Կիպրիանոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կիպրիանոս Կարթագենացի (լատին․՝ Thascius Caecilius Cyprianus, մոտ 200[1][2][3][…], Կարթագեն, Հռոմեական կայսրություն - սեպտեմբերի 14, 258, Carthage, Հռոմեական կայսրություն), Կարթագենի (Հյուսիսային Աֆրիկա) եպիսկոպոս, Ընդհանրական Եկեղեցու հայր։ Լինելով մեծահարուստի որդի՝ ստացել է իր ժամանակի լավագույն կրթությունը։ Դարձել է հռետոր, պերճախոսության ու փիլիսոփայության ուսուցիչ՝ դասավանդելով կարթագենյան դպրոցներից մեկում։ Քրիստոնեություն է ընդունել 46 տարեկանում, իսկ 248 թ. օծվել Կարթագենի եպիսկոպոս։ 258 թ.՝ Վալերիանոս կայսեր հալածանքների ժամանակ, մերժելով զոհ մատուցել կուռքերին՝ գլխատվել է։
Կիպրիանոս | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ 200[1][2][3][…] |
Ծննդավայր | Կարթագեն, Հռոմեական կայսրություն |
Մահացել է՝ | սեպտեմբերի 14, 258 մահապատիժ |
Վախճանի վայր | Carthage, Հռոմեական կայսրություն |
Երկիր | Հին Հռոմ |
գրող, քահանա, փիլիսոփա և կաթոլիկ եպիսկոպոս | |
Հավատք | քրիստոնեություն և կաթոլիկություն |
Հեղինակ է աստվածաբանական մի շարք աշխատությունների և շուրջ 80 հովվական նամակների՝ գրված հալածանքի տարիներին տարբեր առիթներով։ Աստվածաբանների համար մեծարժեք է հատկապես Եկեղեցու մասին Կիպրիանոսի վարդապետությունը, որն արդի եկեղեցաբանության հիմնական աղբյուրներից մեկն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ 2,0 2,1 CONOR.Sl
- ↑ 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրիանոս» հոդվածին։ |