Կարեն Խուրշուդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խուրշուդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Հրաչիկի Խուրշուդյան (մայիսի 4, 1979, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան, գրական և հասարակական գործիչ, 2021 թվականից Հայաստանի գրողների միության անդամ[1], 2023 թվականից Հայաստանի գրողների միության վարչության անդամ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ[2][3]։
Կարեն Հրաչիկի Խուրշուդյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 4 մայիսի 1979 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, իրավաբան, գրական և հասարակական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | |
Կրթություն | Արմավիրի համալսարան, Հյուսիսային համալսարան, ՀՀ ԳԱԱ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ամուսին | Աստղիկ Արզումանյան |
Զավակներ | Առնո Խուրշուդյան Միհրան Խուրշուդյան |
Կենսագրություն
խմբագրելԿարեն Խուրշուդյանը ծնվել է 1979 թվականի մայիսի 4-ին Վաղարշապատ քաղաքում։ Հայրը՝ Հրաչիկ Ռազմիկի Խուրշուդյանը, մահացել է ավտովթարից։ Մայրը՝ Գայանե Մելքոնի Մելքոնյանը(հետագայում` Խուրշուդյան), եղել է ասմունքող, լեհական պարբերականը հրապարակել է նրան նվիրված հոդված («PRZYJAŹŃ» ILUSTROWANY MAGAZYN պատկերազարդ ամսագիր, հունվարի 11, 1976, N2 (1405)։ Պապը՝ Ռազմիկ Սարգսի Խուրշուդյանը, եղել է Հունան Ավետիսյանի զինակիցը, հայտնի բացառիկ արիությամբ՝ «Հուշեր Մեծ Հայրենականից» գրքում (գլուխ «Թամանցու օրագրից», էջ 98-104)[4]։ Տատիկը՝ Լիանը (Զարուհի Մուրադյան), Անդրանիկ Օզանյանի զինակից[փա՞ստ], մսավաճառ Զոխեցի Խաչոյի դուստրն էր, հայտնի էր քուֆթայի պատրաստման իր վարպետությամբ և առատաձեռնությամբ[փա՞ստ]։
2005 թվականից բնակվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում[փա՞ստ]։
Ամուսնացած է, ունի երկու որդի[փա՞ստ]։
Կրթություն
խմբագրել1985-1996 թվականներին սովորել է Վաղարշապատի Անաստաս Միկոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2021 թվականին ճանաչվել է դպրոցի պատվավոր սան։ 2022 թվականին Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի գրադարանն անվանակոչվել է բանաստեղծ Կարեն Խուրշուդյանի անունով («Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2022 թվականի օգոստոսի 31-ի համար 1 նիստի 8-րդ կետի որոշում, տնօրեն՝ Լ․ Պետրոսյան)։
1996-2001 թվականներին ուսանել է Արմավիր համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝«Իրավագիտություն» մասնագիտությամբ (տրված է Դիպլոմ (գերազանցության) 2001 թվականի հունիսի 6-ին, գրանցման համարը՝ N000209):
2001-2004 թվականներին ուսանել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ (տրված է Դիպլոմ (գերազանցության) 2004 թվականի հունիսի 18-ին, գրանցման համար՝ 23274, ռեկտոր՝ Բ․ Մակիչյան)։
2004-2005 թվականներին՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ-հայցորդ՝ Ռոբերտ Զավենի Ավագյանի ղեկավարությամբ (տրված է տեղեկանք #2475-38, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գ․Ա․Պողոսյանի կողմից):
