Կիանիտ (հունարեն՝ κυ΄ανος — մուգ կապույտ), դիսթևն, միներալ։ Քիմիական կազմը՝ ։ Պարունակում է մինչև 63, 1% ։ Երբեմն խառնուրդների ձևով պարունակում է երկաթի կամ քրոմի օքսիդ։ Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է։ Առաջացնում է սյունակավոր կամ թերթիկավոր բյուրեղներ և ագրեգատներ։ Գույնը՝ կանաչ-երկնագույնից մինչև կապտականաչ և դեղին, երբեմն անգույն է։ Կարծրությունը՝ բյուրեղի երկարությանը զուգահեռ՝ 5, 5, ուղղահայաց՝ 7, 0, խտությունը՝ 3650 կգ/մ³։ Կիանիտը հանդիպում է էկլոգիտներում, ամֆիբոլիտներում։

Կիանիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Al₂OSiO₄
Նիկել-Շտրունցի դասակարգում9.AF.15[1]
Դանա դասակարգում52.2.2c.1
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգտրիկլինային համակարգ
Մոոսի կարծրություն7,5 և 4,5
Ենթակատեգորիաnesosilicates? և ալյումասիլիկատներ

Ծանոթագրություններ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 397