Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։ Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացսականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։

Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։

Միացությունները, որոնք պարունակում են թթվածնի երկու ատոմ կոչվում են պերօքսիդներ, սուպերօքսիդներ։ Կոպիտ ասած նրանք չեն մտնում օքսիդների դասի մեջ։

Oքսիդների դասակարգում

խմբագրել

Կա օքսիդների 4 հիմնական դաս՝ հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։

Կախված նրանից թե ինչ քիմիական կազմ ունեն նրանք, տարբերում են.

Օքսիդների քիմիական հատկությունները

խմբագրել
  • Փոխազդեցության արդյունքում թթվային օքսիդները առաջացնում են աղեր։
  • Օքսիդները փոխազդելով ջրի հետ, առաջացնում են թթուներ։
  • Հիմնային օքսիդները փոխազդում են թթուների հետ, իսկ թթուները հիմնային օքսիդների։

Նախևառաջ՝ թթվային և հիմնային (խոսքը ալկալիներին համապատասխանող օքսիդների մասին է) օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ համապատասխանաբար թթուներ և հիմքեր առաջացնելով՝

 
 

Հիմնային օքսիդները փոխազդում են թթուների հետ և առաջացնում աղ և ջուր, օրինակ՝

 

իսկ թթվային օքսիդները՝հիմքերի հետ՝դարձյալ աղ և ջուր առաջացնելով՝

 

Թթվային և հիմնային օքսիդները իրենց հերթին կարող են փոխազդել իրար հետ՝նույն արգասիքները առաջացնելով, օրինակ՝

 

Ինչ վերաբերվում է երկդիմի օքսիդներին՝նրանք փոխազդում են թե թթուների, թե հիմքերի հետ՝

 

Աղ չառաջացնող օքսիդները չեզոք են, սակայն դրանք կարելի է այրել և ստանալ նոր օքսիդ.

 

Հիմնային օքսիդներ

խմբագրել
  • Հիմնային օքսիդ + ուժեղ թթու → աղ + ջուր
 
 
  • Ուժեղ հիմնային օքսիդ + թթվային օքսիդ → աղ
 
  • Հիմնային օքսիդ + ջրածին → մետաղ + \rightarrow Cu + H_2O}</math>

Թթվային օքսիդներ

խմբագրել
  • Թթվային օքսիդ + ջուր → թթու
 
  • Թթվային օքսիդ + հիմնային օքսիդ → աղ
 
  • Թթվային օքսիդ + հիմք → աղ + ջուր
 

Եթե թթվային օքսիդը հանդիսանում է անհիդրիդ, ապա.

 
 
  • Թթվի անհիդրիդ1 + անջուր թթու2 → թթվի անհիդրիդ2 + անջուր թթու1
 

Օքսիդների Ստացում

խմբագրել

Ամենապարզ եղանակը պարզ նյութի և թթվածնի փոխազդեցությունն է՝

 
 

Օքսիդներ են ստացվում նաև՝

  • Անլուծելի հիմքը տաքացնելով քայքայելիս՝
 
  • Անկայուն կամ թույլ թթուն քայքայելիս՝
 
  • Որոշ աղեր քայքայելիս՝
 
 
  • Նաև որոշ օքսիդներ այրելիս՝
 
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսիդ» հոդվածին։