2024 թվականի սեպտեմբերից ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայցորդ է՝ «Նորագույն շրջանի հայ գրականություն» մասնագիտությամբ (Ժ․01․02), գիտական ղեկավարն է բ․գ․թ, պրոֆեսոր Սուրեն Աբրահամյանը (ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հրաման N 113, 04․09․2024, տնօրեն՝ Հ․ Որսկանյան):
Արվեստ
խմբագրել1985-2001 թվականներին Կարեն Խուրշուդյանը հաճախել է պարի դասընթացների՝ տարբեր պարուսույցների խմբերում (Մարգարիտա Գուրգենի խումբ (1985-1987), Ժաննա Խաչատրյանի խումբ (1987-1993), Իրինա Սարուխանյանի խումբ (մինչև 2001 թվական)։ Եղել է պարող, բազմաթիվ ազգային ու միջազգային մրցույթների դափնեկիր, պարուսույց։ Մասնակցել է բազմաթիվ պարահանդեսային պարերի մրցույթների և հանդես եկել «Զվարթնոց» պարահանդեսային պարերի անսամբլի կազմում Հայաստանի և արտերկրի բեմերում[փա՞ստ]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2001-2005 թվականներին ղեկավարել է «Զվարթնոց» պարահանդեսային պարերի անսամբլը[փա՞ստ]։
2001-2005 թվականներին աշխատել է որպես պարուսույց Պուշկինի անվան դպրոցում[փա՞ստ]։
2001-2005 թվականներին եղել է պարուսույց Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում (ԱՕԿՍ)[փա՞ստ]։
2008-2011 թվականներին եղել է Մարսելում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի վարչական քարտուղար[փա՞ստ]։
2009 թվական, Շատո Գոմբերտի զբաղվածության կենտրոնում վարչական պատասխանատու[փա՞ստ]։
2011-2014 թվականներ, Մարսելի բժշկական կլինիկայում բժշկական քարտուղար և թարգմանիչ[փա՞ստ]։
2015-2016 թվականներ, Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսի օգնական[փա՞ստ]։
2015 թվականից Բուշ Դյու Ռոն դեպարտամենտում պետծառայող՝ վարչական օգնական[փա՞ստ]։
Հասարակական գործունեություն
խմբագրել2005 թվականից՝ Մարսելի Խաչատուր Աբովյան Վարժարանի[5] ակտիվ անդամ, իսկ 2016 թվականից՝ նախագահ (պետական նույնացման համակարգում վարժարանի համարը՝ 500 745 112 000 10, Վարժարանի հռչակագրի պետական անդորրագիրի համարը N133013983)։ Նրա նախագահության օրոք Վարժարանն արձանագրել է գրանցումների նշանակալի զարգացում` 12 աշակերտից հասնելով 200 աշակերտի, որոնց ուսուցանել են 14-ից ավելի ուսուցիչներ, տնօրենների խորհրդի տարբեր տարքային 10 անդամ[փա՞ստ]։ Ասոցիացիան, բացի հայոց լեզվից կազմակերպել է նաև մշակութային տարբեր դասընթացներ և նորեկների համար ֆրանսերենի ուսուցման դասեր։ Կարեն Խուրշուդյանն ավարտել է նախագահի պաշտոնում իր առաջին մանդատը նշանակալի ապոթեոզով՝ Ֆարոյի պալատում ֆրանսահայ նշանակալի բարերարների հետ միասին բարեգործական գալա, որի մասին զեկուցեցին և հրապարակեցին ֆրանսիական ազգային մամուլի կարևորագույն խմբագրականներ, մասնակցել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Ադրիանա Կարեմբոն և Մարտին Վասալը[6][7][8]։
2005 թվականի սեպտեմբերից Ֆրանսիայի Հայ Սկաուտ HSF ասոցիացիայի ակտիվ անդամ է(պետական նույնացման համակարգում ասոցիացիայի համարը՝ 430 047 704 000 19, Ասոցիացիայի հռչակագրի պետական անդորրագիրի համարը W133001625)[փա՞ստ]։
2005- 2011 թվականներին եղել է JAF-ի Ֆրանսիայի հայ երիտասարդների ասոցիացիայի անդամ, պարուսույց (պետական նույնացման համակարգում ասոցիացիայի համարը՝ 431 907 369 000 18)[փա՞ստ]: «Արարատ մոն ամուր» ներկայացման համար վերաբեմադրել է Վանուշ Խանամիրյանի «Փարաջանովի կոլաժներ» խորագրով գեղարվեստական մասը[փա՞ստ]։
