Կատոլիկա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կատոլիկա (իտալ.՝ Cattolica), քաղաք Իտալիայում, Էմիլիա Ռոմանիա մարզում՝ Ռիմինի գավառում։ Բնակչությունը՝ 16233 մարդ (2007)։ Հնագիտական պեղումների տվյալները ասում են, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռ Հին Հռոմի ժամանակ։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կատոլիկա | |||
Cattolica | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Մարզ | Էմիլիա Ռոմանիա | ||
Գավառ | Ռիմինի | ||
Համայնք | Ռիմինի | ||
Մակերես | 5 կմ² | ||
ԲԾՄ | 12 մ | ||
Բնակչություն | 16233 մարդ (2007) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +39 0541 | ||
Փոստային ինդեքս | 47841 | ||
Փոստային դասիչ | 47841 | ||
Ավտոմոբիլային կոդ | RN | ||
ISTAT | 099014 | ||
Պաշտոնական կայք | (իտալ.) | ||
| |||
Քաղաքը հանդիսանում է Բոլոնիա-Անկոմա-Հռոմ ճանապարհի ուղտագնացների կանգառը, որոնք հաճախ ուղևորվում են Սանտա Կազայի եկեղեցի, Լորետո և Հռոմի Սուրբ Պետրոս տաճար։ Այստեղ բացված են եղել հյուրանոցներ և փոքրիկ պանդոկներ։ 19–րդ դարում քաղաքի էկոնոմիկայի գլխավոր ճյուղերից մեկը ձկնորսությունն էր։
Հիմա գլխավոր ճյուղը դարձել է զբոսաշրջությունը։ Կատոլիկան հայտնի առողջարան է Ադրիատիկ ծովի ափին։ Այստեղ գտնվում է «Լե Նավի» («Le Navi») թեմատիկական պարկը՝ ակվարիումների համակարգ, որտեղ ներկայացված են ծովային ֆաունայի տարբեր ներկայացուցիչներ, նաև ցուցադրանմուշներ, որոնք պատմում են ծովագնացության և ծովահենության պատմության մասին։
Զբոսաշրջական ինդուստրիան դարձել է հիմնական Առաջին համաշխարհային պատերազմից հետո, սակայն, դեռ 19-րդ դարում քաղաքը համարվում է հայտնի հանգստի գոտի։ Կատոլիկայում հայտնի առաջին տուրիստներից է եղել Լյուսիեն Բոնապարտը՝ Նապոլեոն Բոնապարտի եղբայրը։
Քաղաքը ինքնավար կոմունա է դարձել 1823 թվականին։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Սուրբ Ապոլինարիայի եկեղեցի (12-րդ դար)
- Մալատեստների աշտարակ (1490)
- Սուրբ Խաչի արքայական թանգարան և սրահ (16-րդ դար)
- Պահակային աշտարակ
- «Լե Նավի» ակվարիում
Քույր քաղաքներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատոլիկա» հոդվածին։ |