Կինոգիտություն
Կինոգիտություն (անգլ.՝ film studies), արվեստաբանության բնագավառ, որն ուսումնասիրում է կինոարվեստի առանձնահատկությունները, ֆիլմի հասարակական դերի, բնույթի օրինաչափությունները։
Պատմություն
խմբագրելԿինոգիտությունն ընդգրկում է կինոյի տեսությունն ու պատմությունը, կինոքննադատությունը որպես օժանդակ ենթաբաժին՝ ֆիլմագրությունը (ֆիլմոգրաֆիա)։ Կինոգիտությունը մշակում է ֆիլմի դրամատուրգիայի (կինոդրամատուրգիայի), ռեժիսուրայի տեսության, դերասանական ստեղծագործության, կինեմատոգրաֆիական հղացման պատկերային մեկնաբանման, կինոերաժշտության, հնչյունային կազմի հարցերը։ Նրա խնդիրներից է նաև կինոընկալման կոնկրետ սոցիոլոգիայիև հոգեբանության հետազոտությունը։
Կինոգիտությունը զարգացում
խմբագրելԿինոգիտությունը զարգանում է փիլիսոփայական գիտություններին, հատկապես գեղագիտությանը սերտորեն շաղկապված։ Սոցիալիստական երկրներում կինոգիտությունն հենվում է մարքս-լենինյան գեղագիտության վրա, ղեկավարվում նրա ընդհանուր դրույթներով, ճանաչում կինոյի սեփական օրենքները։ Կինոգիտությունն օգտվում է արվեստաբանության մյուս բնագավառների, ինչպես և մի շարք այլ հասարակական գիտությունների փորձից, տվյալներից և սկզբունքներից։ Կինոգիտությունն արվեստաբանության առավել երիտասարդ ու սակավ մշակված մարզն է, որ պայմանավորված է կինոյի ծագման ու զարգացման առանձնահատկություններով։ Բուրժուական երկրներում կինոգիտության միակ ճյուղը, որին հովանավորում են ձեռնարկատերերը և պետությունը, կիրառական կինոսոցիոլոգիան է, որը, սակայն, ելնում է ռեակցիոն փիլիսոփայական ուղղությունների դիրքերից։
Հայտնի անձանց ֆիլմի ուսումնասիրություններ
խմբագրելԲուրժուական երկրների կինոգիտության մեջ արժեքավոր ներդրում են կատարում, այսպես կոչված, անկախ կինոգործիչները, որոնք հակադրվում են մոնոպոլիաների շահադիտական կինոքաղաքականությանը։
Կինոգործիչներ
խմբագրելԱրտասահմանյան կինոգիտության աչքի ընկնող ներկայացուցիչներից են՝
- Լ. Դելլյուկը,
- Լ. Մուսինակը,
- Ժ. Սադուլը (Ֆրանսիա),
- Ա. Մոնտեգյուն (Անգլիա),
- Զ. Լոուսոնը (ԱՄՆ),
- Զ. Կրակաուերը (Գերմանիա) և ուրիշներ։
Կինոյի պատմության և տեսության զարգացմանը մեծապես նպաստել են նաև.
- Ե. Տեպլիցը (Լեհաստան),
- Բ. Բալաժը (Հունգարիա) և ուրիշներ։
Կոմունիստական կուսակցության քաղաքականությունը կանխորոշել է ստեղծագործական որոնումների ուղղությունը խորհրդային կինոարվեստում և դրանց տեսական հիմնավորման անհրաժեշտությունը։ Կինոյի և կինոգիտությունն զարգացման համար հիմնորոշ նշանակություն են ունեցել Վ. Ի. Լենինի մտքերը կինոյի դերի, խնդիրների մասին։
Կինոռեժիսորներ
խմբագրելԽորհրդային կինոգիտության ասպարեզում մեծ ավանդ ունեն կինոռեժիսորներ՝
- Լ. Վ. Կուլեշովը, Զ. Վերտովը, Ս. Մ. էյզենշտեյնը, Վ. Ի. Պուդովկինը,
- Ս. Ա. Գերասիմովը, Գ. Մ. Կոզինցևը, Մ. Ի. Ռոմմը, Ա. Ի. Ցուտկևիչը և ուրիշներ։
Կինոյի ականավոր տեսաբաններից ու պատմաբաններից են՝
- Մ. Ց. Բլեյմանը, Ի. Վ.Վայսվելդը, Մ. Ս. Գինզբուրգը,
- Ս. Վ.Դրոբաշենկոն, Ա. Վ. Կարագանովը, Ռ. Ն.Ցուրենևը, Ս. Ի. Ֆրեյլիխը և ուրիշներ։
Կինոգետներ
խմբագրելԱռաջին Պետական կինոդպրոց
խմբագրել1919 թվականին ՌՍՖՍՀ լուսժողկոմատի սիստեմում բացվել է աշխարհում առաջին Պետական կինոդպրոցը (հետագայում՝ Համամիութենական պետ. կինոինստիտուտ), որը դարձել է կինոյի ստեղծագործ կադրերի, այդ թվում կինոտեսաբանների պատրաստման կարևոր կենտրոն, ուր 1945 թվականին ստեղծվել է հատուկ կինոգիտական բաժին։ Բացի այս ինստիտուտներից, կինոգիտության զարգացման խոշոր կենտրոններից են ԽՍՀՄ պետ-կինոյի կինոյի տեսության և պատմության ինստիտուտը, ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության արվեստների պատմության ինստիտուտի համապատասխան բաժինը, գիտահետազոտական կինոֆոտոինստիտուտը, ԽՍՀՄ պետֆիլմաֆոնդը (Մոսկվա) և թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի ինստստիտուտը (Լենինգրադ)։ Կինոգիտության հարցեր են մշակվում նաև միութենական հանրապետություններում, այդ թվում Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի կինոյի մասնաճյուղում։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Соколов В. Киноведение как наука. — НИИ киноискусства, 2008. — 328 с. — ISBN 978-5-91524-001-7
Արտաքին հղումներ
խմբագրել- Гильдия киноведов и кинокритиков России (ռուս.)
- Журнал «Киноведческие записки» (ռուս.)
- The Kendrick Academy
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 435)։ |