Կոլումբիա (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլումբիա (այլ կիրառումներ)
Կոլումբիա (անգլ.՝ Columbia), գետ ԱՄՆ-ի և Կանադայի արևմուտքում։ Երկարությունը 2000 կմ² է[3], ավազանը՝ 670 հազար կմ²։ Սկիզբ է առնում Ժայռոտ լեռներից՝ Կոլումբիա լճից, հոսում Ապեր Առոու և Lոուեր Առոու լճերով, ապա՝ Կոլումբիական սարավանդի նեղ ու խոր կիրճերով, կտրում Կասկադյան լեռներն ու թափվում Խաղաղ օվկիանոս։
Գլխավոր վտակը Սնեյկն է։ Հորդանում է գարնանն ու ամռանը։ Ջրառատ Կոլումբիան ունի ձնա-սառցադաշտային սնում և լեռնային արագընթաց ջրային հոսք։ Ջրի մեծ քանակությունը և բարձրությունների զգալի տարբերությունները համեմատաբար կարճ հեռավորության վրա նպաստավոր պայմաններ են ստեղծում հիդրոէլեկտրակայանների ստեղծման համար։ Կոլումբիան համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենաշատ էլեկտրաէներգիա արտադրող գետը։ Կոլումբիայի վրա կառուցված են 14 հիդրոէլեկտրակայան՝ Զոն Դեյ, Գրանդ Կուլի, Չիֆ Զոզեֆ և այլն։ Նավարկելի է գետաբերանից սկսած 450 կմ։
Կոլումբիա գետը հատում է կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգը, ինչպես նաև ամերիկյան Վաշինգտոն և Օրեգոն նահանգները։ Երկարությունը 2000 կմ է[3]։
Եվրոպացիներից առաջին անգամ գետով իջել են 1805-1807 թվականներին, Լյուիսի և Կլարկի արշավախմբի անդամները։ 1806-1811 թվականներին գետի ավազանն ուսումնասիրել և քարտեզագրել է մորթավաճառ և քարտեզագիր Դևիդ Թոմփսոնը։ Նա նաև առաջին մարդն էր, ով անցել է գետը ակունքից մինչև գետաբերան։
Անվանում
խմբագրելԱնվանվել է ի պատից ամերիկյան «Կոլումբիա» նավի, որով բոստոնցի նավապետ Ռոբերտ Գրեյը 1792 թվականին առաջին անգամ մտավ այդ գետաբերան[4]։
Հոսք
խմբագրելԳետը սկիզբ է առնում կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգում, Ժայռոտ լեռներում, այն վայրերից, որոնք հայտնի են Հազարավոր գագաթների հարթավայր անունով։ Այն սկիզբ է առնում Կոլումբիա լճից ծովի մակարդակից 820 մետր բարձրության վրա։ Հազարավոր գագաթների հարթավայրը իրենից ներկայացնում է լայն, երկար սառցադաշտային հարթավայր, որը բաժանում է Կանադական Ժայռոտ լեռները և Կոլումբիա լեռները։ Առաջին 320 կմ գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ Հազարավոր գագաթների հարթավայրով՝ սկզբում հոսելով Ուինդերմեր լճի, այնուհետև՝ Կինբասկետ լճի միջով։ Շրջանցելով Սելկիրկ լեռնաշղթայի հյուսիսային մասը, գետը սրընթաց թեքվում է դեպի հարավ և հոսում է այսպես կոչվող Բիգ-Բենդ վայրով՝ անցնելով Ռեվելստոկ և Արրոու լճերով։ Արրոու լճից ներքև գետը հոսում է Կասլգար քաղաքի կողքով՝ այն վայրով, որտեղ Կոլումբիա գետի մեջ է թափվում նրա ձախ վտակ Կուտենեյը։ Մյուս խոշոր վտակը՝ Պանդ Օրեյ գետը, թափվում է Կոլումբիա գետի մեջ ԱՄՆ սահմաններից 3 կմ դեպի հյուսիս։
