Կասել (գերմ.՝ Kassel), քաղաք Գերմանիայի Հեսսեն նահանգում, Ֆուլդա գետի ափին։ Բնակչությունը՝ 197,984 մարդ (2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)։

Բնակավայր
Կասել
գերմ.՝ Kassel
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքԿասելի ադմինիստրատիվ օկրուգ
Հիմնադրված է1330 թ.
Մակերես106,78 կմ²
ԲԾՄ176 մետր
Բնակչություն204 687 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0561
Փոստային դասիչ34117, 34128 և 34117–34134
Ավտոմոբիլային կոդKS
Պաշտոնական կայքkassel.de(գերմ.)
Կասել (Գերմանիա)##
Կասել (Գերմանիա)

Պատմություն

խմբագրել

Կասել քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 913 թվականին։ Անվանումը ենթադրաբար առաջացել է լատիներեն Castellum Cattorum բառակապակցությունից, որը թարգմանաբար նշանակում է «խաթերի ամրոց»։ 1189 թվականին հավաստագիրը Կասելին քաղաքի իրավունքներ է շնորհել։

19-րդ դարի սկզբին Կասելում բնակություն են հաստատել Գրիմ եղբայրները, այստեղ նրանք հավաքում էին իրենց հեքիաթների հավաքածուն։ 1803 թվականին լանդգրաֆությունը բարձրացրել է իր կարգավիճակը մինչև իշխանությունը, սակայն շուտով Կասելը գրավվել է Նապոլեոնի կողմից, իսկ 1807 թվականին Կասելը ոչ երկար ժամանակով դարձել է Վեսթֆալիայի թագավորության մայրաքաղաքը, որը ղեկավարում էր Նապոլենի եղբայր Ժերոն Բոնապարտը։ 1813 թվականին գրավվել է Ալեքսանդր Չերնիշովի պարտիզանական ջոկատի անսպասելի հարձակմամբ և շուտով վերականգնվել իշխանության մայրաքաղաքի կարգավիճակում։

Տեսարժան վայրեր

խմբագրել
 
Ֆրիդրիխի հրապարակը 1783 թվականին

Ֆրիդրիխի կենտրոնական հրապարակը հատակագծվել է 18-րդ դարում բարոկկո ոճով։ Իր անվանումը ստացել է լանդգրաֆ Ֆրիդրիխ II-ի պատվին։ Հրապարակում տեղակայված է կլասիցիզմի ոճով շինությունը, որը կառուցվել է 1769-1779 թվականներին։ Դա Ֆրիդերիցիանումն է՝ Եվրոպայի հանրամատչելի թանգարաններից առաջինը։ Հինգ տարին մեկ անգամ այստեղ անցկացվում է ժամանակակից արվեստի հայտնի documenta ցուցահանդեսը։

Քաղաքից արևմուտք, բլրի վրա գտնվում է զբոսայգին, որտեղ տեղակայված է Վիլհելմսհյոյե (Schloss Wilhelmshöhe(գերմ.)) իշխանական նստավայրը (1786-1801 թվականներ)։ Պալատը 1956 թվականից զբաղեցնում է Կասելի պատկերասրահը։ Ոչ հեռու գտնվում է Հերկուլեսի արձանը՝ Կասելի ոչ պաշտոնական խորհրդանիշը գրեթե երեք դարերի ընթացքում։

Բացի վերը թվարկվածներից, Կասելի թանգարանների թվում աչքի են ընկնում պաստառների թանգարանը (Deutsches Tapetenmuseum(գերմ.)), Գրիմ եղբայրների տուն-թանգարանը և Օտտոնեումում բնական գիտությունների թանգարանը՝ 17-րդ դարի սկզբի թատրոնի շենք, որը ամբողջ Գերմանիայի ամենահին շինությունն է։

Մշակույթ

խմբագրել
  • Ժամանակակից արվեստի ցուցահանդես documenta: Անցկացվում է հինգ տարին մեկ անգամ։
  • «Kasseler Dokfest» փաստագրական կինոնկարի և վիդեոարվեստի փառատոն։ Անցկացվում է ամեն տարի։

Քույր-քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել
 
Կասել քաղաքի համայնապատկերը 360 աստիճանով

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  2. «Ramat Gan Sister Cities». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Ramat Gan Sister Cities». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասել» հոդվածին։