Կոզելեց ( ուկրաիներեն՝ Козелець ), գյուղական բնակավայր Ուկրաինայի հյուսիսում՝ Չեռնիգովի մարզի Չեռնիգովի շրջանում, Դնեպրի վտակ Օստեր գետի ափին։ Կոզելեցի հրոմադա կոչվող վարչական միավորի կենտրոնն է[1]։ Զբաղեցնում է 8,44 քառակուսի կիլոմետր տարածք։ 2022 թվականի տվյալներով բնակչության թվաքանակկը եղել է 7.496:

Բնակավայր
Կոզելեց
ուկրաիներեն՝ Козелець
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՀամայնքChernihiv Raion?
Հիմնադրված է1098 թ.
Մակերես8,44 կմ²
ԲԾՄ113 մետր
Բնակչություն7968 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ17003
Պաշտոնական կայքgska2.rada.gov.ua/pls/z7502/A005?rdat1=17.06.2008&rf7571=40033
Country{{{2}}} Ուկրաինա
OblastԿաղապար:Country data Chernihiv Oblast
RaionChernihiv Raion
Կոզելեց (Ուկրաինա)##
Կոզելեց (Ուկրաինա)

Կոզելեցը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1098 թվականին։ 1924 թվականին ստացել է քաղաքային տիպի բնակավայրի ( քաղաքից մի աստիճան ցածր) կարգավիճակ[2]։

Բնակավայրի նշանավոր տեսարժան վայրերից հիշարժան է հատկապես Սուրբ Կույսի ծննդյան տաճարը, որը նախագծվել է ուկրաինական բարոկկո ոճով ճարտարապետներ Իվան Հրիհորովիչ-Բարսկու և Անդրեյ Կվասովի կողմից։ Կոզելեցում գործում են սննդի արդյունաբերության մի շարք տեղական ձեռնարկություններ, անասնաբուժական տեխնիկում[3]։

Պատմություն

խմբագրել

Կոզելեցն առաջին անգամ հիշատակվել է 1098 թվականին որպես ամրացված քաղաք արևելասլավոնական պետության՝ Կիևյան Ռուսիայի կազմում[4]։ Լեհ-լիտվական Համագործակցության ժամանակներում Կոզելեցը հայտնի էր Կոզլոհրադ անունով ( ուկրաիներեն՝ Козлоград ):

 
Քաղաքի գլխավոր տաճարը, որը նախագծել են Իվան Հրիհորովիչ-Բարսկին և Անդրեյ Կվասովը ։

Տասնյոթերորդ դարի սկզբին Կոզելեցը տարածաշրջանային առևտրի կարևոր կենտրոն էր[5]։ Տասնյոթերորդ-տասնութերորդ դարերում այն նաև հարյուրապետական՝ սոտնյա քաղաք էր կազակական հետմանության Պերեյասլավլի և Կիևի գնդի կազմում[6]։

1656 թվականին Կոզելեցն ստացել է Մագդեբուրգյան իրավունքներ։ 1662 թվականին Կոզելեցյան կազակական ռադան Յակիմ Սոմկոյին ընտրել է կազակների հետման[7][8] 1679 թվականին թաթարների արշավանքից Կոզելեցը մասամբ ավերվել է։

1744 թվականին Ռուսաստանի կայսրուհի Ելիզավետան կանգ է առել Կոզելեցում՝ դեպի Կիևի սրբավայրեր իր ուխտագնացության ճանապարհին[9]։

18-19-րդ դարերում բնակավայրը ծառայել է որպես Ռուսական կայսրության Կիևի, Մալոռոսիայի և Չեռնիգովի նահանգների շրջանային կենտրոն[4]։ Տասնիններորդ դարի վերջին Կոզելեցի բնակչությունը կազմում էր 5420 մարդ[10]։

Ռուսական կայսրության փլուզումից հետո, որը հանգեցրեց Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, Կոզելեցը հայտնվեց Խորհրդային Միության կազմի մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Einsatzgruppen-ը մահապատժի է ենթարկել քաղաքի 125 հրեաներին, որոնց թվաքանակը նախքան պատերազմը հասնում էր 2000-ի[11][12]։

Մինչև 2020 թվականի հուլիսի 18-ը Կոզելեցը նույնանուն շրջանի վարչական կենտրոնն էր։ Շրջանը լուծարվել է 2020 թվականի հուլիսին՝ Ուկրաինայի վարչական բարեփոխման շրջանակում, որի արդյունքում Չեռնիգովի մարզի շրջանների թիվը կրճատվել է մինչև հինգի։ Կոզելեցի շրջանը ընդգրկվել է Չեռնիգովի շրջանի մեջ[13][14]։