Այնուհետև գետը շարունակում է հոսել հարավային ուղղությամբ՝ հոսելով Վաշինգտոն նահանգի արևելյան մասով, իսկ գետի մեջ Սպոկան վտակի թափվելու ժամանակ, այն իր ուղղությունը փոխում է դեպի արևմուտք։ Կոլումբիա գետի մեջ աջ վտակ Օկանոգանի թափվելու վայրում, գետը կրկին թեքվում է հարավ, իսկ Ուենատչի գետի թափվելուց՝ թեքվում է հարավ-արևելք։ Միանալով իր ամենախոշոր վտակի՝ Սնեյք գետի հետ, Կոլումբիա գետը կտրուկ թեքվում է հարավ և սահման է գոյացնում Վաշինգտոն և Օրեգոն նահանգների միջև 497 կմ երկարությամբ, այնուհետև թափվում Խաղաղ օվկիանոս։
Ավազան
խմբագրելԳետի ավազանի մակերեսը ավելի քան 670 հազար կմ² է[5]։ Ավազանը ներառում է Այդահո նահանգի համարյա ամբողջ տարածքը, Վաշինգտոն և Օրեգոն նահանգների զգալի մասը, ինչպես նաև կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգի մի մասը, բացի այդ նրա մեջ են մտնում Մոնտանա, Վայոմինգ, Յուտա և Նևադա նահանագների փոքր մասերը։ Գետի ավազանի մակերեսը կարելի է համեմատել այնպիսի պետության տարածքի հետ, ինչպիսին է Ֆրանսիան։ Կոլումբիա գետի 1200 կմ հոսքը կամ նրա ավազանի մոտ 85 %-ը գտնվում է ԱՄՆ-ի սահմաններում[6]։ Դա Միացյալ Նահանգների 12-րդ ամենաերկար և ավազանի մակերեսի մեծությամբ 6-րդ գետն է երկրում[5]։ Կանադայում, որտեղ Կոլումբիան հոսում է 801 կմ երկայնությամբ և ջրհավաքի մակերեսը 103 000 կմ² է, այն զբաղեցնում է 23-րդ տեղը իր երկարությամբ և 13-րդ տեղը՝ ավազանի մակերեսով[7][8]։ Կոլումբիայի ավազանի մեծ մասը գտնվում է արևելքում՝ Ժայռոտ լեռների և արևմուտքում՝ Կասկադյան լեռների միջև։ Ջրհավաքի տարածքում գտնվում է ամերիկյան ազգային Գրանդ Տիտոն պարկը և Ելոուսթոունը, Գլեյշեր, Մաունթ Ռեյնիր և Նորտ Քասքեյդս ազգային պարկերի մասերը, ինչպես նաև կանադական Կուտենեյ, Յոհո, Գլեյշեր և Մաունթ Ռեվելսթոք ազգային պարկերը։
2000 թվականի տվյալներին համաձայն, Կոլումբիայի ավազանի մոտակայքում բնակվում է մոտ 6 միլիոն մարդ, որոնցից մոտ 2,4 մլն-ը՝ Օրեգոնում, 1,7 մլն-ը՝ Վաշինգտոնում, 1 մլն-ը՝ Այդահոյում, 0,5 մլն-ը՝ Բրիտանական Կոլումբիայում։ Տարածքի բարձրությունը փոփոխվում է ծովի մակարդակից, գետաբերանում մինչև 4392 մ ծովի մակարդակից (Ռեյնիր լեռ)։ Բավականին բազմազան ռելիեֆով են պայմանավորված նաև տարածաշրջանի կլիմայական ուժեղ տարբերությունները։ Բարձր լեռնային շրջաններին բնորոշ են ցուրտ ձմեռը և կարճ զով ամառը։ Ներքին շրջաններին բնորոշ են նաև զգալի ջերմաստիճանային ամպլիտուդաները և ուժեղ երաշտները։ Տարեկան միջին տեղումների քանակը փոփովում է ավելի քան 2500 մմ-ից Կասկադյան լեռներում մինչև 200 մմ-ից քիչ որոշ ներքին շրջաններում։ Ընդ որում ավազանի տարածքի մեծ մասը տարեկան ստանում է 300 մմ-ից քիչ տեղումներ[9]։
