Կյուրինի գավառակ
Կյուրին, գավառ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Վարչական կենտրոնը Կյուրին քաղաքն է։
Գավառակ | |
---|---|
Կյուրին | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Սեբաստիայի գավառ |
Այլ անվանումներ | Գյուրուն, Գուռուն, Գուրուն, Կյուրուն, Քերուն |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ |
Բնակչություն | 55307[1] մարդ (1910) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլք |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ[1] |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրելԳավառակը տարածքը համապատասխանում է Փոքր Հայքի Երրորդ Հայք պրովինցիայի Գառնակ (Կառնակ) գավառին։ Եղել է Սսի կաթողիկոսության թեմերից մեկը։
Ըստ թուրք վալիի ներկայացված տվյալների 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բռնագաղթեցվել է 7706 հայ։
Բնակչություն
խմբագրել1880-ական թվականներին ուներ 9000 հայ բնակիչ։ 1910 թվականին ուներ 55307 բնակիչ, որից 26820-ը՝ հայ։ 1915 թվականի նախօրեին գավառակն ուներ 15800 հայ բնակիչ, որից 14000-ը՝ քաղաքում, իսկ 1800-ը՝ գյուղերում։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն, արհեստներն ու առևտուրն էր։
Վարչական բաժանում
խմբագրել1910 թվականին գավառակն ուներ 3 գյուղախումբ՝ 54 գյուղով[1]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն