Կենսաջերմային հորեր
Կենսաջերմային հորեր, Բեկարի հոր, չեխական հոր, պիրյատինյան հոր, կառույցներ, որտեղ ոչնչացնում են կենդանիների դիակները։
Կառուցվում է տիպային նախագծով՝ խոնավա և ջերմադիմացկուն շինանյութից։ Ունի հերմետիկ կափարիչ և օդանցք։ Դիակները լցնելուց 20 օր անց խցիկում ջերմաստիճանը հասնում է մինչե 65 °C։ Դրանք 35-40 օր հետո լրիվ քայքայվում են, վերածվում առանց հոտի, միատարր կոմպոստի, որն էլ կարելի է օգտագործել որպես պարարտանյութ։ Ի տարբերություն անասնագերեզմանոցների, կենսաջերմային հորերում բազմաթիվ միկրոբներ ոչնչանում են արագորեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 373)։ |