Կարինե Լիսիցյան
Կարինե Պավելի Լիսիցյան (ծնվ.` 1938, հոկտեմբերի 28, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ, խորհրդային և ռուսական երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտական մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1987), Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (1997), պրոֆեսոր։
Կարինե Պավելի Լիսիցյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1938 (86 տարեկան) Երևան |
Երկիր | ԽՍՀՄ, Հայաստան և Ռուսաստան |
Ժանրեր | Կամերային երաժշտություն |
Մասնագիտություն | Երգչուհի, երաժշտական մանկավարժ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Կրթություն | Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Ամուսին | Ալեքսանդր Վլադիսլավլև |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Դագմարա (մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյանի քրոջ) և Պավել Լիսիցյանների ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, այնուհետև Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի կամերային երգեցողության դասարանը։
1965 թվականից եղել է հնագույն երաժշտության «Մադրիգալ» համույթի մենակատար, այնուհետև երկար տարիներ քրոջ՝ Ռուզաննա Լիսիցյանի հետ կատարել է կամերային ժանրի ստեղծագործություններ՝ լինելով Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար։ Նրանց վոկալ երկյակը մեծ ճանաչում էր ձեռք բերել Խորհրդային Միությունում, հյուրախաղերով ելույթ է ունեցել աշխարհի շատ երկրներում։ Երկյակը տարբերվում էր երգացանկի մշտական համալրումով. 1990-ական թվականների սկզբում նրանց երգացանկում կար տարբեր դարաշրջանների, ոճերի և ժանրերի ավելի քան 500 ստեղծագործություն, որոնք կատարվում են բնօրինակի լեզվով։
1990 թվականից Կարինե Լիսիցյանը դասավանդում է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայում, որտեղ սկզբում վարել է վոկալ համույթի դասարանը, այնուհետև՝ ակադեմիական երգեցողության դասարանը։ Քրոջ՝ Ռուզաննայի և եղբոր՝ Ռուբենի հետ հիմնել է Պավել Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը կազմակերպում է բազմաթիվ համերգներ, վարպետության դասեր, ստեղծագործական սեմինարներ։
Ընտանիք
խմբագրելԿարինե Լիսիցյանն ամուսնացած է ռուսաստանցի հայտնի քաղաքական-հասարակական գործիչ Ալեքսանդր Վլադիսլավլևի հետ։