2007 թվականից՝ որպես հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի քարտուղար, այնուհետև մեծ խորհրդի անդամ։ CCAF-SUD[9] հանդիսանում է Ֆրանսիայի հարավում հայկական համայնքի ներկայացուցչական մարմինը՝ «Հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը» (պետական նույնացման համակարգում ասոցիացիայի համարը՝ 501 192 611 000 17, ասոցիացիայի հռչակագրի պետական անդորրագիրի համարը W133000605)։
2019 թվականին ընտրվել է համանախագահ[10],
2020 թվականին ընտրվել է փոխնախագահ[11][12]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրից Կարեն Խուրշուդյանը ֆեսբուքյան էջով հրապարակել է «Հրատապ օգնություն Հայաստանին» ծրագիրը, որի արդյունքում համակարգվել և Հայաստան է ուղարկվել տասնյակ տոննա քաշով հումանիտար օգնություն[13][14][15]։
2020 թվական, Հայ ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) հիմնադիր անդամ։ ՀԱԱ (ANA)[16] Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ստեղծված կազմակերպություն է՝ կոչված ներկայացնելու նոր ճանապարհ սփյուռքի միավորման համար։
2021 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած «Եվրոպայի հայերի միության» խորհրդի առցանց ժողովին ընտրվել է հոգաբարձության խորհրդի անդամ[փա՞ստ]։
2021 թվականի ապրիլի 6-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի միջև կնքել է հուշագիր[17]։
2021 թվականի ապրիլի 8-ին Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի(ԵՄԱՊՔ) և Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի միջև կնքվել է ակադեմիական, մշակութայի, կրթական աջակցությանն, ինչպես նաև ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի երկկողմ ամրապնդման, դասախոսկան անձնակազմին հրավիրելու համատեղ գիտահետզոտական, փորձի փոխանակման, կրթական ծրագրերի մշակման կատարելագործման և ուսանողների պրակտիկայի կազմակերպման ուղղություններով համագործակցության հուշագիր[18]։
2023 թվականին Խաչատուր Աբովյանի տուն–թանգարանը (տնօրեն՝ Սյուզաննա Խոջամիրյան) եւ Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Խաչատուր Աբովյան» վարժարանը (նախագահ՝ Կարեն Խուրշուդյան) կնքել են համագործակցության հուշագիր[19]:
Գրական ուղի
խմբագրելԿարեն Խուրշուդյանը մի քանի գրքի հեղինակ է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, արդի հինդի (հայտնի նաև որպես մանակ) [20]։
Գրքեր
խմբագրել- «Աստծո Ոստան»[21], Երեւան, Արմավ հրատարակչություն, 2020, 99 էջ։
- «Սահարայի մենավորը», Երեւան, Արմավ հրատարակչություն, 2021, 202 էջ[22]։
- «Աշխարհն իմ շուրթերին»[23], Երեւան, Արմավ հրատարակչություն, 2022, 299 էջ։ Ժողովածուն ներառում է տարբեր տարիների գրած բանաստեղծությունները, որոնք թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն և հինդի լեզուներով։ Թարգմանությունների հայերեն բնագրերը տրվում են գրքի սկզբնամասում։
- «Լռության ձայնը», բանաստեղծությունների ժողովածու, Երեւան, Արմավ հրատարակչություն, 2024, 215 էջ։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Կարեն Խուրշուդյանը կատարել է գեղարվեստական թարգմանություններ։ Բնագրային թարգմանությամբ լույս են տեսել հետևյալ գրքերը․
