Իտալիայի վարչական բաժանում
Համաձայն Իտալիայի սահմանադրության 1947 թվականի դեկտեմբերի 11-ի տարբերակի, Իտալիայի Հանրապետությունը բաժանված է 20 մարզերի[1][2] (շրջանների իտալ.՝ regioni), որոնցից 5-ը, որտեղ բնակվում են էթնիկ և լեզվական փոքրամասնություններ, ունեն հատուկ ինքնավար կարգավիճակ և լրացուցիչ (բացի իտալերենից) օտար լեզուներ (այդ լեզուները ներկայացված են ստորև՝ փակագծերի մեջ).
- Աբրուցո
- Վալլե Դ'Աոստա (ֆրանսերեն)
- Ապուլիա
- Բազիլիկատա
- Կալաբրիա
- Կամպանիա
- Էմիլիա Ռոմանիա
- Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա (ֆրիուլիերեն, գերմաներեն, սլովեներեն և ժամանակակից վենետիկերեն)
- Լացիո
- Լիգուրիա
- Լոմբարդիա
- Մարկե
- Մոլիզե
- Պիեմոնտ
- Սարդինիա (սարդիներեն)
- Սիցիլիա (սիցիլիերեն)
- Տրենտինո Ալտո Ադիջե (գերմաներեն, լադիներեն)
- Տոսկանա
- Ումբրիա
- Վենետո
Ցանկում առկա թվերը համապատասխանում են քարտեզի թվերին։
Մարզերն ունեն իրենց խորհրդարանները՝ մարզային խորհուրդները և կառավարությունները (ջունտաներ (իտալ.՝ giunte)), որոնք ունեն լայն լիազորություններ՝ տեղական ինքնակառավարման որոշումների ընդունման համար։ Բոլոր մարզերը, բացի Վալլե Դ'Աոստայից, բաժանված են գավառների կամ պրովինցիաների (իտալ.՝ province): Վերջիններս թվով 107-ն են (որոնցից 2-ը՝ Տրենտոն և Բոլցանոն ունեն նաև ինքնավար կարգավիճակ։ Իրենց հերթին պրովինցիաները բաժանվում են կոմունաների (համայնքներ իտալ.՝ comuni), որոնք նույնպես կարող են բաժանվել տարածքային մասերիк (իտալ.՝ frazioni): Կոմունաներն իրենց չափսերով խիստ տարբեր են։ Իտալիայի թե բնակչությամբ, և թե տարածքով ամենամեծ կոմունան Հռոմն է (1285 կմ², 2,76 մլն чел.), իսկ տարածքով ամենափոքրը՝ Ֆիերա դի Պրիմերոն (0,15 կմ²), բնակչությամբ՝ Պեդեզինան (34 մարդ):
Իտալիայի մարզեր
խմբագրելՀամարը քարտեզի վրա |
Զինանշան | Մարզ | Կենտրոն | Բնակչություն, մարդ (01. 01. 2013)[3] |
Տարածք կմ² |
Խտություն чел./կմ² |
Պրովինցիաներ | Կոմունաների քանակ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Աբրուցո | Լ'Աքվիլա | 1 312 507 | 10 763 | 121,95 | 1. Կիետի 2. Լ'Աքվիլա 3. Պեսկարա 4. Տերամո |
305 | |
2 | Վալլե Դ'Աոստա | Աոստա | 127 844 | 3263 | 39,18 | Աոստա | 74 | |
3 | Ապուլիա | Բարի | 4 050 803 | 19 358 | 209,26 | 1. Բարիմ.ք. 2. Բարլետա-Անդրիա-Տրանի 3. Բրինդիգի 4. Լեչե 5. Ֆոջա 6. Տարանտո |
258 | |
4 | Բազիլիկատա | Պոտենցա | 576 194 | 9995 | 57,65 | 1. Մատերա 2. Պոտենցա |
131 | |
5 | Կալաբրիա | Կատանձարո | 1 958 238 | 15 081 | 129,85 | 1. Կատանձարո 2. Կոզենցա 3. Կրոտոնե 4. Ռեջիո Կալաբրիա 5. Վիբո Վալենտիա |
409 | |
6 | Կամպանիա | Նեապոլ | 5 769 750 | 13 590 | 424,56 | 1. Ավելինո 2. Բենևենտո 3. Կազերտա 4. Նեապոլմ.ք. 5. Սալեռնո |
