Կարոլոս Պապուլիաս
Կարոլոս Պապուլիաս (հուն․՝ Κάρολος Παπούλιας, հունիսի 4, 1929[1][2], Յանինա - դեկտեմբերի 26, 2021[3], Աթենք, Հունաստան), եղել է Հունաստանի նախագահ 2005 թվականից 2015 թվականներին։ Նախքան այդ եղել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը 1985 թվականից 1989 և 1993 թվականից 1996 թվականներին։
Կարոլոս Պապուլիաս հուն․՝ Κάρολος Παπούλιας | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1929[1][2] |
Ծննդավայր | Յանինա |
Մահացել է | դեկտեմբերի 26, 2021[3] (92 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Գերեզման | Ioannina Island[4] |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մայրենի լեզու | հունարեն |
Կրոն | Հունական ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Աթենքի համալսարան, Միլանի համալսարան, Կյոլնի համալսարան և Զոսիմայա դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, legal counselor, դիվանագետ և իրավաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Հունաստանի նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար, Հունաստանի արտաքին գործերի նախարար, Deputy Minister for Foreign Affairs?, Greek deputy Minister of International Economic Relations?, Q23836175?, Հունաստանի խորհրդարանի անդամ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ |
Կուսակցություն | Համահունական սոցիալիստական շարժում |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով |
Ստորագրություն | |
Karolos Papoulias Վիքիպահեստում |
Անձնական կյանք
խմբագրելԿարոլոս Պապուլիասը ծնվել է Յանինայում, Գեներալ-մայոր Գրեգորիոս Պապուլիասի որդին է[10][11]։ Նա ուսանել է Իրավագիտություն Աթենքի և Միլանի համալսարաններում այնուհետև աշխատել է Մյունխենի ինստիտուտում։ Բացի մայրենի հունարենից նա նաև խոսում է ֆրանսերեն, գերմաներեն և Իտալերեն։ Պապուլիասը եղել է Ազգային սպորտային ասոցացիայի ղեկավար 1985 թվականին։ Նա նաև Հունաստանի լեզվաբանական ժառանգություն կազմակերպության հիմնադիր անդամ է և եղել է կազմակերպության նախագահ[12]։
Կարոլոս Պապուլիասը ամուսնացած է Մարի Պանոուի հետ և ունի երեք դուստր[12]։
Կարիերա
խմբագրելՊապուլիաս Պանհելենիկ սոցիալիաստական շարժման (PASOK) հիմնադիր անդամ է և նրա առաջնորդ Անդրեաս Պապանդրեուի մոտ ընկերն է։ 1974 թվականիվ նա շարունակաբար ընտրվում էր շարժման կենտրոնական խորհուրդ։
Մինչև նախագահ դառնալը նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ.[12]
- Արտաքին գործերի փոխնախարար 1981 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 1984 թվականի փետրվարի 8-ը։
- Արտաքին գործերի նախարար 1984 թվականի փետրվարի 8-ից մինչև 1989 թվականի հուլիսի 2-ը։
- Ազգային պաշտպանության նախարարի պաշտոնակատար 1989 թվականի նոյեմմբերից մինչև 1990 թվականի փետրվար։
- Արտաքին գործերի նախարար 1993 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 1996 թվականի հունվարի 22-ը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.kathimerini.gr/politics/561645916/pethane-o-karolos-papoylias/
- ↑ https://www.newsit.gr/politikh/karolos-papoulias-etoimasies-sto-nisi-ton-ioanninon-gia-tin-tafi-tou/3437027/
- ↑ Modtagere af danske dekorationer — Danish Royal Family.
- ↑ Serafimerringning för Republiken Greklands förutvarande president — Royal Court of Sweden, 2021.
- ↑ Honorary Professors of MSU — Mariupol State University.
- ↑ Ordens Honoríficas Portuguesas
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 499. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ Robert I. C. Fisher (2012). Fodor's Greece: With Great Cruises and the Best Island Getaways. Fodor's Travel Publications. էջ 308. ISBN 978-0-307-92916-7.
- ↑ Europa Publications (2003). The International Who's Who 2004. Psychology Press. էջ 1284. ISBN 978-1-85743-217-6.
- ↑ 12,0 12,1 12,2 «President». Greek Government. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլոս Պապուլիաս» հոդվածին։ |