Կոլումբիայի ավազանը սահմանակցում է Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ այլ ջրհավաքների հետ։ Արևելքում՝ ամերիկյան մայրցամաքային ջրբաժանով անցնում է Միսսուրի-Միսսիսիպի ավազանի հետ սահմանը, որի ջուրը թափվում է Ատլանտյան օվկիանոսի Մեքսիկական ծոցը։ Հյուսիս-արևելքում Կոլումբիայի ավազանը սահմանակցում է Սասկաչևան գետի-Վինիպեգ լճի-Նելսոն գետի ջրհավաքների հետ, որի ջրերը թափվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Հուդզոնի ծոցը։ Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրհավաքները հատվում են նույն կետում՝ Տրիպլ Դիվայդ Պիկ լեռան գագաթի վրա, որը գտնվում է Մոնտանա նահանգում[10][11]։ Հյուսիսում Կոլումբիայի ավազանը սահմանակցում է Աթաբասկա-Նևոլնիչյա-Մակենզի գետերի ավազանների հետ, որոնց ջրերը թափվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Ֆրեյզեր գետի ջրհավաքի հետ, որը թափվում է Խաղաղ օվկիանոս։ Հարավ-արևելքում Կոլումբիան սահմանակցում է Ուինդ-Ռիվեր-Կոլորադո ջրհավաքի հետ, որը թափվում է Խաղաղ օվկիանոսի Կալիֆոռնիայի ծոցը։ Կոլումբիայի, Կոլորադոյի և Միսսուրիի ավազանները հանդիպում են Ուինդ Ռիվեր լեռնաշղթայի շրջանում, Վայոմինգ նահանգում[12]։ Հարավում Կոլումբիա ջրհավաքը սահմանակցում է Մեծ Ավազան կոչվող շրջանի հետ[10], իսկ հարավ-արևմուտքում՝ մի քանի ոչ խոշոր ջրհավաքների հետ, որոնցից ամենամեծը Կլամատ գետն է[10]։
Վտակներ և ջրի ծախս
խմբագրելԿոլումբիան ընդունում է ավելի քան 60 վտակ, որոնցից ամենախոշորներն են՝ Սնեյքը, Ուիլամեթը, Կուտենեյը և Պենդ Օրեյլը։ Այս չորս գետերից յուրաքանչյուրի ջրի միջին ծախսը ավելի քան 570 մ ³/վ և գետի ավազանի մակերեսը ավելի քան 52 000 կմ ² է։ Ամենախոշոր վտակը Սնեյք գետն է։ Գետերի միախառնման կետում Սնեյքի երկարությունը գերազանցում է Կոլումբիայի երկարությանը, բացի այդ, Սնեյքի ավազանի մակերեսը այդ հատվածում նույնպես Կոլումբիայի ավազանի տարածքից մեծ է։
Կոլումբիա գետի ամենախոշոր վտակները | ||||||
---|---|---|---|---|---|---|
Անվանում | Ավազանի մակերեսը | Ջրի ծախսը | ||||
մղոն2 | կմ2 | ֆուտ³/վ | մ³/վ | |||
Սնեյք | [13] | 107,500278,400 | [5] | 56,9001610 | ||
Ուիլամեթ | [14] | 11,46029,680 | [5] | 37,4001060 | ||
Կուտենեյ | [15] | 19,42050,300 | [16] | 30,650868 | ||
Պենդ Օրեյ | [17] | 25,80066,800 | [18] | 26,430748 | ||
Կաուլից | 2586[19] | 6700 | 9140[20] | 259 | ||
Սպոկան | [21] | 17,3006680 | 7900[22] | 224 | ||
Լյուիս | 1046[23] | 2710 | 6125[24] | 173 | ||
Դեշուտ | [21] | 27,70010,700 | 5845[25] | 166 | ||
Յակիմա | 6150[26] | 15,900 | 3542[27] | 100 | ||
Ուենատչի | 1350[21] | 3500 | 3079[28] | 87 | ||
Օկանոգան | 8340[29] | 21 600 | 3039[30] | 86 | ||
Քեթլ | 4200[31] | 10 880 | 2925[32] | 83 | ||
Սենդի | 508[33] | 1316 | 2257[34] | 64 | ||
Ջոն Դեյ | 8010[35] | 20 750 | 2060[36] | 58 |