Մինչև 2024 թվականի հունվարի 26-ը Կոզելեցը համարվում էր քաղաքատիպ ավան։ Այդ օրը ուժի մեջ է մտել նոր օրենք, որով այդ կարգավիճակը վերացվել է, և Կոզելեցը դարձել է գյուղական բնակավայր[15]։

Տեսարժան վայրեր

խմբագրել
 
Կոզելեցի տաճարի ձեռագործ պատկերապատումը՝ իկոնոստասը, որը պատրաստվել է Իտալիայում :

Կոզելեցում պահպանվել են կազակական հետմանության ժամանակների կարևոր ճարտարապետական հուշարձաններ, որոնցից են գնդի գրասենյակի շենքը (ներկայիս քաղաքապետարանը), Դարահան առանձնատնային համալիրը, Սուրբ Միքայել եկեղեցին (կառուցվել է 1784 թվականին) և Համբարձման եկեղեցին (1864–66)[4]:

Քաղաքի գլխավոր տաճարը և ճարտարապետական առավել տեսարժան վայրը Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճարն է, որը կառուցվել է տասնութերորդ դարի կեսերին՝ ուշ ուկրաինական բարոկկո ոճով, ճարտարապետներ Իվան Հրիհորովիչ-Բարսկու և Անդրեյ Կվասովի կողմից[16][17]։ Մայր տաճարի կառուցման համար միջոցներ են հատկացրել Ալեքսեյ և Կիրիլո Ռոզումովսկին (վերջինս 1750 թվականին նշանակվել է հետման)[17]։

Անվանի անձինք

խմբագրել

Կոզելեցցի անվանի մարդկանց ցանկը.

  • Եվստաֆի Բոգոմոլեց (1750-ից 1755-1811 թվականներին) - Կոզելեցի քաղաքապետ 1789 թվականին, ակադեմիկոս Ալեքսանդր Ա Բոգոմոլեցի և բժշկական գիտությունների դոկտոր Օլգա Բոգոմոլեցի նախնին՝ ուղիղ գծով։ Եվստաֆի Բոգոմոլեցը համարվում է Ռադոմիսլի ամրոցի հիմնադիրը[18]
  • Յուրի Լևիտանսկի (1922–1996), ռուս բանաստեղծ
  • Բորիս Մանկևսկի (1883–1962), ուկրաինացի նյարդաբան[19]
  • Վլադիմիր Նեգովսկի (1909–2003), ռուս ախտաֆիզիոլոգ[19]
  • Մարիա Վասիլևնա Պավլովա (ծնվ. Գորտինսկայա) (1854-1939) պալեոնթոլոգ, ակադեմիկոս

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Козелецкая громада» (Russian). Портал об'єднаних громад України.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Urban-type settlement Kozelets, Chernihiv Oblast, Kozeletskyi Raion». Verkhovna Rada of Ukraine (Ukrainian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Kozelets». Encyclopedia of Ukraine. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Kozelets». Encyclopedia of Ukraine. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին."Kozelets". Encyclopedia of Ukraine. Retrieved 2008-06-17.
  5. Козелец (пос. гор. типа в Черниговской обл.) (ռուսերեն). Moscow: Great Soviet Encyclopedia. 1969–1978. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  6. «Kozeletskyi Raion. General information about the raion». Division of Culture and Tourism (Ukrainian). Chernihiv Oblast Government Administration. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Syundyukov, Ihor (2004 թ․ սեպտեմբերի 18). «Ukrainian rebellion». The Day (Ukrainian). Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Yakovenko, Nataliya (1997). Нариси Історії України: З найдавніших часів до кінця XVIII ст. Kyiv. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Massie, Robert (2012), Catherine the Great: Portrait of a Woman, New York: Random House, էջ 67, ISBN 978-0345408778
  10. Kozelets. Vol. V. 27. Saint Petersburg: Brockhaus and Efron Encyclopedic Dictionary. 1895. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  11. «YAHAD - IN UNUM». yahadmap.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  12. «"The Einsatzgruppen Case" Military Tribunal II». UWE Bristol. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
  13. «Про утворення та ліквідацію районів. Постанова Верховної Ради України № 807-ІХ». Голос України (ուկրաիներեն). 2020 թ․ հուլիսի 18. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. «Нові райони: карти + склад» (Ukrainian). Міністерство розвитку громад та територій України.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Что изменится в Украине с 1 января». glavnoe.in.ua. 2024 թ․ հունվարի 1.
  16. Malenkov, Roman. «Oster, Kozelets and others». Ukraine Incognita (Ukrainian). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. 17,0 17,1 «Kozelets. Cathedral of the Nativity». castles.com.ua (Ukrainian). Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Богомолець. О. "Замок-музей Радомисль на Шляху Королів Via Regia". — Київ, 2013
  19. 19,0 19,1 «Kozelets». Gorod.cn.ua (Russian). Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոզելեց» հոդվածին։