Կոճակ (մուլտֆիլմ)
«Կոճակ» (ռուս.՝ Пуговица), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ ստեղծել է ռեժիսոր Վլադիմիր Տարասովը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1982 թվականին։ Նկարահանվել է Հերբերտ Ուելսի «Հերինգեյի գայթակղությունը» պատմվածքի հիման վրա։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմնված է | The Temptation of Harringay? |
Ռեժիսոր | Վլադիմիր Տարասով |
Սցենարիստ | Վիկտոր Սլավկին և Հերբերտ Ուելս[1] |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Դիստրիբյուտոր | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1982 |
Սյուժե
խմբագրելԴժգոհ լինելով իր վերնաշապիկի պոկված կոճակից՝ նկարիչը նորից է նկարում իր ինքնադիմանկարը։ Այժմ կտավից նայում է թանկարժեք կոստյումով երիտասարդ տղամարդ, որ կանգնած է նոր ավտոմեքենայի և առանձնատան ֆոնին։ Ցանկանալով պարծենալ ստացված արդյունքով՝ նա նկարը ցույց է տալիս իր սիրելիին։ Նկարված տղամարդը կենդանանում է և սկսում համառորեն սիրահետել աղջկան։ Շփոթված նկարչից մեծ ջանքեր են պահանջվում իր հակառակորդին հաղթելու համար։
Ֆիլմի վրա աշխատել են
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Սլավկին
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Տարասով
- Բեմադրող նկարիչ՝ Նիկոլայ Կոշկին
- Օպերատոր՝ Քաբուլ Ռասուլով
- Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
- Յուրի Կուզյուրին
- Ալեքսեյ Բուկին
- Ալեքսանդր Մազաև
- Խմբագիր՝ Ելենա Նիկիտկինա
- Տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա
- Ֆիլմում հնչում է Միշել Լեգրանի երաժշտությունը։ Գործիքավորումը և կատարումը՝ Ստաս Նամինի խմբի։
Մրցանակներ
խմբագրել- 1983 – 16-րդ Համամիութենական կինոփառատոն (Լենինգրադ) – դիպլոմ մուլտֆիլմերի բաժնում[2]
Արձագանքներ
խմբագրել1970-80-ական թվականներին «Սոյուզմուլտֆիլմում» բազմաթիվ ռեժիսորներ արդեն մշակում են սեփական թեմատիկ և ժանրային ուղղություններ. Վլադիմիր Տարասովը՝ ֆանտաստիկան («Ժամանակի հայելի», 1976, «Շփում», 1978, «Կոճակ», 1982, «Lեռնանցք», 1988 և այլն)։
— Գեորգի Բորոդին[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83-84.
- ↑ Георгий Бородин. СОЮЗМУЛЬТФИЛЬМ Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:. Краткий исторический обзор (Время расцвета. Упрочение достигнутого), new.souzmult.ru
Արտաքին հղումներ
խմբագրել- Владимир ТАРАСОВ: «Анимация» — от слова «душа» Беседовал Андрей ЩЕРБАК-ЖУКОВ, Журнал «Если»
- «Пуговица» на сайте animator.ru
- Пуговица (мультфильм) на сайте youtube