Կոլումբիա գետի ջրի միջին ծախսը մոտ 7500 մ ³/վ է[5], ինչը դարձնում է այն ԱՄՆ չորրորդ գետը այդ ցուցանիշով և խոշորագույն հյուսիսամերիկյան գետը ջրի հոսքի ծավալով, որը թափվում է Խաղաղ օվկիանոս[37]։ Կանադայի և ԱՄՆ-ի սահմանների միջև գետի հատման կետում ջրի միջին հոսքը կազմում է 2800 մ³/վ[38], այն դեպքում, երբ ավազանի մակերեսը ավելի մեծ է տվյալ վայրից մոտ 103 000 կմ² (Կոլումբիայի ամբողջ ջրհավաքի 15 %-ը)։ Ջրի ամենամեծ ծախսը գրանցվել է 1894 թվականի հունիսին Տե Դալս քաղաքում, երբ գետը դեռ արգելափակված չէր ամբարտակով, և կազմել է մոտ 35 000 մ³/վ[39]։ Ամենացածր ջրի ծախսը գրանցվել է նույն քաղաքում 1968 թվականի ապրիլի 16-ին։ Այն կազմել է ընդամենը 340 մ³/վ[39]։ Տե Դալսը գտնվում է Կոլումբիայի գետաբերանից 310 կմ հեռավորության վրա, ջրհավաքի մակերեսը տվյալ վայրից վերև մոտ 610 000 կմ² է (գետի ամբողջ ավազանի 91%)[39]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 National Hydrography Dataset — 2000.
- ↑ BC Geographical Names
- ↑ 3,0 3,1 «The Columbia River». Columbia River Keeper. 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kammerer, J.C. (1990 թ․ մայիս). «Largest Rivers in the United States». United States Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Lang, Bill (2008). «Columbia River». Center for Columbia River History. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ This number was derived from the rivers list Արխիվացված 2006-05-20 Wayback Machine published in Atlas Canada by Natural Resources Canada.
- ↑ «Frequently Asked Questions About Canada». The Atlas of Canada. Natural Resources Canada. 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Bilby, Robert; Hanna, Susan; Huntly, Nancy; (2007 թ․ հուլիսի 8). «Human Population Impacts on Columbia River Basin Fish and Wildlife» (PDF). Independent Scientific Advisory Board. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 10,0 10,1 10,2 «Watersheds (map)». Commission for Environmental Cooperation. 2006. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Gonzalez, Mark A. (2003). «Continental Divides in North Dakota and North America» (PDF). North Dakota Geological Survey Newsletter. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Andersen, Robert N. (2007). «Triple Divide Points of North America». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «USGS Water Resources of the United States: Boundary Descriptions and Names of Regions, Subregions, Accounting Units and Cataloging Units». United States Geological Survey. 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Sum of Subregion 1704, Upper Snake, Subregion 1705, Middle Snake, and Subregion 1706, Lower Snake.
- ↑ Willamette River Basin, Portland Bureau of Environmental Services (2008). Retrieved on 2008-09-16.
