջեր 127–. ISBN 978-0-300-10758-6.