Համահունական սոցիալիստական շարժում
Համահունական սոցիալիստական շարժում (հուն․՝ Πανελλήνιο Σοσιαλιστικό Κίνημα - ΠΑ.ΣΟ.Κ., ՊԱՍՈԿ), Հունաստանի քաղաքական կուսակցություն, ձախակենտրոն։
Համահունական սոցիալիստական շարժում հուն․՝ Πανελλήνιο Σοσιαλιστικό Κίνημα | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հունաստան |
Առաջնորդ | Nikos Androulakis? |
Հիմնադիր | Անդրեաս Պապանդրեու |
Հիմնադրված | սեպտեմբերի 3, 1974 |
Գաղափարախոսություն | սոցիալ-ժողովրդավարություն |
Քաղաքական հայացք | ձախակենտրոն |
Շտաբ | Աթենք, Հունաստան |
Միջազգային պատկանելություն | Եվրոպական սոցիալիստների կուսակցություն և Պրոգրեսիվ ալյանս[1] |
Կայք | pasok.gr |
Panhellenic Socialist Movement Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԿուսակցությունը հիմնադրվել է 1974 թվականի սեպտեմբերի 3-ին Անդրեաս Պապանդրեուի կողմից և արդեն նոյեմբերին մասնակցել է ընտրություններին։ 1981 թվականի հոկտեմբերին «Փոփոխություն» և «Հունաստան հույների համար» կարգախոսների ներքո կուսակցությունը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին՝ հավաքելով ձայների 48 %-ը և առաջին անգամ ստեղծել անկախ կառավարություն։ Անդրեաս Պապանդրեուն դարձավ վարչապետ և այդ պահից ի վեր ղեկավարել է երկիրը (կարճ դադարով) մինչև իր մահը՝ 1996 թվականը։ Նրա ղեկավարությամբ կուսակցությունը բարեփոխումներ է իրականացրել ընտանեկան օրենսդրության և առողջապահության համակարգում։
1984 թվականի մայիսի 10-13-ին տեղի է ունեցել կուսակցության 1-ին համագումարը, նույն տարվա հունիսին ՊԱՍՈԿ-ը հավաքել է ձայների 42 %-ը։
1989 թվականը քաղաքական լարվածության շրջան էր՝ տնտեսական «Կոսկոտայի սկանդալի» և Պապանդրեուի հիվանդության պատճառով։ Այս տարվա ընտրությունները պարտվել են «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը։ Քիչ անց Պապանդրեուն արդարացվել է, և 1993 թվականին կուսակցությունը կրկին հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 47 %-ը։
2004 թվականի ընտրություններում կորցնելով իշխանությունը` կուսակցությունը մնաց երկրի երկու խոշոր քաղաքական ուժերից մեկը։
2009 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Համահունական սոցիալիստական շարժումը հավաքել է ձայների 44 %-ը և ստացել մեծամասնություն խորհրդարանում։
2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններն ամենավատն էին ՊԱՍՈԿ-ի համար` դրանց մասնակցելու ընթացքում։ Կուսակցությունը կորցրել է ավելի քան երկու միլիոն ձայն (ավելի քան երկու երրորդ) նախորդ ընտրությունների համեմատ և ընտրական մրցավազքում գրավել երրորդ տեղը՝ հավաքելով 13,18 % (նախորդ ամենացածր արդյունքը՝ 13,6%, որն ուներ կուսակցությունը 1974 թվականի նոյեմբերին՝ հիմնադրումից երկու ամիս անց, երբ նոր սկսեց «մտնել» քաղաքականություն)։
2012 թվականի հունիսի 17-ի կրկնված ընտրությունների արդյունքների համաձայն, կուսակցությունը կորցրել է ձայների ևս 1 %-ը (ավելի քան 300 հազար) և, ի վերջո, ստացել 12,28% և 33 տեղ խորհրդարանում։
Գերագույն մարմինը՝ Համագումարն է (Συνέδριο), համագումարների միջև՝ Կենտրոնական քաղաքական կոմիտե (Κεντρική Πολιτική Επιτροπή), Կենտրոնական քաղաքական կոմիտեի՝ Քաղաքական խորհրդի (Πολιτικό Συμβούλιο) հանդիպումների միջև, ավագ պաշտոնյա՝ նախագահ (Πρόεδρος), տարածաշրջանային կազմակերպությունների գերագույն մարմիններ՝ տարածաշրջանային համաժողովներ (Περιφερειακή Συνδιάσκεψη), տարածաշրջանային համաժողովների միջև՝ շրջխորհուրդներ (Περιφερειακό Συμβούλιο), շրջանային խորհուրդների՝ շրջկոմների միջև (Περιφερειακή Επιτροπή), պրեֆեկտուրալ կազմակերպությունների գերագույն մարմիններ՝ պրեֆեկտուրային կոմիտեներ (Νομαρχιακή Επιτροπή), առաջնային կազմակերպությունների գերագույն մարմիններ՝ կազմակերպությունների ժողովներ (Συνέλευση της Οργάνωσης), հանդիպումների միջև` ղեկավարող հանձնաժողովներ (Συντονιστική Επιτροπή)։
Կա նաև ՊԱՍՈԿ «Երիտասարդական կուսակցության» երիտասարդական շարժում (հուն․՝ Νεολαία ΠΑΣΟΚ)։
2018 թվականի մարտի 18-ին այն դարձել է «Ժողովրդավարական համաձայնություն» կոալիցիայի անդամ։
Արդյունքներ խորհրդարանական ընտրություններում
խմբագրելՏարի | Կուսակցության ղեկավար | Ձայների քանակ | Ձայների տոկոս | Խմբակցության պատգամավորների քանակը խորհրդարանում | Դիրք |
---|---|---|---|---|---|
1974 | |||||
1977 | |||||
1981 | |||||
1985 | |||||
1989-I | |||||
1989-II | |||||
1990 | |||||
1993 | |||||
1996 | |||||
2000 | |||||
2004 | |||||
2007 | |||||
2009 | |||||
2012-I | |||||
2012-II | |||||
2015 |
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Michalopoulos D. «PASOK and the Eastern Block» // In Greece under Socialism, New Rochelle, New York: Orpheus Publishing Inc., 1988, pp. 339–337.
- Dimitrakopoulos D.G., Passas A. G. The Panhellenic Socialist Movement and European integration: The primacy of the leader // Social democracy and European integration, Taylor & Francis, 2011. pp. 117–156.
- Πανταζόπουλος Ανδρέας, Με τους πολίτες κατά του λαού: Το ΠΑΣΟΚ της νέας εποχής, εκδ. Βιβλιοπωλείον της Εστίας, Αθήνα, 2006.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կուսակցության պաշտոնական էջ(հուն.)
- ՊԱՍՈԿ-ի կանոնադրություն Արխիվացված 2015-09-24 Wayback Machine(հուն.)
- Երիտասարդական ՊԱՍՈԿ(հուն.)