- 2023 թվական, Պոլ Էլյուար «Ցավի մայրաքաղաք, որին հաջորդում Է սեր պոեզիա» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2023, 235 էջ։
- 2023 թվական, Բորիս Վիան (Վերնոն Սյուլիվան) «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2023, 171 էջ։
- 2025 թվական, Վոլտեր «Տրակտատ հանդուրժողականության մասին» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2025, 204 էջ։
- 2025 թվական, Բորիս Վիան (Վերնոն Սյուլիվան) «Կգամ ձեր գերզմաներին կթքեմ» (բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2025, 178 էջ։
Համահեղինակային ժողովածուներ
խմբագրել- 2021 թվական, «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» մատենաշարի «Ֆրանսիայի մագնիսական ուժը», բանաստեղծություններ, էջ 111-115։
- 2022 թվական, Արդի հայ պոեզիա, «ՍՐՏԱԳԻՐ» անթոլոգիա, ՀԳՄ, «Արմավ» հրատարակչություն, էջ 206-207։
- 2023 թվական, «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» մատենաշարի «Ամերիկան հեռու և մոտ» ժողովածու, ՀԳՄ, բանաստեղծություններ, էջ 88-89։
- 2024 թվական, Արդի հայ պոեզիա, «Պոեզիա» անթոլոգիա, ՀԳՄ, «Ծիծեռնակ» հրատարակչություն, էջ 151 -152։
- 2024 թվական, «Գրականությունը միասնականության կամուրջ» ժամանակակից գրականության մատենաշար հայերեն լեզվով, Հայաստանի Մշակույթի Գործիչների Միություն, էջ 136-140։
Սկավառակագրություն
խմբագրելՏարի | Վերնագիր | Բառերի հեղինակ | Երաժշտության հեղինակ | Կատարող |
---|---|---|---|---|
2020 | Ապրելու ենք[24] | Կարեն Խուրշուդյան,Մարինե Գյուլումյան | Մարինե Գյուլումյան | Հակոբ Ղասաբյան, Կառոլին Յորգանցյան, Մադլեն Սինգեր/Տաբանու, Էրմոնիա, Անգինե Ռաստքելենյան, Լիլիան |
2021 | Մայրիկ[25] | Կարեն Խուրշուդյան | Մարինե Գյուլումյան | Վարդուհի Աբրահամյան |
2021 | Իմ քաղաք[26][27] | Կարեն Խուրշուդյան | Միլենա Մութաֆյան | Միլենա Մութաֆյան |
2021 | Արի | Կարեն Խուրշուդյան | Մարինե Գյուլումյան | Քրիստինե Պեպելյանը |
2022 | Հերոս մայրեր[28] | Կարեն Խուրշուդյան | Մարինե Գյուլումյան | Սոնա Շահգելդյան |
2022 | Օրերը | Կարեն Խուրշուդյան | Միլենա Մութաֆյան | Միլենա Մութաֆյան |
2023 | Սիրուն խոսքեր | Կարեն Խուրշուդյան | Միլենա Մութաֆյան | Միլենա Մութաֆյան |
2023 | Բալլադ - Ձոն հայրենիքիս[29] | Կարեն Խուրշուդյան | Արամ Խաչատրյան | Ադամ Բարո |
Պարգևներ
խմբագրել- 2022 թվական, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը պարգևատրել է Կարեն Խուրշուդյանին քոլեջի առաջին Ոսկե մեդալով, հայ ազգային մշակույթը և կրթությունը հանրահռչակելու, հասարակական և այլ ոլորտներում ներդրած ավանդի ու մատուցած ծառայության համար՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության [30]։
- 2023 թվական, Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանի գրողների միության հետ համատեղ իրականացվող «Կանթեղ» թարգմանական մրցանակաբաշխության դափնեկիր[31]։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Exclusif - Karen Khurshudyan, président de l'école Abovian, Diana Gasparyan, maire de Echmiadzine, à la soirée caritative organisée au Palais du Pharo, au profi
- PHOTOS. Trop mignonne ! Adriana Karembeu pose avec sa fille Nina et son mari lors d'une soirée
- Adriana Karembeu maman : sa fille Nina a bien grandi !
