Կծվակ
Կծվակ, հախկին հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Դատվանից 6 կմ հյուսիս՝ Վանա լճի ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Կծվակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խլաթի գավառակ | |
Այլ անվանումներ | Գծվակ, Գոզվակ, Կազվիզ, Կիզվազ, Կցվակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 514 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | կծվակեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳյուղի անվանումը կապված է Կայծակ տանուտիրոջ անվան հետ։ Մեկ այլլ վարկածի համաձայն առաջացել է կծու և ակ բառերից և բնորոշում է գյուղի կծու ջուր ունենալը։
Պատմություն
խմբագրել1895 թվականին գյուղի բնակչությունը ենթարկվել է կոտորածի, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բռնությամբ տեղահանվել է։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն
խմբագրելԿծվակը զուտ հայաբնակ գյուղ է եղել։ 1882 թվականին ուներ 71 տուն՝ 642 հայ բնակչով, իսկ 1909 թվականին ուներ 642 (60 տուն) հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԿծվակն ուներ Սուրբ Գևորգ եկեղեցի, որը հայոց ցեղասպանությունից հետո թուրքերը բռնագրավել են։ Գյուղն մոտ կար միջնադարյան բերդ, որի ավերակները XX դարի սկզբին դեռ երևում էր բլրի գագաթից[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 156
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 485)։ |