Կարլ Զյուսհայմ (գերմ.՝ Karl Süssheim[3],, հունվարի 21, 1878(1878-01-21)[1], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ - հունվարի 13, 1947(1947-01-13)[1], Ստամբուլ, Թուրքիա), գերմանացի պատմաբան և արևելագետ, իսլամական ժողովուրդների, ինչպես նաև թուրքական, պարսկական (պարսկերեն) և արաբերեն լեզուների[4] պատմության պրոֆեսոր Մյունխենի համալսարանում։

Կարլ Զյուսհայմ
գերմ.՝ Karl Süssheim
Ծնվել էհունվարի 21, 1878(1878-01-21)[1]
ԾննդավայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ
Մահացել էհունվարի 13, 1947(1947-01-13)[1] (68 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունԳերմանիա
ԿրթությունԵնայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ստամբուլի համալսարան
 Karl Süssheim Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կարլ Զյուսհայմը ծնվել է Քրոնախ Զիգմունդ Զյուսհայմայի և նրա կնոջ ՝ Կլարայի ընտանիքում։ Ընտանիքը Նյուրնբերգ է տեղափոխվել 1870 թվականին։ Կարլն այցելել է Նյուրնբերգյան «Alten Gymnasium» և «Neuen Gymnasium» վարժարաններ, որից հետո 1896 թվականին ուսումնասիրել է պատմություն, փիլիսոփայություն և բնական գիտություններ Յենայի, Մյունխենի, Էրլանգենի և Բեռլինի համալսարաններում։ Նրա դասախոսների թվում էր արաբագետ Մարտին Հարթմանը (1851-1918)։ 1902 թվականին Բեռլինի համալսարանում Զյուսհայմը պաշտպանելով գիտական թեզը՝ դարձավ պատմական գիտությունների թեկնածու։

Մինչև 1906 թվականը Կարլ Զյուսհայմը շարունակում էր իր ուսումնասիրությունները Ստամբուլում. երիտթուրքերի հեղափոխության ժամանակ տեղափոխվեց Կահիրե։ 1911 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն "Prolegomena zu einer Ausgabe der im Britischen Museum zu London verwahrten Chronik des seldschukischen Reiches" թեմայով և դարձել է Մյունխենի համալսարանի պրիվատ-դոցենտ, որտեղ Ֆրից Հոմմելի և Գոթհելգ Բերգշտրասերի ղեկավարությամբ դասավանդել է արաբերեն, պարսկերեն և թուրքերեն լեզուներ։ 1919 թվականից Զյուսհայմը եղել է պրոֆեսոր, հեռացվել է ազգային սոցիալիստների իշխանության գալուց հետո, 1933 թվականի հունիսի 27-ին։  Այդ ընթացքում նրա աշակերտների թվում էին Էռնստ Կանտորովիչը, Գերշ Շոլը և Բաբինգեր Ֆրանցը ։

1934 թվականից մինչև երրորդ ռեյխի արտագաղթը, Կարլ Զյուսհայմը ընտանիքի հետ ապրում էր Մյունխենում "Preysingstraße 12"հասցեում։ Բյուրեղապակյա գիշերից հետո նա կարճ ժամանակով հայտնվել է Դահաու համակենտրոնացման ճամբարում։ 1941 թվականին, իր թուրք ընկերների օգնությամբ, Զյուսհայմը կարողացել է տեղափոխվել Ստամբուլ, որտեղ ժամանակավոր դիրք է զբաղեցրել Ստամբուլի համալսարանում։ Մահացել է երիկամների հիվանդությունից 1947 թվականին և թաղվել է Օրթաքեյ շրջանի աշքենազների գերեզմանատանը (Ortaköy):

Աշխատանքներ

խմբագրել
  • Das Geschenk aus der Seldschukengeschichte von dem Wesir Muhammad b. Muhammad b. 'Abdallah b. Al-Nit Ām alHusainī al-Jazdī, Leiden, 1909.
  • Preussens Politik in Ansbach-Bayreuth / Süssheim, Karl. — Vaduz : Kraus, 1965, Nachdr. [d. Ausg.] Berlin, 1902.
  • Eski Viyana tıb talimi ve onun Adli Sultan Mahmud zamanında İstanbula yayılması / Süssheim, Karl. — İstanbul : Kader, 1937.
  • The diary of Karl Süssheim / Süssheim, Karl. — Stuttgart : Steiner, 2002.

Գրականություն

խմբագրել
  • Barbara Fleming: Zum 100. Geburtstag 21. Juni 1878/1978. Karl Süssheim 1878—1947. In: Der Islam, Band 56, Heft 1 (1979), S. 1-8, DOI: 10.1515/islm.1979.56.1.1.
  • Barbara Flemming, Jan Schmidt: The diary of Karl Süssheim (1878—1947). Orientalist between Munich and Istanbul. Steiner, Stuttgart 2002, ISBN 3-515-07573-9.
  • Salomon Wininger: Grosse jüdische National-Biographie, Band 6 (St-Z). Orient Verlag, Czernowitz 1930, S. 62.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Deutsche Nationalbibliothek Record #117372218 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. иногда, ошибочно, 1950
  4. Ludmila Hanisch Ausgegrenzte Kompetenz: Porträts vertriebener Orientalisten und Orientalistinnen 1933-1945 : eine Hommage anlässlich des XXVIII. Deutschen Orientalistentags in Bamberg, 26.-30. März 2001. — Orientwissenschaftliches Zentrum der Martin-Luther-Universität Halle-Wittenberg, 2001. — С. 103. — 146 с.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Susanne Rieger, Gerhard Jochem (2016 թ․ հուլիսի 9). «Prof. Karl Süßheim, Historiker und Orientalist» (PDF). RIJO RESEARCH. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Զյուսհայմ» հոդվածին։