- Կարեն Խուրշուդյան[32]Կոմիտասի արձանի պղծումը ծայրահեղական «Գորշ գայլեր»-ի քաղաքականությունն է. Կարեն Խուրշուդյան Արխիվացված 2020-11-01 Wayback Machine
- Եվրոպայից 3 ինքնաթիռ, 2 բեռնատար, 1 կոնտեյներ ապրանք է ուղարկվել Հայաստան․ Կարեն Խուրշուդյան
- Եվրոպայից 3 ինքնաթիռ, 2 բեռնատար, 1 կոնտեյներ ապրանք է ուղարկվել Հայաստան․ Կարեն Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Կ․ Խուրշուդյանի նախագահած վարժարանի պաշտոնական էջը
- Կ․ Խուրշուդյանի Ինստագրամի պաշտոնական էջ
- Message de Karen Khurshudyan
- CCAF-SUD[9]
- CCAF Sud : deux co-présidents élus Ani Stepanow et Karen Khurshudyan
- Սփյուռքը հարկավոր է պահել աչքի լույսի պես. Կարեն Խուրշուդյան
- https://www.iravunk.com/?p=194193&l=am, Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
- Մարսելի Խաչատուր Աբովյան վարժարանի 200 աշակերտները ՀԻՇՈՒՄ են եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ (տեսանյութ)
- «Ո՞վ հիմնավորեց այն միտքը, որ մշակույթի նախարարություն պետք չէ»
- «Առանց Սփյուռքի նախարարաության չեմ կարծում, որ կկարողանան ավելի օպտիմալ հայրենադարձություն կազմակերպել»
- Գարո Փայլանն ուզում է վերջ տալ հայերի եւ քրդերի միջեւ եղած 103-ամյա ատելությանը
- Մարսելի հայ փոքրիկները կժամանեն Հայաստան
- Կ․ խուրշուդյան, «Ինչից խռով եք, ինձ էլ է տանջում, բայց Արարատից խռով չմնաք»
- Կկայանա մարսելաբնակ Կարեն Խուրշուդյանի անդրանիկ գրքի շնորհանդեսը
- Հուշագիր՝ ՀՊՄՀ-ի և Մարսելի «Խաչատուր Աբովյան» վարժարանի միջև
- Հուշագիր` ՀՊՄՀ-ի և Մարսելի «Խաչատուր Աբովյան» վարժարանի միջև
- Ընթերցողներին ներկայացվեց բանաստեղծ Կարեն Խուրշուդյանի «Աստծո ոստան» գիրքը
- Կարեն Խուրշուդյանը գրել է իր առաջին գիրքը. Ինչի՞ մասին է «Աստծո ոստանը»
- Տեղի ունեցավ Կարեն Խուրշուդյանի «Աստծո ոստան» գրքի շնորհանդեսը
- БЫЛО БЫ ВЕРНО ВОВЛЕЧЬ ДИАСПОРУ В ЖИЗНЬ АРМЕНИИ
- ՃԻՇՏ ԿԼԻՆԵՐ ՍՓՅՈՒՌՔԸ ՆԵՐԱՌԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՄԵՋ
- Ավելի լավ օրինակներ, քան Ռուսաստանն է «եղբայրաբար» իրականացրել վերջին 100 տարիների ընթացքում, մենք չենք կարող գտնել Արխիվացված 2021-06-04 Wayback Machine
- Գրքի շնորհանդես
- Լուրեր Հ1[33]
- Ֆրանսահայ գրողի երկխոսությունն աշխարհի հետ[34]
- Հարցազրույց «Ազգ և Եկեղեցի» հաղորդաշարին, Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի հետ
- РУСАРМИНФО -ի հետ հարցազրույց
- Թարգմանչաց տոնին հայտնի դարձան «Կանթեղ» մրցանակաբաշխության դափնեկիրները
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սփյուռքահայ գրողների ցանկ, ՀԳՄ կայքէջ
- ↑ https://courrier.am/fr/les-surrealistes-paul-eluard-et-boris-vian-traduits-en-armenien, Կարեն խուրշուդյանի թարգմանությամբ լույս տեսած գրքերի մասին Le Courrier d’Erevan կայքում
- ↑ https://armhanq.com/27938/, Ներկայացվել են Կարեն Խուրշուդյանի թարգմանած Պոլ Էլյուարի և Բորիս Վիանի գրքերը