551 | |
7 | Էմիլիա Ռոմանիա | Բոլոնիա | 4 377 487 | 22 446 | 195,02 | 1. Բոլոնիամ.ք. 2. Ֆերերա 3. Ֆորլի Չեզանա 4. Մոդենա 5. Պարմա 6. Պիաչենցա 7. Ռավեննա 8.Ռեջիո Էմիլիա 9. Ռիմինի |
348 | |
8 | Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա | Տրիեստ | 1 221 860 | 7858 | 155,49 | 1. Գորիցիա 2. Պորդենոնե 3. Տրիեստմ.ք. 4. Ուդինե |
218 | |
9 | Լացիո | Հռոմ | 5 557 276 | 17 236 | 322,42 | 1. Ֆրոզինոնե 2. Լատինա 3. Ռիետի 4. Հռոմմ.ք. 5. Վիտերբո |
378 | |
10 | Լիգուրիա | Ջենովա | 1 565 127 | 5422 | 288,66 | 1. Ջենովամ.ք. 2. Իմպերիա 3. Սպեցիա 4. Սավոնա |
235 | |
11 | Լոմբարդիա | Միլան | 9 794 525 | 23 861 | 410,48 | 1. Բերգամո 2. Բրեշիա 3. Կոմո 4. Կրեմոնա 5. Լեքո 6. Լոդի 7. Մանտուա 8. Միլանմ.ք. 9. Մոնցա և Բրիանցա 10. Պավիա 11. Սոնդրիո 12. Վարեզե |
1544 | |
12 | Մարկե | Անկոնա | 1 545 155 | 9366 | 164,97 | 1. Անկոնա 2. Ասկոլի Պիչենո 3. Ֆերմո 4. Մաչերատա 5. Պեզարո է Ուրբինո |
239 | |
13 | Մոլիզե | Կամպոբասո | 313 341 | 4438 | 70,60 | 1. Կամպոբասո 2. Իզերնիա |
136 | |
14 | Պիեմոնտ | Թուրին | 4 374 052 | 25 402 | 172,19 | 1. Ալեսանդրիա 2. Աստի 3. Բիելա 4. Կունեո 5. Նովարա 6. Թուրինմ.ք. 7. Վերբանիո-Կուզիո-Օսոլա 8. Վերչելի |
1206 | |
15 | Սարդինիա | Կալյարի | 1 640 998 | 24 090 | 68,12 | 1. Կալյարիմ.ք. 2. Նուորո 3. Օրիստանո 4. Սասսարի 5. Հարավային Սարդինիա |
377 | |
16 | Սիցիլիա | Պալերմո | 4 999 932 | 25 711 | 194,47 | 1. Ագրիջենտո 2. Կալտանիսետա 3. Կատանիամ.ք. 4. Էննա 5. Մեսինամ.ք. 6. Պալերմոմ.ք. 7. Ռագուզա 8. Սիրակուզա 9. Տրապանի |
390 | |
17 | Տրենտինո Ալտո Ադիջե | Տրենտո և Բոլցանո | 1 039 934 | 13 607 | 76,43 | 1. Բոլցանո 2. Տրենտո |
333 | |
18 | Տոսկանա | Ֆլորենցիա | 3 692 828 | 22 994 | 160,60 | 1. Արեցո 2. Ֆլորենցիամ.ք. 3. Գրոսետո 4. Լիվորնո 5. Լուկա 6. Մասսա Կարարա 7. Պիզա 8. Պիստոյա 9. Պրատո 10. Սիենա |
287 | |
19 | Ումբրիա | Պերուջա | 886 239 | 8456 | 104,81 | 1. Պերուջա 2. Տեռնի |
92 | |
20 | Վենետո | Վենետիկ | 4 881 756 | 18 399 | 265,33 | 1. Բելունո 2. Պադովա 3. Ռովիգո 4. Տրևիզո 5. Վենետիկմ.ք. 6. Վերոնա 7. Վիչենցա |
581 | |
Ընդհանուր Իտալիայում | 59 685 846 | 301 336 | 198,07 | 107 (որոնցից 14-ը մետրոպոլ քաղաքներ) | 8092 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Италия // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд. перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 6. — 459 с.
- ↑ «Bilancio demografico mensile anno 2013 e popolazione residente al 31/03/2013». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 28-09-2013-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)