Հունաստանի խորհրդարան
Հունաստանի խորհրդարան (հուն․՝ Βουλή των Ελλήνων), միապալատ օրենսդիր մարմին Հունաստանի Հանրապետությունում։ Այն բաղկացած է 300 պատգամավորներից, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է չորս տարի ժամկետով։
Հունաստանի խորհրդարան | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | միապալատ խորհրդարան |
Պատմություն | |
Հիմնադրված | 1843 |
Ղեկավարում | |
Խոսնակ | Նիկոս Վուցիս, Ձախերի արմատական կոալիցիա (ՍԻՐԻԶԱ) (145) |
Կազմը | |
Նստատեղեր | 300 |
Հանդիպումների վայր | |
hellenicparliament.gr(անգլ.)(ֆր.) |
Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են ժամանակ առ ժամանակ։ Ընտրություններում հաղթած կուսակցությունը ստանում է 50 մանդատ Հունաստանի Հանրապետության խորհրդարանում[1]։ Օրենսդիր մարմինը ղեկավարվում է Հունաստանի վարչապետի կողմից։
Խորհրդարանի ներկային նախագահի պաշտոնը ստանձնում է Նիկոս Վուցիսը, ով հարում է Ձախերի արմատական կոալիցիային՝ «Սիրիզա» կուսակցությանը, որը ներկայումս ունի ամենաշատ թվով մանդատները Հունաստանի խորհրդարանում։ Պառլամենտի շենքը տեղակայված է մայրաքաղաք Աթենքի կենտրոնում՝ Վասիլիսիս Սոֆիասի պողոտայում։
Օրենսդրական գործընթաց
խմբագրելՀունաստանում օրենքի ընդունման և ամրագրման նախաձեռնություն ունի միայն նախագահի ղեկավարած կառավարությունն ու ազգային ժողովը։ Օրինագիծը մինչ իրավական ուժ ստանալը պետք է ունենա պետական այրերի կողմից ներկայացված բացատրագիր։ Ցանկացած օրինագիծը վերընթերցվում է համապատասխան մշտական հանձնաժողովի կողմից։
Հունաստանի Հանրապետության սահմանադրության 110-րդ և 119-րդ հոդվածները ներկայացնում են սահմանադրական փոփոխություններն այդ երկրում։ Ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1975 թվականին։ Մինչ այդ փոփոխվել է երեք անգամ՝ 1986, 2001 և 2008 թվականներին։
Հունաստանի խորհրդարանի լիազորությունների մեջ է մտնում՝
- Հաստատել իր ռեգլամենտը՝ ժողովը վարելու վարելակարգը
- Խնայողություններ վերցնել պետական բյուջեից և հաշվետվությամբ ներկայացնել դրա օգտագործման նպատակն ու կարևորությունը
- Հաստատել տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր
- Անցկացնել հանրաքվե՝ հանուն Հունաստանի Հանրապետության
- Ընտրել Հանրապետության և խորհրդարանի նախագահ
Կուսակցական կազմ
խմբագրել2015 թվականի Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ Հունաստանի խորհրդարանն ունի հետևյալ կուսակցական կազմը.
Կուսակցություն | Առաջնորդ | Տոկոսային քանակություն | Պատգամավորների հաշվեկշիռ | |
---|---|---|---|---|
«Ձախերի արմատական կոալիցիա» Συνασπισμός της Ριζοσπαστικής Αριστεράς |
Ալեքսիս Ցիպրաս | 35,46 | 145 | |
«Նոր Ժողովրդավարություն» Νέα Δημοκρατία |
Անտոնիս Սամարաս | 28,10 | 75 | |
«Ոսկե արշալույս» Χρυσή Αυγή |
Նիկոլաոս Միխալոլիակոս | 6,99 | 18 | |
«Գետ» Το Ποτάμι |
Ստավրոս Թեոդորակիս | 4,09 | 11 | |
Հունաստանի կոմունիստական կուսակցություն Κομμουνιστικό Κόμμα Ελλάδας |
Դիմիտրիս Կուցումբաս | 5,55 | 15 | |
«Անկախ հույներ» Ανεξάρτητοι Έλληνες |
Փանոս Կամենոս | 3,69 | 10 | |
Համահունական սոցիալիստական շարժում Πανελλήνιο Σοσιαλιστικό Κίνημα |
Եվանգելոս Վենիզելոս | 6,28 | 17 |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ www.eklogika.gr. «Βουλευτικές έδρες ανά εκλογική περιφέρεια». www.eklogika.gr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի խորհրդարան» հոդվածին։ |