- ↑ The Rivers Արխիվացված 2008-09-22 Wayback Machine, Balance of Power: Hydroelectric Development in Southeastern British Columbia; Touchstones Nelson: Museum of Art and History. Retrieved on 2008-09-16.
- ↑ Subbasin Overview Արխիվացված 2009-03-25 Wayback Machine, Kootenai Subbasin Plan, Northwest Power and Conservation Council
- ↑ «Seven Mile Project Water use Plan» (PDF). BC Hydro. 2006 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Pend Oreille, Kettle, and Colville River Basins, and the Columbia River from the International Boundary to the confluence with the Spokane River» (PDF). United States Geological Survey. 2005. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Calculated by summing subbasin sizes listed in Lower Columbia Tributaries Արխիվացված 2008-10-02 Wayback Machine, Northwest Power and Conservation Council; and Toutle Management Plan Արխիվացված 2008-10-02 Wayback Machine, Northwest Power and Conservation Council. Retrieved on 2008-09-16.
- ↑ «Water-data report 2007: USGS 14243000 Cowlitz River at Castle Rock, WA» (PDF). United States Geological Survey. 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 21,0 21,1 21,2 «Boundary Descriptions and Names of Regions». United States Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Benke, Arthur C.; Cushing, Colbert E. (2005). Rivers of North America. Academic Press. էջ 650. ISBN 978-0-12-088253-3. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Description: Lewis River Drainage, Mount St. Helens, Washington». United States Geological Survey. 1999. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Lower Columbia Fish Recovery Board (2004 թ․ դեկտեմբեր). «Volume II – Subbasin Plan Chapter G – NF and EF Lewis» (PDF). Lower Columbia Salmon Recovery and Fish & Wildlife Subbasin Plan. Northwest Power and Conservation Council. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Loy, William G.; Allan, Stuart; Buckley, Aileen R, and Meacham, James E. (2001). Atlas of Oregon. Eugene, Ore.: University of Oregon Press. էջեր 164–65. ISBN 0-87114-101-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Yakima Subbasin Plan Overview» (PDF). Northwest Power and Conservation Council. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Yakima River and Esquatzel Coulee Basins and the Columbia River from Richland to Kennewick, Water Resources Data-Washington Water Year 2005» (PDF). United States Geological Survey. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Wenatchee River Basin: 12459000 Wenatchee River at Peshastin, WA» (PDF). United States Geological Survey. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Rivers». Natural Resources Canada. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Water Data Report WA-05-1, chapter Okanagan River Basin. Retrieved on 2007-04-20.
- ↑ Upper Columbia Subbasin Overview Արխիվացված 2008-10-02 Wayback Machine, Section 29, p. 8; Northwest Power and Conservation Council. Retrieved on 2008-09-16.
- ↑ «Water-Data Report 2007: 12404500 Kettle River near Laurier, WA» (PDF). United States Geological Survey. 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Taylor, Barbara (1998 թ․ դեկտեմբեր). «Salmon and Steelhead Runs and Related Events of the Sandy River Basin - A Historical Perspective» (PDF). Portland General Electric. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Water-Data Report 2007: 14142500 Sandy River Below Bull Run River, near Bull Run, OR» (PDF). United States Geological Survey. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Powell, Russ; Delano, Kenneth (2004). «John Day River Subbasin Fish Habitat Enhancement Project» (PDF). Bonneville Power Administration. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Water-Data Report 2007: 14048000 John Day River at McDonald Ferry, OR» (PDF). United States Geological Survey. 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Gerber, Michele (1992). «Legend and Legacy: Fifty Years of Defense Production at the Hanford Site». University of Washington Center for the Study of the Pacific Northwest. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Discover Canada Through National Maps and Facts: Rivers». The Atlas of Canada. Natural Resources Canada. 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ 39,0 39,1 39,2 «USGS Real-Time Water Data for USGS 14105700 Columbia River at the Dalles, OR». United States Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլումբիա (գետ)» հոդվածին։ |