Կարմիր որթատունկերն Առլում
«Կարմիր որթատունկերն Առլում» (հոլ.՝ De rode wijngaard), պատկանում է նիդերլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի վրձնին։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ այս կտավը հեղինակի միակ աշխատանքն է, որը վաճառվել է նրա կյանքի օրոք[2]
Կարմիր որթատունկերն Առլում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 75 |
լայնություն | 93 |
ստեղծման վայր | Առլ[1] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
սեփականատեր | Ռուսաստան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Red Vineyard Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՎան Գոգը նկարը նկարել է Ֆրանսիայի հարավում տեղակայված Առլ փոքրիկ քաղաքում գտնվելու ընթացքում։ Այնտեղ անցկացրած կարճ ժամանակահատվածը (1888 թվականի փետրվարից մինչև 1889 թվականի մայիս) արդյունավետ շրջան է համարվում նկարչի կյանքում։ Նրա մոտ էր եկել Պոլ Գոգենը, և Վինսենթը երազում էր նկարիչների միության ստեղծման մասին, որը պետք է ղեկավարեր նրա ընկերը։ Վան Գոգը ներշնչվում էր շրջապատող բնապատկերներով, քաղաքային և գյուղական վայրերի տեսարաններով։ 1888 թվականի նոյեմբերին եղբորը՝ Թեո վան Գոգին գրում է.
Նկարագրություն
խմբագրել«Կարմիր որթատունկերը Առլում» կտավում պատկերված է խաղողահավաքը Մոնմաժուրի աբբայության շրջակայքում։ Վան Գոգի կտավում այս բնապատկերը ձեռք է բերել առակի բնույթ։ Մարդիկ, ովքեր հավաքում են բերքը, դարձել են կյանքի խորհրդանիշը, որը նկարիչը ներկայացնում է իբրև ամենօրյա ծանր աշխատանք[3] (ռուս.)
Գտնվելու վայր
խմբագրելՀետագայում այս աշխատանքը ցուցադրվել է Բրյուսելում` «Քսանի խումբ» ստեղծագործական ընկերության ութերորդ ցուցահանդեսում, և գնվել է բելգիացի նկարիչ Աննա Բոշի կողմից չորս հարյուր ֆրանկով[4] (ռուս.)։
«Գիշերային սրճարան» նկարի հետ մեկտեղ այս կտավը ձեռք է բերել ռուս կոլեկցիոներ Իվան Աբրամովիչ Մորոզովը։ Ազգայնացումից հետո նրա հավաքածուն ցուցադրվեց Նոր եվրոպական արվեստի պետական թանգարանում (այժմ՝ Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա))։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.vggallery.com/painting/p_0495.htm
- ↑ «Легенда о Ван Гоге». Журнал «Вокруг Света». (ռուս.)
- ↑ Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. — М.: Красная площадь, 2007. — С. 100. — ISBN 978-5-900743-34-9.
- ↑ Վան Գոգի կենսագրության Առլեական շրջան
Գրականություն
խմբագրել- Винсент Ван Гог. Письма к брату Тео. — СПб.։ Издательский Дом «Азбука-классика», 2007. — ISBN 978-5-91181-478-6 (ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմիր որթատունկերն Առլում կատեգորիայում։ |