Կնինյան ամրոց
Կնինյան ամրոց (խորվ.՝ Kninska tvrđava), ամրոց է որը տեղակայված է Խովաթիայում։ Սա Եվրոպայի երկրորդ ամենամեծ ամրոցն է և ամենամեծ պաշտպանողական ամրոցն է[1]։ Այն նաև Շիբենիկ Կնին ժուպանության պատմական քաղաքներից է։ Ամրոցի կառուցումը սկսվել է IX-րդ դարում (հնարավոր է VI-րդ դարում), իսկ ներկայիս տեսքը պահպանվել է XVII և XVIII դարերից[2][3]։ Ամրոցի նշանակությունը հատկապես կարևորվեց Խորվաթիայի թագավոր Դմիտար Զվոնիմիրի օրոք, որն 1076 թվականից այն դարձրեց Խորվաթական թագավորության կենտրոնը։
Կնինյան ամրոց խորվ.՝ Kninska tvrđava | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց |
Վարչական միավոր | Կնին |
Երկիր | Խորվաթիա |
Կազմված է մասերից | flag of Croatia on Knin Fortress? |
Շինանյութ | կրաքար |
Ավերվել է | 19-րդ դար |
Knin Fortress Վիքիպահեստում |
Տեղակայություն և նկարագրություն
խմբագրելԱմրոցը տեղակայված է գլխավոր ճանապարհային հանգույցի վրա, որը Դալմաթիայից գնում է դեպի մայրցամաքային Խորվաթիա և Բոսնիա։ Կինյան մարոցը գտնվում է Սպաս լեռան գագաթին, Կնին քաղաքից 100 մ բարձրության վրա։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ այդ տարածքը բնակեցված էր VI-րդ դարից։ Ամրոցի երկարությունը 470 մետր է, իսկ լայնությունը 110 մետր։ Ամրոցի նախնական տեսքը, պատմական և հնագիտական տեղեկությունների անբավարարության պատճառով, ամբողջովին հայտնի չէ։ Ըստ ենթադրվող տվյալների համաձայն, որոնք հիմնվում են այդ ժամանակաշրջանի նմանատիպ այլ ամրությունների վերլուծության վրա, այն շրջապատված է եղել բարձր պարիսպներով։
Ամրոցը կազմված է երեք՝ հյուսիսային, հարավային և միջին մասերից։ Համաձայն վերջին հետազոտությունների, հյուսիսային մասը կառուցվել է VIII-րդ դարի կեսերից մինչև XII-րդ դարի վերջը։
Ամրոցի գլխավոր մուտքը ներկայացնում է իրենից քարե դարպասներ բարոկկո ոճի։ Ամրոցի դարպասների դռան վրա կարելի է տեսնել Վենետիկի հանրապետության խորհրդանիշը։
Ամրոցի հյուսիսային մասում, ձախ կողմում, երբևիցե եղել է զինագործի տունը, իսկ այսօր այն հին քաղաքային դահլիճ է։ Նրանից ձախ գտնվում էին զորանոցներ, որոնցում այժմ գտնվում են Կնինյան թանգարանի ցուցասրահները։ Այնտեղ է նաև գտնվում Լույո Մարուն (1857—1939) վանականի հուշարձանը, որն առաջնինը սկսեց իրականացնել ամրոցում պեղումներ, և կատարեց բազում բացահայտումներ խորվաթական մշակույթի։
Սուրբ Վարվառայի եկեղեցում պահպանվում է զանգ, որը Հովհաննես Պողոս II-րդի նվերն է, երբ նա 1994 թվականին այցելեց Կնին։ Ամրոցը իր այժմյան տեսքը ստացել է շնորհիվ Ալբերգեթթի, որը վենետիկացի ռազմական ինժեներ էր, և փորագրությունը, որը կատարվել է ամրոցի վրա, վկայում է այն մասին, որ 1711 թվականին ավարտվել է ամրոցի կառուցումը[4]։ Ամրոցը պահպանվում է, որպես Խորվաթիայի մշակութային ժառանգության գրանցամատյանում մուտքագրված պատմական հուշարձան։
Պատմություն
խմբագրելԽորվաթները կառուցեցին ամրոցը հին հռոմեական բնակավայրի մոտակայքում (լատին․՝ Tignino castro) այն բանից հետո, երբ նրանք տեղափոխվեցին այս շրջաններ։ Ամրոցի տիրակալները հաճախակի արդիականացնում էին ամրոցի ենթակառուցվածքները, որպեսզի այն համապատասխաներ այդ ժամանակվա անվտանգության պահանջներին։ Այն խորվաթական թագավորների նստավայրերից մեկն է հանդիսացել և հնարավոր է հետագայում դարձել է ամենագլխավոր նստավայրը, քանի որ Կնին քաղաքից առավել անվտանգ էր կառավարել Դալմաթիայի և Լիբուրնայի հողերը, ինչպես նաև քրիստոնյա դարձնել Գացկայի, Լիկայի և Կրաբայի հեթանոս խորվաթներին։ Որպես ապացույց կարող են ծառայել եկեղեցիները, որոնք կառուցվել են Կնին քաղաքի շուրջը Տրպիմիր I-ի կողմից[5]։
Ամրոցի ապարանքը ուներ մի քանի հանդիսավոր դահլիճներ, որոնցում արձակվում էին խորվաթական թագավորների՝ հրամանները ու որոշումները։ Սպաս լեռան հարավային բարձրության բարձրավանդակի վրա կառուցվել է երկրորդ ամրոցը՝ Լաբը (լատին․՝ Сastro Lab, Labwar), որը տեղի կուսակալների նստավայրն էր։
Կնինի եպիսկոպոսությունը հիմնադրվել է 1040 թվականին Ստեփան I-ի կողմից և այն իր մեջ էր ներառում մինչև Դրավա գետը ընկած տարածքները։ Կնինի եպիսկոպոսը նաև ուներ «Խորվաթական եպիսկոպոս» անվանումը[6]։
XIV-րդ դարում ամրոցը բաժանված էր մեծ և փոքր քաղաքների։ Փոքր քաղաքը հիմնականում օգտագործվում էր պաշտպանողական նպատակներով, իսկ մեծ քաղաքում տեղակայված էին տներ, որոնցում ապրում էին եպիսկոպոսները և ազնվականները։
Առավել հնարավոր է, որ XV-րդ դարում, երբ մեծացել էր օսմանյան զորքերի ներխուժման վտանգը Եվրոպա, կառուցվել է պաշտպանական պատերի լրացուցիչ շարքը, որի վրա այսօր գտնվում է ամրոցի հիմնական մուտքը։ 1522 թվականի մայիսին օսմանյան զորքերը սկսեցին պաշարել Կնինը և մայիսի 29-ին ավարտվեց պաշարումը օսմանցիների հաղթանակով։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Hrvatska enciklopedija, Dalibor Brozović, Leksikografski zavod «Miroslav Krleža», 1999, 953-6036-29-0
- ↑ «Grad Knin — O Kninu — Kninska tvrđava». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Kninska tvrđava». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Starohrvatska prosvjeta, Izdavački zavod Jugoslavenske akademije, 1960
- ↑ Mužić, Ivan (2006). Hrvatska povijest 9. stoljeća (PDF). էջ 110. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Footprint Croatia, Footprint Travel Guides, 2004, 1-903471-79-6