Կացուա Օկադա
Կացուա Օկադա (ճապ.՝ 岡田 克也 Օկադա Կացուա, հուլիսի 14, 1953, Յոկաիտի, Միե, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական և պետական գործիչ։ Ճապոնիայի խորհրդարանի անդամ և Ճապոնիայի դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար ու ներկայիս գլխավոր քարտուղար։ 2009 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 17-ը Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն էր[1]։
Կացուա Օկադա 岡田 克也 | |||
| |||
---|---|---|---|
սեպտեմբերի 16, 2009 - սեպտեմբերի 17, 2010 | |||
Նախորդող | Հիրոֆումի Նակոսեմե | ||
Հաջորդող | Սեիձի Մաեհարա | ||
Կուսակցություն՝ | Ճապոնիայի լիբերալ-դեմկրատական կուսակցություն (1994-ից առաջ) Նոր սահմանագծերի կուսակցություն (1994–1996) Աևի կուսակցություն (1996–1998) Լավ կառավարության կուսակցություն (1998) Ճապոնիայի դեմոկրատական կուսակցություն (1998–2016) | ||
Կրթություն՝ | Տոկիոյի համալսարան Հարվարդի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Բյուրոկրատ, քաղաքական գործիչ | ||
Ազգություն | ճապոնացի | ||
Դավանանք | սինտոիզմ | ||
Ծննդյան օր | հուլիսի 14, 1953 (71 տարեկան) | ||
Ծննդավայր | Յոկաիչի, Ճապոնիա | ||
Դինաստիա | Yokkaichi Okada family? | ||
Քաղաքացիություն | Ճապոնիա | ||
Հայր | Տացուա Օկադա | ||
Ամուսին | Տացուկո Օկադա | ||
Զավակներ | 3 | ||
Կայք՝ | katsuya.net | ||
Ինքնագիր | |||
Վաղ կյանք և ընտանիք
խմբագրելԿացուա Օկադան Տակուի Օկադայի երկրորդ որդին է, որը համարվում է ճապոնական առևտրական Æon Group (ճապ.՝ イオングループ Իոն գուրու պու) մեծ ընկերության հիմնադիրը[2]։ Նա ավագ եղբայրը՝ Մոտոա Օկադան AEON Group ընկերության նախագահն ու գլխավոր ադմինիստրատորն է։ Օկադան ավարտել է Տոկիոյի համալսարանը և անցել է աշխատանքի Ճապոնիայի ներքին առևտուրի ու արդյունաբերության նախարարությունում։ Նա նաև սովորել է Հարվարդի համալսարանի միջազգային գործերի Weatherhead կենտրոնում[3]։
Քաղաքական կարիերա
խմբագրելՕկադան 1990 թվականի ընտրությունների ժամանակ ընտրվել է խորհրդարանում ներկայացնելու Միե պրեֆեկտուրան, լիբերալ-դեմկրատական կուսակցությունից և միացել է Տակեսիտայի ՃԼԲԿ-ի ֆրակցիային։ Արդյունքում նա լքեց ֆրակցիան նրա ղեկավարներ Ցուտոմու Հատայից և Իտիրո Օձավայից հետո, որպեսզի 1993 թվականին միանա Ճապոնիայի վերածննդի կուսակցությանը[2]։ Մի քանի ցրումներից և միացումներից հետո, Օկադան դարձավ Սինսինտոյի Արևի կուսակցության անդամ և Մենսեիտոն վերջապես միացավ դեմոկրատական կուսակցությանը, 1998 թվականին[2]։
2004 թվականի մայիսի 18-ին նա դարձավ դեմոկրատական կուսակցության նախագահ և նույն թվականին այդ կուսակցությունը դարձրեց խորհրադարանի ընտրությունների ժամանակ ամենամեծ ընտրական հաղթանակ տարած կուսակցություններից մեկը։ Սակայն 2005 թվականի սեպտեմբերին նա լքեց պաշտոնը մեծ կորոստներ տալու պատճառով[4]։
2009 թվականի ընդհանուր ընտրությունների ժամանակ, դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո, Յուկիո Հատոյաման նրան նշանակեց արտաքին գործերի նախարար[5];
Օկադայի մասին հայտնի է, որ նա սիրում է հավաքել հուշանվերների և գորտերի նկարների հավաքածու, որոնք զարդարում են նրա գրասենյակը[5]։
2010 թվականի սեպտեմբերի 16-ին նա լքեց նախարարի պաշտոնը, դեմոկրատիական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու համար[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հատոյաման սկսել է իր գրասենյակ կանչել նախարարի պաշտոնի թեկնածուներին։ Մաինիտի սիմբուն, սեպտեմբերի 5, 2009:
- ↑ 2,0 2,1 2,2 Կացուա Օկադայիտվյալները։ BBC News, սեպտեմբերի 8, 2005:
- ↑ Հարվարդի համալսարանի միջազգային գործերի Weatherhead կենտրոնի մասին տեղեկություններ Արխիվացված 2009-04-03 Wayback Machine:23 (1), 2008։
- ↑ Կոիձումի մպատմական հաղթանակ է տանում ընտրություններին։ Սեուլ Թայմս, սեպտեմբերի 11, 2005:
- ↑ 5,0 5,1 Nishikawa, Yoko; Sieg, Linda; Roddy, Michael (սեպտեմբերի 5, 2009)։ Գլխավոր փաստերը Օկադայի մասին, որպեսզի դառնալ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար։ Ռոյթերս։
- ↑ Կանը հայտարարել է նոր արտաքին գործերի նախաչաչի անունը Արխիվացված 2010-11-17 Wayback Machine:
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Կենսագրություն Արխիվացված 2010-01-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կացուա Օկադա» հոդվածին։ |