Կլաուդիո Բրավո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կլաուդիո Անդրես Բրավո Մունյոս (իսպ.՝ Claudio Andrés Bravo Muñoz, ապրիլի 13, 1983[1][2], Loncoche, Կաուտին, Արուկանիա, Չիլի), «Մանչեսթեր Սիթիի» և Չիլիի ազգային հավաքականի դարպասապահ։
Կլաուդիո Բրավո իսպ.՝ Claudio Bravo | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1983[1][2] (41 տարեկան) |
Ծննդավայր | Loncoche, Կաուտին, Արուկանիա, Չիլի |
Քաղաքացիություն | Չիլի և Իսպանիա |
Կրթություն | Liceo Polivalente Juan Gómez Millas? |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Claudio Bravo Վիքիպահեստում |
Կլաուդիո Անդրես Բրավո Մունոսը «Բարսելոնա» է եկել 2014 թվականի ամռանը Ռեալ Սոսյեդադից։ Բրավոն ծնվել է 1983 թվականի ապրիլի 13-ին Չիլիի Բուին քաղաքում։ Բրավոն դեռ վաղ հասակից սկսել է ֆուտբոլ խաղալ, սակայն իր կարիերայի սկզբում եղել է հարձակվող, այնուհետև պաշտպան և վերջում նոր միայն դարպասապահ։ Բրավոյի առաջին ակումբը եղել է չիլիական Կոլո-կոլոն, որին նա միացել է 11 տարեկան հասակում։ Մարզումները սկսվելուն պես Բրավոն խնդրել է իր մարզչին իրեն փորձել դարպասապահի դիրքում և այդ օրվանից նա այլևս չի ցանկացել փոխել իր դիրքը։ Կլաուդիո Բրավոն Կոլո-կոլոյի առաջին թիմի կազմում առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2002 թվականին՝ 19 տարեկան հասակում։ 2006 թվականին Բրավոն տեղափոխվել է իսպանական Ռեալ Սոսյեդադ, որտեղ իր դեբյուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Մալյորկայի հետ խաղում (0-0)։ Կլաուդիո Բրավոն իր բարձր հասակի (185 սմ.) շնորհիվ հիմնականում հաղթող է դուրս գալիս 2-րդ հարկում։ Բրավոն սթափ մտածող, ճկուն և փորձառու դարպասապահ է, ով նաև հիանալի է խաղում ոտքերով։ Բացի այդ, Բրավոն կարողանում է վստահություն հաղորդել թիմի պաշտպանությանը, ինչը շատ կարևոր գործոն է ժամանակակից ֆուտբոլում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստը Արխիվացված 2014-09-08 Wayback Machine barca.am կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիո Բրավո» հոդվածին։ |