- ↑ (ՀԱՅԿ. ՍՍՀ «Գիտելիք» Ընկերություն, ԴՈՍԱԱՖ-Ի Հանրապետական կոմիտե, Երևան 1968, խմբագիր Աշոտ Հարությունյան
- ↑ Խաչատրուր Աբովյան Վարժարան
- ↑ https://iravunk.com/sim/?p=98670&l=am, Ֆարոյի պալատը միավորեց հայ մշակույթն ու ֆրանսիական ճարտարապետությունը
- ↑ https://www.purepeople.com/media/exclusif-karen-khurshudyan-president_m5152838, Exclusif - Karen Khurshudyan, président de l'école Abovian, Purepeople.com
- ↑ https://www.youtube.com/watch?v=5yM6RiFMbD0, Karen Khurshudyan, président de l'Ecole ABOVIAN avant la Soirée de Gala du 26 octobre 2019
- ↑ 9,0 9,1 «CCAF-SUD». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ https://www.armenews.com/spip.php?page=article&id_article=7730, Message de Karen Khurshudyan, Nouvelles d´Arménie Magazine
- ↑ Սփյուռքը հարկավոր է պահել աչքի լույսի պես. Կարեն Խուրշուդյան
- ↑ http://diaspora.gov.am/hy/news/444, Հանդիպում Եվրոպայի հայերի հետ
- ↑ https://miasin.am/%D5%BD%D6%83%D5%B5%D5%B8%D6%82%D5%BC%D6%84%D5%A8-%D5%B0%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A7-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%B9%D6%84%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%AB/, Սփյուռքը հարկավոր է պահել աչքի լույսի պես. Կարեն Խուրշուդյան
- ↑ «Հրատապ օգնություն Հայաստանին» ծրագիրի
- ↑ «Հրատապ օգնություն Հայաստանին» ծրագիրի
- ↑ ՀԱԱ
- ↑ Հուշագիր՝ ՀՊՄՀ-ի և Մարսելի «Խաչատուր Աբովյան» վարժարանի միջև
- ↑ https://www.aznavourcollege.com/page/newsarticles/item/--21/, ԵՄԱՊՔ-ի և Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան վարժարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
- ↑ https://arevelk.am/articles/hvoushagir-abvovyani-anvouny-krvogh-hastatvouthyvounneri-mijeu, Հուշագիր՝ Աբովյանի անունը կրող հաստատությունների միջեւ
- ↑ https://www.aznavourcollege.com/medija/novosti-articles/params/category/0/item/3732800/, Բանաստեղծ Կ․ Խուրշուդյանը ներկայացրել է իր գրքերը՝ թարգմանված տարբեր լեզուներով
- ↑ Աստծո Ոստան
- ↑ https://wua.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-108/, «Սահարայի մենավորը» գրքի մասին ՀԳՄ պաշտոնական կայքում
- ↑ https://tert.nla.am/archive/NLA%20TERT/Grakantert/2022/28_ocr.pdf, Աշխարհն իմ շուրթերին, շնորհանդես, Գրական թերթ, 9 սեպտեմբերի, 2022
- ↑ Ապրելու ենք
- ↑ Մայրիկ
- ↑ Իմ քաղաք
- ↑ Իմ քաղաք
- ↑ Հերոս մայրեր
- ↑ Բալլադ - Օդ իմ հայրենիքին
- ↑ https://www.aznavourcollege.com/page/newsarticles/item/item-1-28/, Կ.Խուրշուդյանը պարգեւատրվել է Երեւանի Շ.Ազնավուրի անվան քոլեջի առաջին Ոսկե մեդալով
- ↑ https://www.armenpress.am/arm/news/1121992.html, «Կանթեղ» մրցանակաբաշխության դափնեկիրները
- ↑ «Կոմիտասի արձանի պղծումը ծայրահեղական «Գորշ գայլեր»-ի քաղաքականությունն է. Կարեն Խուրշուդյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ Լուրեր Հ1
- ↑ Ֆրանսահայ գրողի երկխոսությունն աշխարհի հետ